Ռուսների ղարաբաղյան ախորժակը բացվե՞ց

Օրեր առաջ Սերժ Սարգսյանը, երբ պատասխանում էր բազեականների հարցերին` նշեց, որ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը: Նա անդրադարձել է ԵԱԿՀ ՄԽ-ի ամերիկացի նախկին համանախագահող Ռիչարդ Հոգլանդի օրերս արած հայտարարության և Սոչիում կայացած հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների վերաբերյալ վերլուծություններին, որոնցով Հոգլանդի հայտարարության ժամկետը պատահական չէր համարվում: Սերժ Սարգսյանը նախ նշել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ տարին մի քանի անգամ ավելի ազատ ռեժիմով հանդիպումների ավանդույթ է ձևավորվել, և այդ հանդիպումների ընթացքում քննարկվում է հայ- ռուսական հարաբերությունների բազմաբովանդակ օրակարգը։ Սոչիի հանդիպումը դրանցից մեկն էր: Հանրապետության նախագահից ճամբարականները հետաքրքրվել են, թե որքանով են ճիշտ այն խոսակցությունները, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախում խաղաղապահների տեղակայման հարցը: «Մենք ոչ միայն խաղաղապահ ուժերի մասով քննարկում չենք անցկացրել, այլ ընդհանրապես քննարկում չենք անցկացրել: Ես մի քանի բառով ուղղակի ներկայացրել եմ իրավիճակը, որ այսօր տիրում է շփման գծում և ասել եմ իմ պատկերացումը մեր հարևանի մտադրությունների հետ կապված: Ընդամենը: Ուրիշ որևէ այդպիսի հարց չենք քննարկել», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սարգսյանը։ Սերժ Սարգսյանն, իհարկե, հնարավոր է ամբողջությամբ անկեղծ էր բազեականների առջև, երբ նշել էր, թե Պուտինի հետ հանդիպմանը ԼՂ հարցի շուրջ քննարկում առհասարակ չի եղել: Բայց բանն այն է, որ ռուսական տարբեր շրջանակներ վերջերս հետևողականորեն իրենց կապում են ԼՂ խնդրին, կարծես, գիտակցելով այս փուլում Հայաստանի շուրջ արևմուտքի կողմից ուշադրությունը, Հայաստան-ԵՄ առաջիկայում ծրագրվող փաստաթղթի ստորագրումը, Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Իրան հարաբերությունները: Օրերս ուշագրավ մեկ այլ տեղեկություն ստացվեց: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն սեպտեմբերին Մոսկվայում կհանդիպեն: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր-Վահրամ քահանա Մելիքյանին: Հանդիպումը կազմակերպվում է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ, և նախնական տվյալներով՝ տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ Մոսկվայում: Սա ուշագրավ փաստ է, հատկապես Սերժ Սարգսյանի այն պնդման համատեքստում, թե Պուտինի հետ չեն քննարկել ԼՂ հարցը: Իսկ գուցե, ԼՂ հարցը Մոսկվան հիմա Բաքվի հետ է քննարկում, և նաև` Ստեփանակերտի՞... Սա այնքան էլ անհավանական սցենար չէ, եթե հաշվի առնենք մեկ այլ տեղեկություն, որը ադրբեջանական կայքերում տեղ գտավ: Ինչպես հայտնում էր 1in.am-ը, ադրբեջանական haqqin.az լրատվական կայքը տեղեկացրել է, որ Վլադիմիր Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցության Բարձրագույն խորհրդի անդամ, Ռուսաստանի Պետդումայի կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Բորիս Չեռնիշովը մտադիր է մոտ ապագայում Մոսկվայում նախաձեռնել չճանաչված հանրապետությունների իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների համագումար: Ի դեպ, ադրբեջանական կայքերի տեղեկատվությանը մենք վերաբերում ենք խիստ վերապահումով, որովհետև դրանք, առանց բացառության, վերահսկվում են Ալիևի ավտորիտար ռեժիմի կողմից: Կայքը հղում է անում Ժիրինովսկու կուսակցության լրատվական ծառայությանը` վերջինիս տեղեկատվությունը մատուցելով առանց սեփական մեկնաբանության և հավելումների: Այսինքն, խոսքը գնում է Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցության տարածած տեղեկատվության հետ, որը տարածվել էր ադրբեջանական կայքով: Ընդ որում, նկատենք նաև, որ ոչ միայն ադրբեջանական, այլև ռուսաստանյան կրեմլամերձ կայքերում էին` Ռուսաստան-Ադրբեջան-Ղարաբաղ ֆորմատին «զարկ» տալու կոչերով հոդվածներ հրապարակվել: Պատահականությո՞ւն համարել վերջին շրջանում ռուսական ու ադրբեջանական մեդիայի այս շարժը... Հազիվ թե: Թամար Բագրատունի

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Փաշինյանը՝ Ծառուկյանին կուլակաթափ անելու մասին (video) Դուք ձեր ո՞ր ասածին եք հավատում. լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողի միջև (video) Փաշինյանն էլի իր կրքերից խոսեց (video) «Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am