Ոստիկանապետը թույլ կտա՞ր իր երեխային համընդհանուր ծաղրի առարկա դարձնել. Հայկական ժամանակ

Հայկական ժամանակը գրում է. Հայաստանի պետական գերատեսչությունները պարզապես փայլում են իրենց անպատասխանատվությամբ: Մոտ երկու շաբաթ առաջ դերասան Վահագն Սիմոնյանը իր տանը մամուլի ասուլիս էր հրավել, որի ժամանակ անհոդաբաշխ մտքեր էր արտահայտում իր երեխաների առեւանգման մասին, ասում էր, թե իր անչափահաս տղաները պատանդ են պահվում «Ջամբո» ռեստորանային համալիրում, ոստիկանությունից եւ լրատվամիջոցներից պահանջում էր «շտուրմ» անել եւ փրկել իր երեխաներին: Նա երբեմն-երբեմն ասում էր, որ իր երեխաներին տրամադրել են իր դեմ, մեկին թշնամացրել են, իսկ մյուսին չեն կարողանում, որովհետեւ նա «ջիգյարով» է եւ այլն: Ասուլիսին ներկա էր նաեւ մեր թղթակիցը, եւ մինչ կփորձեինք հասկանալ՝ ինչ է կատարվում, պարզվեց, որ Սիմոնյանը ավելի վաղ դիմել  էր ոստիկանություն եւ Գագիկ Շամշյանին: Վերջինս այցելել է նշված ռեստորանային համալիր, զրուցել երեխաների եւ նրանց մոր հետ, որն արդեն չորս տարի ամուսնացած է «Ջամբո» ռեստորանային համալինի սեփականատիրոջ հետ: Գագիկ Շամշյանի կայքում հրապարակված տեսանյութում Վահագն Սիմոնյանի մեծ որդին պատմում է իրենց անձնական կյանքից խիստ ինտիմ մանրամասներ: Հոր մասին անպարկեշտ արտահայտություններ է անում, հայտարարում է, որ չի ընդունում նրան որպես հայր: Մայրը մերթընդմերթ գլխով հավանության նշաններ է տալիս, հաստատում է երեխայի խոսքերը, սեփական վերուծությունն է ներկայացնում, թե ինչու է իր նախկին ամուսինը աղմուկ բարձրացրել: Այս ամբողջը տեղի է ունենում խորթ հոր ինքնավստահ ներկայությամբ, որը նույնպես մեկ-երկու նախադասություն է ասում, որ արդեն չորս տարի տվյալ կինն իր կինն է, եւ այլն: Հիմնականում, սակայն, խոսում է 14-ամյա տղան, որի խոսքի ամբողջ իմաստն այն է, որ իրեն եւ փոքր եղբորը որեւէ մեկը պատանդ չի պահում, իրենց նկատմամբ բռնություն չեն կիրառում, եւ ընդհակառակը՝ հայրն է պարբերաբար զանգահարում, վիրավորում է, հայհոյում: Տղան հայտարարում է, որ ինքը պարզապես փորձելու համար զանգահարել է հորը, ասել, որ իրենց ծեծում են, խնդրել է այդտեղից տանել, փրկել, այնինչ հայրը պատասխանել է՝ փախեք-եկեք: Տեսանյութը դիտելիս հնարավոր չէ չնկատել, որ 14-ամյա տղան խիստ լարված է, իսկ նրա փոքր եղբայրը՝ ծայրահեղ ընկճված: Տեսարանը սովորական մարդկանց մեջ կարող էր միայն տհաճ զգացողություն առաջացնել, իսկ մասնագետների մեջ առնվազն մասնագիտական հետաքրքրություն պետք է հարուցեր: Օրինակ, հոգեբաններին պետք է հետաքրքրեր. արդյո՞ք այդ երեխաները հոգեբանական կամ նույնիսկ ֆիզիկական ճնշման տակ չեն, արդյո՞ք նրանք կարող էին հրաժարվել տեսախցիկի առաջ իրենց հորը հայհոյելու առաջարկից: Դժվար է պատկերացնել, ի վերջո, 14-ամյա տղա երեխա, որը չէր խուսափի իր եւ իր ընտանիքի, խորթ հոր, հարազատ հոր հետ կապված ինտիմ մանրամասները ներկայացնել հանրությանը: Այդ երեխաները դպրոց են հաճախում, ունեն ընկերներ, եւ կարելի է պատկերացնել, թե ինչ արձագանք է գտել նրանց մասնակցությամբ կինոն իրենց հասակակիցների շրջանում: Բնականաբար,  ոմանք ծաղրել են, մյուսները՝ խղճահարություն դրսեւորել, իրար մեջ քչփչացել, ու թերեւս ամեն երկրորդ ծանոթ երեխա ասել է, որ նայել է դա եւ այլն: Այս ամենն ակնհայտորեն չի հուզել երեխաների մորն ու խորթ հորը: Չենք կարող ասել, թե որքանով է հուզել հարազատ հորը, որովհետեւ լրատվական դաշտը ողողված է նրան հարբեցող եւ անհավասարակշիռ կերպար ներկայացնող նյութերով: Բայց փաստորեն այս ամենը չի անհանգստացրել նաեւ համապատասխան պետական մարմիններին, առաջին հերթին՝ ոստիկանությանը, մասնավորապես, անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչությանը, անչափահասների խնդիրներով զբաղվող կենտրոններին, հոգեբաններին: Որեւէ մեկը չի փորձել ճշտել, ինչ է կատարվում իրականում, արդյոք երեխաներն իրենց կամքո՞վ են նստել տեսախցիկի առաջ, թե՞ նրանց ստիպել են, արդյոք հեքիաթը, թե ինքը հորը փորձելու համար է զանգահարել եւ ասել, որ իրենց ծեծում են, համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Որեւէ մեկը ոչ նորմալ իրավիճակում հայտնված այդ երեխաներին հոգեբանական որեւէ աջակցություն չի ցուցաբերել: Այսօր Գագիկ Շամշյանը նոր լուր հրապարակեց. պարզվում է՝ օգոստոսի 22-ին, այսինքն՝ իրենց մասնակցությամբ տեսանյութի հրապարակումից մեկ շաբաթ անց, Վահանգն Սիմոնյանի 14-ամյա որդին ինքնասպանության փորձ է կատարել: Նա դանակով մի քանի անգամ վնասել է ձախ ձեռքի դաստակը: «Պատճառը եղել է հոր՝ Վահագն Սիմոնյանի վերաբերմունքը: Ըստ տեղեկությունների՝ նա SMS հաղորդագրություններ է գրել՝ վիրավորելով ու սպառնալով երեխային, ինչը նրա մոտ լարվածություն է առաջացրել»,-գրված է հրապարակման մեջ: Մեզ հետ զրույցում ոստիկանությունից ասացին, որ նման հաղորդում ստացվել է, հետաքննություն է ընթանում: Ի՞նչ կարիք կա հետաքննության: Միանգամից պետք է Վահագն Սիմոնյանին ձերբակալել իր 14-ամյա տղային ինքնասպանության դրդելու մեղադրանքով: Կարելի է նաեւ հոգեբուժարան տեղափոխել: Այս երկուսից որն էլ ընտրի ոստիկանությունը, «Ջամբո» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ եւ նրա տիկնոջ սրտով կլինի:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները Փաշինյանի լեգիտիմության խնդիրն ավելի սուր է արտահայտվելու․ Թանդիլյան Ռուբինյա՛ն, Քըլըչի շնորհավորանքին չխաբվես․․․ քեզանից էլ են ազատվելու․ Մանուել Մանուկյան (video) Չընտրված Ավինյա՛ն, ես քեզ գիտե՞ս՝ ուր կուղարկեմ․ Հովհաննես Շահինյան (video) Արա՛, երեկ ինչ իրավունքով նման բան ասեցիր․․․ դուք մեզ ձե՞ռ եք առնում․ քաղաքացի (video) Սեդա Սաֆարյանը անձնական վատ վերաբերմունք ունի Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ (video) Սեդա Սաֆարյանը ընտրությունների գործով ունի հստակ կողմնակալ վերաբերմունք կողմերից առնվազն մեկի հանդեպ (video) Ժողովու՛րդ, ձեր միրգ-բանջարեղենը վերցնում եք ու տանում էդ «թուրքի շան», մյուսի տան դիմաց․ Մանուկյան (video) Վերադարձ անցյալին չի լինելու․ Խուդոյանը հիշեցրեց Սեդա Սաֆարյանի խոսքերը (video) Արամ Վարդևանյանը Սեդա Սաֆարյանի վերաբերյալ նոր հիմքեր մատնանշեց (video) ՍԴ-ում իրավիճակը թեժացավ․․․ Փաշինյանի անունը հիշատակեցին (video) Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Ինչպես է Փաշինյանն անկլավների հարցը օրակարգ բերել․ Գոհար Մելոյանը՝ փաստերով (video) Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան Միացյալ Նահանգները կարող է ավելի ակտիվորեն զբաղվել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ. քաղաքագետ Ի՞նչ է սպասվում Ուկրաինային, եթե Մինսկը ներքաշվի հակամարտության մեջ Նիկոլի խաղը չպետք է խաղալ․․․ իշխանափոխություն հնարավոր է․․․ Էդուարդ Շարմազանով (video) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Եվրոպական հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է․ Տաթևիկ Հայրապետյան Եւ, վերջապես, Տիգրանաշենն անկլա՞վ է․ ինչու՞ է Google map-ով՝ որպես ադրբեջանական տարածք ներկայացված Ռուսաստանը ենթարկվել է ուկրաինական ամենախոշոր հարձակմանը 2026 թ. սկզբից ի վեր Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան հայտնաբերվել է «Սերունդներով բորոտի պես նռալու են»․ Արշակ Զաքարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am