«Գիշերը եկել, ասել է՝ իջի ներքև, բան ունեմ ասելու, զոռով, քաշելով տարել է». ինչ է պատմում պատանդ վերցված աղջկա մայրը

Երեկ Էրեբունում պատանդառված աղջիկը՝ Լուիզան (անունը փոխված է) ապրում է ծնողների, եղբոր և տատիկի հետ: ArmLur.am-ին հաջողվեց զրուցել աղջկա ծնողների հետ: Նրա մայրը՝ տիկին Մանուշը, մեզ հետ զրույցում ներկայացրեց այն, ինչ գիտի իր դստեր և այդ տղայի հարաբերությունների մասին: Տիկին Մանուշի խոսքով` Լուիզան Գոռի հետ ծանոթացել է մոտ մեկ ամիս առաջ՝ Երևանում գտնվող սրճարաններից մեկում: Տղայի մասին աղջիկն այնքան էլ շատ բան չի պատմել ծնողներին. միայն վերջիններս իմացել են, որ շփվում է մի տղայի հետ, ով վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից: Աղջկա մոր խոսքերով, մի որոշ ժամանակ Գոռի հետ շփվելուց հետո Լուիզան այլևս չի ցանկացել շարունակել հարաբերություններն այդ տղայի հետ, քանի որ հակումներ ուներ թմրամոլության և այնքան էլ ադեկվատ անձնավորություն չէր, սակայն տղան այդպես էլ հանգիստ չի թողել աղջկան: «Ես քաղաքում չեմ աշխատում, էդ օրն աշխատանքի եմ եղել: Գիշերն էդ տղան եկել, զանգել է աղջկաս, ասել՝ իջի ներքև, քեզ բան ունեմ ասելու, նվեր ունեմ տալու: Ամուսինս ու տղաս այդ ժամանակ քնած են եղել, Լուիզան էլ իջել է ներքև, էդ տղան զոռով, քաշելով նստացրել, ավտոն տարել  է»,- պատմեց մայրը: Տիկին Մանուշը պատմեց, որ դեպքի մասին երեկ երեկոյան է իմացել, երբ աղջիկն արդեն հիվանդանոցում է եղել, և մինչև հիմա չեն տեսել նրան, քանի որ բժիշկները չեն թույլատրում: Իսկ աղջկա հոր՝ Էդգարի խոսքով, Լուիզան այնքան էլ շատ բաներ չի պատմել Գոռի հետ հարաբերությունների մասին, միայն սկզբնական շրջանում ասել է, թե լավ տղա է, նույնիսկ ամուսնանալու ցանկություն է ունեցել նրա հետ: Տիկին Մանուշը նշեց, թե շատ բան չգիտի այդ տղայի մասին, միայն տեղյակ են, թե տղայի ընտանիքը շատ հարուստ է: Լուիզայի մասին պատմելով` մայրը նշեց, որ իր դուստրն աշխատանք չունի և իրենք են աշխատում, ընտանիքը պահում: Հավելենք, որ Լուիզան ամուսնալուծված է, ունի անչափահաս երեխա:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Փաշինյանի լեգիտիմության խնդիրն ավելի սուր է արտահայտվելու․ Թանդիլյան Ռուբինյա՛ն, Քըլըչի շնորհավորանքին չխաբվես․․․ քեզանից էլ են ազատվելու․ Մանուել Մանուկյան (video) Չընտրված Ավինյա՛ն, ես քեզ գիտե՞ս՝ ուր կուղարկեմ․ Հովհաննես Շահինյան (video) Արա՛, երեկ ինչ իրավունքով նման բան ասեցիր․․․ դուք մեզ ձե՞ռ եք առնում․ քաղաքացի (video) Սեդա Սաֆարյանը անձնական վատ վերաբերմունք ունի Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ (video) Սեդա Սաֆարյանը ընտրությունների գործով ունի հստակ կողմնակալ վերաբերմունք կողմերից առնվազն մեկի հանդեպ (video) Ժողովու՛րդ, ձեր միրգ-բանջարեղենը վերցնում եք ու տանում էդ «թուրքի շան», մյուսի տան դիմաց․ Մանուկյան (video) Վերադարձ անցյալին չի լինելու․ Խուդոյանը հիշեցրեց Սեդա Սաֆարյանի խոսքերը (video) Արամ Վարդևանյանը Սեդա Սաֆարյանի վերաբերյալ նոր հիմքեր մատնանշեց (video) ՍԴ-ում իրավիճակը թեժացավ․․․ Փաշինյանի անունը հիշատակեցին (video) Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Ինչպես է Փաշինյանն անկլավների հարցը օրակարգ բերել․ Գոհար Մելոյանը՝ փաստերով (video) Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան Միացյալ Նահանգները կարող է ավելի ակտիվորեն զբաղվել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ. քաղաքագետ Ի՞նչ է սպասվում Ուկրաինային, եթե Մինսկը ներքաշվի հակամարտության մեջ Նիկոլի խաղը չպետք է խաղալ․․․ իշխանափոխություն հնարավոր է․․․ Էդուարդ Շարմազանով (video) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Եվրոպական հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է․ Տաթևիկ Հայրապետյան Եւ, վերջապես, Տիգրանաշենն անկլա՞վ է․ ինչու՞ է Google map-ով՝ որպես ադրբեջանական տարածք ներկայացված Ռուսաստանը ենթարկվել է ուկրաինական ամենախոշոր հարձակմանը 2026 թ. սկզբից ի վեր Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան հայտնաբերվել է «Սերունդներով բորոտի պես նռալու են»․ Արշակ Զաքարյան (video) Գրեթե բոլոր ստորգետնյա անցումների վիճակն անմխիթար է, իսկ դուք որոշել եք ջնջել հերոսների պատկերները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am