Ցնցող մտքեր` ՌԴ-ից Ալիևին հարձակողական զենք վաճառելու արդարացմամբ

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքերի հերթական խմբաքանակի վերաբերյալ տեղեկատվության սփռմանը զուգահեռ Հայաստանում Մոսկվայի փաստաբանների «ազգանվեր» աշխատանքն էլ է շարունակվում: Օրերս «Հայելի» ակումբում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն անդրադառնալով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի թեմային, որոշ պարզաբանումներ է տվել` նշելով, մեկ անհերքելի ճշմարտություն, որ Ադրբեջանը հնարավորություն ուներ և կարող էր զենք գնել ցանկացած մեկից: Այստեղ, ինչպես ասում են, ամեն ինչ պարզ է, որևէ մեկը չի կասկածում, որ Բաքուն կարող է և իսկապես գնում է զենք նաև այլ երկրներից: «Իսրայելից գնած զենքի քանակը չի զիջում ՌԴ-ից զենքի գնման քանակին, մոտ 5 մլրդ դոլարի զենք Ադրբեջանը գնել է Իսրայելից, հնարավորություն ուներ գնել Պակիստանից, Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից: Այդ պարագայում մենք որևէ երկրի հետ կոշտ խոսելու իրավունք չունենք: Երբ Ռուսաստանն է կատարում այդ գործարքն Ադրբեջանի հետ, Հայաստանը, որպես ռազմավարական գործընկերոջ, այդ հարցը բավականին սուր բարձրացնում է ՌԴ-ի առաջ և սա պատճառ է դառնում, որ Հայաստանը կարողանա այդ զենքը ձեռք բերել միանգամայն ուրիշ գներով: Այլ երկրներից՝ Պակիստանից, Սաուդյան Արաբիայից դա գնելու հնարավորություն մենք չենք ունենա», բացատրել է Իսագուլյանը` հավելելով. «Ինձ որ հարցնում են՝ Ադրբեջանը ումի՞ց ավելի լավ է զենք գնի, ես շատ հստակ կարող եմ պատասխանել՝ ավելի լավ է զենք գնի Հայաստանի ռազմավարական գործընկերներից, որովհետև այդ պարագայում մենք հնարավորություն ենք ունենում բավականին լուրջ մանևր անելու: Լավ, ասենք գնել է Թուրքիայից, ի՞նչ տարբերություն»: Կարելի է ենթադրել, թե «մանևր» ասելով` ինչ նկատի ունի Իսագուլյանը, երբ շարունակում է իր հետևյալ միտքը, փաստորեն, Ռուսաստանը զինում է Ադրբեջանին, իսկ Երևանը երջանկանում է նրանից, որ դրա դիմաց Կրեմլի առջև կբարձրացնի ցածր գներով զենք ձեռք բերելու հարց, գնելու հնարավորություն կստանա: Ցնցող «արդարացում»: Այսինքն, եթե մի հրաշքով Ռուսաստանը Ադրբեջանին զենք չվաճառեր` Հայաստանը իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից զենք չի՞ կարող գնել մատչելի պայմաններով: Իսկ գուցե ընդհանրապես զրկվենք ՌԴ-ից զենք գնելու հնարավորությունի՞ց... Էլ ուր մնա՞ց ռազմավարական գործընկերությունը, գումարած այն, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անդամ է, և տրամաբանությունը հուշում է, որ Ռուսաստանն իր գործընկերոջը պետք է որ ի տարբերություն մյուս երկրների` զենք վաճառի մատչելի գներով: Բայց, փաստորեն, այս դեպքում էլ, մենք պետք է ուրախ լինե՞նք, որ Մոսկվան Բաքվին զենք է վաճառում, քանի որ բացառապես դրա արդյունքո՞ւմ ենք կարողանում Մոսկվայից էժան զենք պահանջել... Հաջորդը: Հայկական մերձիշխանական շրջանակները շարունակ պնդում են, թե հայկական կողմը Ռուսաստանի պաշտոնյաների հետ քննարկումներում բարձրացնում է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Ժամանակն է, պարզապես, որ այս համատեքստում մեկ այլ հարց բարձրացվի` ի վերջո, իսկ ի՞նչ օգուտ, որ բարձրացնում է: Ո՛չ ՌԴ նախագահը, ո՛չ գոնե ԱԳ նախարարն այսքան ժամանակ հարկ էլ չեն համարել պաշտոնապես արձագանքել պաշտոնական Երևանի հայտարարություններին: Ի դեպ, սա նաև արձանագրեց վերջերս Սերժ Սարգսյանը: Այսինքն, եթե ռուս փորձագետների, մեկնաբանների կողմից բացատրություններ կան` դրանք դեռ պատասխան չի կարելի համարել, բացառապես մի առիթով Բորդյուժայի` «դա Մոսկվայի բիզնեսն» է հայտնի արտահայտությունը: Բացի այդ` պաշտոնական Երևանի կողմից այդ արձագանքները, ոչ նվազեցնում են, ոչ էլ առավելևս արգելափակում են ռուս-ադրբեջանական սպառազինության վաճառքի գործարքները: Ավելին` խոսքը կարող է լինել գոնե միայն Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հարձակողական զենք չվաճառելու մասին, ինչպես դա չի անում Միացյալ Նահանգները` որպես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկիր, որի մասին ընդամենը մի քանի օր առաջ արձանագրեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը, երբ նրանց հարցրեցին ` եթե կողմերից մեկը գար, 5 միլիարդ դոլար դներ սեղանին և ասեր՝ ես ուզում եմ Ձեզ հետ բիզնես անել, ինչպես ռուս պաշտոնյաներն են ասում, և խնդրում եմ վաճառեք մեզ հարձակողական զենքեր, կարծում եք ԱՄՆ-ը կհրաժարվե՞ր: «Ես կարող եմ վստահեցնել, որ մեր ներկայիս քաղաքականության համաձայն մենք այդ առաջարկը կմերժեինք», պատասխանել էր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am