Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել

Այսօր «Հրապարակը» գրել էր, որ Սամվել Բաբայանը իր ձեռքն է վերցրել մսի բիզնեսը Արցախում:

Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը մեր հրապարակման կապակցությամբ մեկնաբանություն է տարածել, ըստ էության, հաստատելով մեր գրածը:

«Տևական ժամանակ է հայաստանյան մամուլը սևեռված է Սամվել Բաբայանի արցախյան գործունեության վրա՝ նրան վերագրելով մենաշնորհային դիրք շուկայում, անտեսվածություն մտավորական շրջանակում, հակազդեցություն «ընդդիմադիր» միջավայրում և այլն։ Այս և նմանատիպ այլ հրապարակումների առնչությամբ հարկ ենք համարում մեկնաբանել․

Ս․Բաբայանը ինքնուրույն գործիչ է և իր գործունեությունը չի պայմանավորում քաղաքական խմբակների դիրքավորմամբ և/կամ նրանց տրամադրություններով։ Նա մերժում է սնանկ ուժերի և անհատների անուններն իր անվան հարևանությամբ, ավելին՝ այդ շրջանակների որևէ տեսակի աջակցությունը որակում է ստվեր իր հեղինակության վրա։ Այս առումով թմբկահարվող միասնականությունն ու համերաշխությունը ոչ թե Ս․ Բաբայանի դեմ է, այլ ի պաշտպանություն տարիներ շարունակ թալանածը ամեն գնով պահելու։ Մեկ անգամ չէ, որ անթաքույց հայտարարվել է վերջիններիս պատասխանատվության ենթարկելու մասին և հենց այս համատեքստում պետք է դիտարկել քաղաքական մահկանացուն կնքած, բայց հարության անփառունակ փորձեր անող շրջանակների ցայտնոտը։

Նույն շրջանակները Ս․ Բաբայանի քաղաքական վերադարձը ամեն կերպ խոչընդոտելու համար, ինչպես տեսնում ենք, շարունակաբար գործի են դնում «հին ու բարի» տեխնոլոգիաները․ շրջափակված, տարրական կենցաղային կարիքներ ունեցող ժողովրդին կարելի է հեշտորեն մոլորեցնել սոցիալական անհավասարությամբ՝ կոռուպցիոն և ստվերային գործարքների հետ երբևէ չասոցացված Ս․ Բաբայանին և նրա ընտանիքին վերագրելով մենաշնորհային տնտեսական գործունեություն։

Ս․ Բաբայանի որդին, ինպես Արցախի յուրաքանչյուր քաղաքացի, ազատ է զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչն էլ, մյուս ձեռնարկատերերի պես, անում է օրենքով սահմանված կարգով։ Մամուլը, փաստորեն, Բաբայան ընտանիքին մեղադրում է ոչ օրինաչափ գործունեության մեջ։ Իսկ օրինաչափությունը հանքեր սեփականաշնորհելն է, հիմնադրամներից անտոկոս և անհատույց միլիարդավոր դոլարներ ստանալը, ժողովրդի հաշվին դղյակներ ունենալը, պետական օբյեկտները միմյանց նվիրելը, երկիրը թալանելը, ժողովրդի շալակը ելած ապրելը։ Ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում օրինական ձեռնարկատիրությամբ զբաղվելը, ուրեմն, ոչ միայն հանդուրժելի չէ, այլև պարսավելի։

Ինչ վերաբերում է մենաշնորհին և ներկրվող ապրանքի որակին, ապա պարկեշտ մամուլը լրագրողական հետաքննություն պիտի վարի և փաստական ապացույցներ ներկայացնի, այլապես զրպարտությունից այն կողմ չանցնող տեքստերն ընդամենը կարեկցող ժպիտ են առաջացնում»։

Սամվել Բաբայանի մամուլի ծառայություն
29 մարտի, 2023թ․
 

 

դիտվել է 1330 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am