Արցախում սկսեց գործել «խաղաղ համակեցության» պլանը

Երեկ ռուս խաղաղապահները փորձել են Հայաստանի Գորիս քաղաքից Արցախ տեղափոխել 27 քաղաքացիների, ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ, սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստները» արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը, հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարությունը:

Ադրբեջանցիները ներխուժել են ավտոմեքենաների մեջ, նրանց միջամտության պատճառով վատացել է չորս կանանց ինքնազգացողությունը, ռուս խաղաղապահներն ապահովել են շտապ օգնության մեքենայի ժամանումը, և չորս քաղաքացիները տեղափոխվել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, իր հերթին, գիշերը հաղորդել է. - «Մի քանի ամիս ընտանիքներից բաժանված թվով 27 քաղաքացիական անձինք՝ այդ թվում տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք, ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ապրիլի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ:

Չնայած վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության՝ Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը։ Դրա հետևանքով քաղաքացիները այդ հատվածում են մնացել շուրջ 5 ժամ։ Ռուսական կողմի և ադրբեջանցիների միջև անարդյունք բանակցություններից հետո մեքենաները այժմ վերադառնում են Գորիս»։

Ըստ տեղեկությունների՝ որոշ ադրբեջանցիներ նույնիսկ ներխուժել են սպասող մեքենաներից մեկը, նշում է Արցախի օմբուդսմենը: «Սպասման ու բանակցությունների ընթացքում քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են։ Ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն։ Մյուս քաղաքացիական անձինք՝ թվով 23 հոգի, հետ վերադառնում են Գորիս», - ասված է հաղորդագրությունում:

«Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց լինելու մասին պարբերաբար հայտարարող Ադրբեջանը այսօր բացահայտորեն արգելել է արցախցիների մուտքը իրենց բնակավայր: Ադրբեջանը լրիվ հակառակ մոտեցումն է ցուցաբերում Արցախից Հայաստան մեկնողների մասով, ինչն ուղղակիորեն փաստում է Արցախից հայերին հեռացնելու նրանց հանցավոր վարքագիծն ու մտադրությունը», - իր հերթին, գրել է Արցախի պետնախարարը:

Ադրբեջանական կողմը, մինչդեռ, գիշերը հաղորդել է միայն, թե ռուսաստանցի խաղաղապահները դիմել են «Ղարաբաղի հայ բնակիչներին բուժօգնություն ցուցաբերելու համար», նրանց խնդրանքով «ժամանել է Շուշի քաղաքի շտապօգնության բրիգադ», որն առաջին օգնություն է ցուցաբերել, ապա «շտապ բուժօգնությունը բուժառուներին հասցրել է հիվանդանոց» Ստեփանակերտում:

Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքն արգելափակված է արդեն 115 օր: Այս պահին Հայաստանում հարյուրավոր քաղաքացիական անձինք զրկված են իրենց ընտանիքներին վերամիավորվելու հնարավորությունից։ Ադրբեջանական կողմը, օգտվելով ամենաթողության մթնոլորտից, այս հարցով չի համագործակցում ոչ ռուս խաղաղապահների, ոչ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ոչ էլ այլ միջազգային կառույցների հետ, ընդգծում է Արցախի օմբուդսմենը:

Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում, ռուս խաղաղապահների միջոցով, այսօր հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ մանրամասնելով՝ դա հնարավոր կլինի իրականացնել բացառապես ռուսական խաղաղապահ զորախմբի կենտրոնին նախապես դիմելու և կենտրոնի թույլտվությամբ՝ ադրբեջանական հնարավոր սադրանքներից խուսափելու համար։
Պետնախարարը տեղեկացրել է, որ վերջին օրերին ռուս խաղաղապահները որոշակի պարբերականությամբ սկսել են Արցախից Հայաստան տեղափոխել քաղաքացիների՝ հաշվի առնելով՝ մարդկանց կյանքում անընդհատ ծագող խնդիրները՝ Հայաստանում հարազատի մահ, հուղարկավորություն, կիսված ընտանիքների՝ Հայաստանում գտնվող ընտանիքի անդամի ծանր հիվանդություն, վիրահատություն և այլն։

Ինչ վերաբերում է առողջական խնդիր և բժշկական օգնության կարիք ունեցող անձանց, ապա, ըստ Պետնախարարի, նրանց տեղափոխությունը Հայաստան կկազմակերպվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան ներկայացուցչության միջոցով՝ Արցախի առողջապահության նախարարության ցուցմամբ:

Անդրադառնալով ռուս խաղաղապահների կողմից Արցախի բնակիչներին տարհանելու կամ մեծ թվով արցախցիների Հայաստան տեղափոխելու մասին լուրերին, Ներսիսյանն ասել է, որ հաղորդումներն իրականությանը չեն համապատասխանում՝ դրանք որակելով «ադրբեջանական տեղեկատվական գրոհների հերթական դրսևորումներն»:
Ինչ է ստացվում, Արցախից Հայաստան տեղափոխվելը կամաց-կամաց դառնում է ավելի դյուրին, քան` Հայաստանից Արցախ մեկնելը: Այսինքն, իրականանում է Ադրբեջանի իշխանությունների նպատակը` հայաթափել Արցախը, այնուհետև ամբողջությամբ տիրանալ:

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցների ցուցադրած տեսահոլովակներն էլ ապահովում էին «խաղաղ համակեցության» սկիզբը, թե ինչպես է ադրբեջանական շտապօգնության մեքենան հայ կանացն հասցրել հիվանդանոց:

Ահա, այսպես, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կիրականանա Լեռնային Ղարաբաղի «փոքրամասնության» հետ «խաղաղ համակեցության» Ալիևի պլանը, քանզի Հայաստանի իշխանությունները արդեն տևական ժամանակ է Արցախի թեմայով չեն էլ զբաղվում:

Հայաստանի ներքաղաքական կյանքը եռում է այլ խիստ կարևոր թեմաներով` Ալեն Սիմոնյանի թքածը, ընդդիմադիր պատգամավորի հարվածը, «թավշյա» պատգամավորների հարձակումները ընդդիմադիրների վրա: Ի՞նչ կարիք կա զբաղվել Արցախի խնդիրներով: Ռուսներն այնտեղ են, թող մի բան մտածեն...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2242 անգամ
Լրահոս
Փրկարարները բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի «Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ» «Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի TRIPP+ ֆոնդի միջոցները կրկնապատկվել են՝ հասնելով 402 մլն դոլարի. Hetq.am Երիտասարդ աղջիկն օրը ցերեկով հարձակման զոհ է դարձել Սասունցի Դավիթ կայարանի տարածքում Օգոստոսի 4-5 հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ» Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ ի՞նչ ունեցվածքով նա հեռացավ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին. «Հրապարակ» Իշխանության ընտրողական «եվրոպական չափանիշները». «Փաստ» Իշխանության վարքագծի մասին՝ սպառնալիքներ ու սկանդալներ. «Փաստ» Խլել, խլել մինչև… ո՞ւր. «Փաստ» Որ հանձնաժողովներն ում կհասնեն. «Հրապարակ» Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am