ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը այսօր լրագրողների հետ զրույցում հավատացրեց, որ, եթե դպրոցներում խախտումներ նկատեն, ապա կձեռնարկեն համապատասխան պատիժներ՝ ըստ օրենքի:
Լրագրողներից մեկի հարցին, թե դպրոցների տնօրենների, ուսուցիչների աշխատանքի ընդունման համար ֆիքսված գումար է սահմանված, ինչպե՞ս է պատրաստվում այդ վատ պրակտիկայի դեմ պայքարել նախարարը, ասաց, որ նշվածը քրեորեն պատժելի է:
«Ձեր ասածը քրեական հանցանք է, եթե ապացուցվում է՝ պետք է դատվի։ Եթե պաշտոնյան է նման հանցանք թույլ տալիս, ապա նա ևս պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Լուծումը ես տեսնում եմ դպրոցների խորհուրդների և դպրոցների կառավարման համակարգի արմատական փոփոխության մեջ»,- նշեց նա՝ հավելելով, որ դրան հասնելու համար պետք է խորհուրդներն իսկապես լինեն անկախ և կարողանան իրենք տեր լինեն իրենց դպրոցին։
Հարցին, թե դպրոցների օպտիմալացման պատճառը որն է, նախարարը պարզաբանեց, որ Երևան քաղաքի դպրոցների միավորման պատճառը կողքի դպրոցների առկայությունն է»:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը