Ձեր հայրենասեր թիմը, պարզվում է, այնքան էլ հայրենասեր չէ․ Արցախցի պատգամավորը՝ Ռուբեն Վարդանյանին

Արցախի Հանրապետության Ազգաաային ժողովի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնից ազատվելուց հետո սկսել է ակտիվորեն քննադատել Արցախում տիրող արատավոր բարքերը։ Այսօր, օրինակ, հայտարարել է, թե մի քանի հոգի, որ կապ ունեն Արցախի պաշտոնյաների հետ, ռուսների միջոցով փող են աշխատում։ Դրա համար էլ բարձրացել են ապրանքների գները։

Պարոն Վարդանյանը իսկապես ճիշտ է ասում, բայց մինչև վերջ չի ասում։ Կամ էլ՝ սկզբից չի ասում։ Այն, ինչը քննադատում եք, սկիզբ է առել հենց Ձեր պաշտոնավարման ժամանակ, երբ իշխանություն էիք և ի պաշտոնե պատասխանատու հենց այդ ամենի համար։ Կադրային քաղաքականությունից սկսած՝ օպերատիվ շտաբի գործունեությամբ ավարտած խոսք անգամ չի կարող լինել հավասարության և արդարության մասին։ Դրա փոխարեն պաթետիկ հայրենասիրական ճառեր՝ որքան կուզես։

Թե բա՝ իմ թիմում հայրենասեր մարդիկ են։

Ձեր հայրենասեր թիմը, պարո´ն Վարդանյան, պարզվում է, այնքան էլ հայրենասր չէ։

Ասում եք՝ Ձեր ժամանակ տալոններով ամեն բան հավասար էր։ Պիտի հիասթափեցնեմ․ Ձեր ժամանակ հավասար էր մակարոնն ու բրինձը, գազարն ու կաղամբը, բայց ո´չ Ձեր հայրենասեր թիմի և հասարակ քաղաքացու սեղանների պարունակությունը։ Թե՞ կառավարական կուլուարներում բրնձով և գազարով փլավ էր մատուցվում։ Ի դեպ, ասենք թե՝ պաշտոնի նշանակման միջոցառման ժամանակ շրջափակում չկար, իսկ պաշտոնից ազատման «վերջին զանգի» միջոցառու՞մը։ Էլի տալոնո՞վ էր՝ արդար և հայրենասեր։

Իսկ ռուսների միջոցով առևտուր անելը ո՞վ մոդա գցեց։ Պատասխանեմ՝ ձեր հայրենասեր թիմը, ով հատուկ ծանոթի կարգով էր վառելիք ու ծխախոտ տրամադրում և մարդիկ ստիպված սկսեցին դիմել ռուսներին։

Իսկ ամենապահանջված ապրանքների տենդերներն ո՞վ էր շահում։ Իհարկե, Ձեր հայրենասեր թիմը՝ իր մերձ շրջապատով։

Իսկ Արցախ ելքի ու մուտքի «վիզան» ու՞մ հովանու ներքո էր։ Կրկին Ձեր հայրենասեր թիմի։

Եվ այսպես շարունակ։

Ի դեպ, քանի առիթ է ստեղծվել, հետաքրքրվեմ՝ երբ բոլոր հանրային միջոցառումներին վեհորեն կանգնում էիք Արցախի այսօրվա իրավիճակի թիվ մեկ պատասխանատուների հետ նույն շարքում, քայլում նրանց հետ Ստեփանակերտի փողոցներով, խորհրդակցում կարևոր որոշումներից առաջ, անգամ՝ հուշահամալիր գնում նրանց ընկերակցությամբ, հակասություն չէիք տեսնում Ձեր խոսքի և գործի մեջ։ Ես և ինձ պես շատերը ոչ միայն տեսնում էինք, այլև կանխատեսում․․․

Ասել կուզեմ՝ Արցախում հայրենասիրություն խաղալու կարիք չկա։ Այստեղ ամեն ընտանիք յուրաքանչյուրին հայրենասիության դասեր է տալիս հայրենիքին զոհաբերած կյանքերով, հաշմված ճակատագրերով և ամենօրյա զրկանքներով։

ժողովրդի հիշողությունը կարճ է, ժողովուրդը միամիտ է՝ եթե կուզեք, բայց իմաստուն։ Թե չէ՝ եթե հայրենասիրությունն էլ տալոնով եղավ, վա՜յ մեզ»։

դիտվել է 579 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am