Նոր հանգամանքներ են ի հայտ եկել քննիչի դանակահարությունից

Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում Վանաձորում քննիչի դարակահարության միջեադեպից. պարզվել է, դանակահարողը մինչ այդ մարմնական վնասվածքներ է ստացել: Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Օգոստոսի 29-ին Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշ փողոցի թիվ 3 շենքի մոտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից իջել է մի քաղաքացի, մոտեցել 30-ամյա Վահան Ա.-ին եւ դանակով մի քանի անգամ հարվածել նրան: Ոստիկանները տվյալ անձին` 44-ամյա Արայիկ Մ.-ին, բերման են ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին, իսկ Վահան Ա.-ն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նա ստացել է «կրծքավանդակի ձախ կեսի ձախ վերջույթի կտրած-ծակած վնասվածքներ»: Նույն օրը, ժամը 17.00-ին, Վահան Ա.-ից ոստիկանությունում ընդունվել է հաղորդում, որ ժամը 14.00-ի սահմաններում, Արայիկ Մ.-ն, սպանության դիտավորությամբ, Ալավերդի-Վանաձոր ճանապարհի սկզբնամասից հետապնդել է իրեն մինչեւ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի վարչական շենքի մոտ եւ սպանելու դիտավորությամբ դանակով հարվածներ հասցրել: Նշանակվել է ԴԲՓ: ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դանակն առգրավված է: Արայիկ Մ.-ն ձերբակալված է: Արայիկ Մ.-ի մարմնի արտաքին զննությամբ նկատվել են վնասվածքներ: Հրավիրված շտապօգնության խումբն ախտորոշել է «ձախ արմունկի քերծվածք, աջ ոտնաթաթի դրսային մակերեսի քերծվածք»: Ժամը 17.30-ին Արայիկ Մ.-ն հաղորդում է տվել, որ նշված վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 14.40-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի սկզբնամասում անձնական հարցերի շուրջ խոսելու համար Վահան Ա.-ի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան կանգնեցնելիս, վերջինիս կողմից իրեն ավտոմեքենայով հարվածելու հետեւանքով, ինչից հետո ինքը հետապնդել է Վահան Ա.-ին և ոստիկանության Տարոնի բաժնի վարչական շենքի մոտ դանակով հարվածներ հասցրել նրան: Կատարվում է նախաքննություն»: Նույն խնդրի առնչությամբ, Քննչական կոմիտեն մի փոքր այլ կերպ է ներկայացրել տեղի ունեցածը, ըստ որի, օգոստոսի 29-ին Վանաձորում՝ ոստիկանության Տարոնի բաժնի մոտ, կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ, արդարադատության կապիտան Վահան Այվազյանին։ Նրան անմիջապես տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել են «կրծքավանդակի ձախ կեսի ձախ վերջույթի կտրած-ծակած վնասվածքներ»: Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։ Կասկածյալը ձերբակալվել է։

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները Փաշինյանի լեգիտիմության խնդիրն ավելի սուր է արտահայտվելու․ Թանդիլյան Ռուբինյա՛ն, Քըլըչի շնորհավորանքին չխաբվես․․․ քեզանից էլ են ազատվելու․ Մանուել Մանուկյան (video) Չընտրված Ավինյա՛ն, ես քեզ գիտե՞ս՝ ուր կուղարկեմ․ Հովհաննես Շահինյան (video) Արա՛, երեկ ինչ իրավունքով նման բան ասեցիր․․․ դուք մեզ ձե՞ռ եք առնում․ քաղաքացի (video) Սեդա Սաֆարյանը անձնական վատ վերաբերմունք ունի Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ (video) Սեդա Սաֆարյանը ընտրությունների գործով ունի հստակ կողմնակալ վերաբերմունք կողմերից առնվազն մեկի հանդեպ (video) Ժողովու՛րդ, ձեր միրգ-բանջարեղենը վերցնում եք ու տանում էդ «թուրքի շան», մյուսի տան դիմաց․ Մանուկյան (video) Վերադարձ անցյալին չի լինելու․ Խուդոյանը հիշեցրեց Սեդա Սաֆարյանի խոսքերը (video) Արամ Վարդևանյանը Սեդա Սաֆարյանի վերաբերյալ նոր հիմքեր մատնանշեց (video) ՍԴ-ում իրավիճակը թեժացավ․․․ Փաշինյանի անունը հիշատակեցին (video) Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Ինչպես է Փաշինյանն անկլավների հարցը օրակարգ բերել․ Գոհար Մելոյանը՝ փաստերով (video) Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան Միացյալ Նահանգները կարող է ավելի ակտիվորեն զբաղվել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ. քաղաքագետ Ի՞նչ է սպասվում Ուկրաինային, եթե Մինսկը ներքաշվի հակամարտության մեջ Նիկոլի խաղը չպետք է խաղալ․․․ իշխանափոխություն հնարավոր է․․․ Էդուարդ Շարմազանով (video) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Եվրոպական հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է․ Տաթևիկ Հայրապետյան Եւ, վերջապես, Տիգրանաշենն անկլա՞վ է․ ինչու՞ է Google map-ով՝ որպես ադրբեջանական տարածք ներկայացված Ռուսաստանը ենթարկվել է ուկրաինական ամենախոշոր հարձակմանը 2026 թ. սկզբից ի վեր Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան հայտնաբերվել է «Սերունդներով բորոտի պես նռալու են»․ Արշակ Զաքարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am