Մի շարք ՔՊ-ականներ, Վարդանյանը, օգնականները գոռգռալով վազում էին դեպի մեր խմբակցություն․ Մինասյան (video)

Այսօր փակ քննարկման ռեժիմով Եղիշե Կիրակոսյանն էր հրավիրվել, որպեսզի ներկայացներ միջազգային դատական ատյաններում Հայաստանի կողմից և Հայաստանի դեմ ներկայացվող հայցերի մանրամասները, քննարկման ավարտին Վլադիմիր Վարդանյանը՝ ձայնը բարձրացնելով սկսեց գոռգռալ, որին արձագանքելով Մհեր Սահակյանը պահանջեց, որ չգոռգռա:

Ի պատասխան դրա Վլադիմիր Վարդանյանը մի պահ լռեց, հետո նորից բարձր տոնով, գոռգռալով ասաց՝ լավ եմ անում, ում վրա ասես կգոռամ, երբ ասես կգոռամ, Մհերն ասաց՝ չես կարող, Վլադիմիր Վարդանյանը վեր կացավ նստած տեղից, քայլեց դեպի Մհերը և տեղի ունեցավ այդ հարվածը։

Այս մասին այսօր Ոստիկանության Արաբկիր բաժնի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով Պետա-իրավական հանձնաժողովի ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին։

«Մեկ հարված է եղել, ոչ մի ծեծկռտուք չի եղել, որից հետո Մհեր Սահակյանը հեռացավ դահլիճից, իմ կարծիքով՝ շատ ճիշտ արեց, որովհետև այլ հետևանքներ կարող էին լինել: Դրանից հետո Վլադիմիր Վարդանայանին ես փորձեցի հանգստացնել, չէր հանգստանում, ինքը, մի շարք ՔՊ-ականներ, օգնականներ վազում էին դեպի մեր խմբակցություն՝ գոռգռալով, այդ ընթացքում փորձում էի կանգնեցնել։ ՔՊ-ականները, կարծում եմ, գնում էին հաշվեհարդար տեսնելու, որովհետև մի շարք ՔՊ-ականների պահվածքը դրան էր տանում, իրենք նոր, ավելի մեծ կոնֆլիկտ էին ուզում»,-ասաց նա։

Մինասյանի խոսքով՝ Մհեր Սահակյանը հանգիստ է արձագանքել ոստիկանների հետ բաժին գնալուն, սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է եկել՝ ավելի անհավասարակշիռ պահվածքով, կոնֆլիկտ հրահրել։

«Սրան հաջորդում է Մհեր Սահակյանի նկատմամբ Ոստիկանության բիրտ գործողությունները, որից հետո էլ ֆրակցիայից բռնի ուժով դուրս են հանել։ Մհեր Սահակյանը փորձեց Ալեն Սիմոնյանին իրավիճակը ներկայացնել, սակայն Սիմոնյանը սկսեց նորից գոռգռալ, հայտարարել՝ պատժվելու եք, ամեն ինչ անելու եմ, որ պատժվեք և այլն»,- պատմեց Մինասյանը։

Արծվիկ Մինասյանը նաև պատմեց, որ երբ քննարկման վերջում խոսել են Հռոմի ստատուտի մասին, լուծումները քննարկել, այդ ժամանակ է Վարդանյանը սկսել ձայնը բարձրացնել, ասել՝ դուք եք Մասիս սարը թողել այն կողմ.

«Անհասկանալի բաներ էր ասում, մի պահ վեր կացավ, էլի նստեց»։

Մինասյանը նկատեց, որ քննարկումների ժամանակ ՔՊ-ական պատգամավորները միշտ հեռախոսներով են զբաղվում, հաղորդագրություններ ստանում, փոխանցում։

«Ընթացքում տպավորություն է, որ հրահանգներ են ստանում»։

Մանրամասները՝ տեսանյութում:

դիտվել է 251 անգամ
Լրահոս
Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում խոցվել է ուկրաինական 113 անօդաչու թռչող սարք Չի բացառվում, որ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը տեղի ունենա այսօր Իրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ Պուտին Պնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքում Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» ԱԱԾ-ում ուրախ են. «Հրապարակ» Ո՞վ է ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը, և ի՞նչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ» Մի քանի բուհեր կմիավորվեն. նախագիծը մտել է գործնական փուլ. «Հրապարակ» Փոխնախարարն ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել․ «Հրապարակ» Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ» Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am