Ադրբեջանում՝ Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտնում են այդ երկրի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից։
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 11:37-ին Մինգեչաուրի ջրամբարի տարածքում՝ Մինգեչաուրի կայարանից 33 կմ հյուսիս-արևմուտք։ Երկրաշարժը չի զգացվել։