Սաղ խառնեցիք, ոնց որ...

Հայաստանն աշնանը ԵՄ-ի հետ ստորագրելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, վստահեցրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով ճամբարականների հարցերին: «Այո՛, մենք աշնանը ստորագրելու ենք: Ինչու՞ եմ այսպիսի համոզվածությամբ ասում, որովհետև փաստաթուղթն արդեն իսկ նախաստորագրված է: Մենք, եթե չեմ սխալվում, մարտ ամսին հայտարարեցինք, որ փաստաթուղթն արդեն, ընդհանուր առմամբ, բանակցված է, և դրանից հետո նախաստորագրեցինք: Մենք այդ փաստաթուղթը չստորագրելու որևէ պատճառ չունենք»,- նշել է նա։ Այնուհետև, Սերժ Սարգսյանը, փաստորեն, 4 տարի անց, որոշել է որոշ «պարզաբանումներ» ներկայացնել հանրությանը: Նա ասել է նաև, թե որոշ՝ հատկապես օտարերկրյա լրատվամիջոցների փորձերը՝ 2013 թվականին Եվրասիական տնտեսական միությանը միանալու՝ Հայաստանի որոշումը «մեկ գիշերվա մեջ կայացրած որոշում» ներկայացնելու մասին, անհիմն են և պարզապես ծիծաղելի: «Մենք բանակցում էինք և՛ Եվրասիական տնտեսական միության հետ, և՛ Եվրամիության հետ, որովհետև ի սկզբանե երկու կողմն էլ ասում էին, որ մեկը մյուսին չի խանգարի: Բայց երբ Եվրամիությունն ասաց՝ խանգարում է, մենք ի՞նչ պետք է անեինք»,- հարց է տվել Սարգսյանը: Պաշտոնական Երևանը` ի դեմս, Էդվարդ Նալբանդյանի, իհարկե, մի քանի անգամ հնչեցրել է այն միտքը, որ Արևմուտքը մեր առջև ընտրության պայման դրեց` «կամ-կամ», իսկ մենք կողմնակից էինք` «և-և»-ի քաղաքականությանը, և այդ իսկ պատճառով, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրվեց: Բայց, փաստորեն, Ս.Սարգսյանն այսօր ասում է, որ 4 տարի առաջ բանակցել են և՛ ՌԴ-ի, ե՛ւ ԵՄ-ի հետ: Նա այսկերպ ցանկանում է ցրել այն համոզմունքը, որ Ռուսաստանն է ստիպել Հայաստանին հրաժարվել ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց: Բայց 2013թ. մարտի 18-ին Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով այն մտահոգություններին, թե Ռուսաստանը կարող է Հայաստանին պարտադրել, որ մաս կազմի Մաքսային՝ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միությանը՝ ԵՏՄ-ին, պատասխանել էր. «Մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա՛ այդպիսի բան: Չկա՛: Քանի անգամ կրկնեմ, որ հասկանալի լինի բոլորի համար»: Բայց հետագայում, արդեն` 2013թ. սեպտեմբերի 3-ին Վլադիմիր Պուտինի ներկայությամբ Սերժ Սարգսյանը ԵՏՄ-ին միանալու փաստաթուղթ ստորագրեց` նշելով. «Ես հաստատել եմ Հայաստանի ցանկությունը՝ միանալ Մաքսային միությանը և ներգրավվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին: Ավելին, հետագայում Սերժ Սարգսյանը անուղղակի հենց ինքն է խոստովանել, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացվել է «մեկ գիշերում»: 2014թ. սեպտեմբերի 23-ի համարում «Առավոտ» թերթը հրապարակեց նույն տարվա հունվարին Սերժ Սարգսյանի Չեխիա կատարած այցի մի հրապարակում այն մասին, թե ինչպես է նախագահը Պրահայում Հայաստանի դեսպանատանը պատասխանում տեղի հայերի հարցերին: Հարցուպատասխանը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դահլիճից դուրս են բերվել տեսաձայնագրող սարքերը: Պրահայում բնակվող լրագրող Շուշան Ղազարյանը ձայնագրել կամ սղագրել է հարցուպատասխանը: Երբ նրան հարցրել էին, թե Մաքսային Միությանը անդամակցելու հարցում ինչո՞ւ չհարցրիք համայն հայության կարծիքը և հանրաքվե չանցկացրիք, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել»: Իսկ ընդհանրապես, լավ է, որ այսօր Սերժ Սարգսյանը վստահ է, որ աշնանը կստորագրվի Հայաստան-ԵՄ փաստաթուղթ: Դա նշանակում է, որ այս պահին նա Մոսկվայից վտանգ չի զգում: Բայց կա՞ երաշխիք, որ կստորագրվի... Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները, Արևմուտքի կողմից ճնշումներն այսօր այնպիսի մակարդակում են, որ հնարավոր է, որ այս պահին Պուտինը չի ցանկանում խոշոր հաշվով, տապալել Արևմուտքի ծրագրերը, նույնիսկ Հայաստանի հետ կապված: Բայց ո՞վ գիտե, թե ինչ կարող է լինել երկու ամիս անց: Հնարավոր է Արևմուտք-Ռուսաստան առճակատումն էլ ավելի սրվի, և Պուտինը «մեկ գիշերում» Սերժ Սարգսյանից պահանջի` «տապալել» Հայաստան-ԵՄ երկրորդ փաստաթուղթը: Կարո՞ղ է, ընդունա՞կ է դրան Պուտինը` իհարկե: Վստահաբար, նա չի համարի, որ Հայաստանը ստորացնում է, այդպես կպահանջի ռուսական շահը, և նա այդ քայլին կարող է գնալ: Բացի այդ, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների բարդություններին զուգահեռ, մեղմ ասած` հարթ չեն Արևմուտք-Թուրքիա հարաբերությունները, և չի կարելի բացառել, որ այս եռանկյունու հետ կապված` Ռուսաստան-Հայաստան-Թուրքիա, Մոսկվան ունենա պլաններ: Ինչ-որ բան զիջի` տվյալ դեպքում ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, իսկ արդյունքում ստանա Հայաստանի համաձայնությունը չտորպեդահարել Թուրքիայի հնարավոր մուտքը ԵԱՏՄ: Թամար Բագրատունի

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am