Երեկ`օգոստոսի 29-ին, Գյումրիում տեղի ունեցավ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդու` Կամոյի շքեղ հարսանիքը, որը թերեւս, իր տեսակով եզակի էր: Այն քննարկվում է քաղաքի բուժհաստատություններում, խանութներում, երթուղայիններում, իսկ ֆեյսբուքում ակտիվ շրջանառվում են հարսանեկան լուսանկարները: Կայքերն արդեն գրել էին, որ Գրիգորյանի որդին 18 տարեկան է, նրա ընտրյալը` Ռուզաննան, նույնպես: Նրանք միասին սովորում են Շիրակի պետական համալսարանում: Խոսվում է, որ Գրիգորյանի խնամին իր նման հարուստ չէ, հասարակ ընտանիքից է`հեռու բիզնեսներից ու քաղաքականությունից: Հարսնացուի եղբայրն էլ զբաղվում է սպորտով, վերջերս չեմպիոն է դարձել: Նշենք, որ Կամոն եւս սպորտով է զբաղվել, նա լողի է հաճախել:
Հարսանիքը տեղի է ունեցել Գյումրու «Իմպերիալ» ռեստորայանին համալիրում, որը վերջերս է կառուցվել: Գյումրու ամենաշքեղ հարսանյաց սրահն է, այն կապվում է Գյումրու Էլցանցի ՀՀԿ-ական պետի անվան հետ: Հարսանիքի քավորը եղել է Մարտուն Գրիգորյանի կրտսեր քրոջ ընտանիքը, ովքեր բնակվում են Մոսկվայում:Պսակադրությւոնն էլ տեղի է ունեցել Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Գրիգորյանի որդու հարսանիքին հյուրերի թվում քաղաքական էլիտայի ներկայացուցիչների պակաս չի եղել: Ներկաների թվում եղել է Սերժ Սարգսյանը, ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ, մարզպետներ, քաղաքապետեր: Մարտուն Գրիգորյանն անգամ իր ընտանեկան ուրախությունը կիսել էր իր աշխատակիցների հետ, հրավիրվածների թվում են եղել նաեւ Գրիգորյանների բիզնեսներում աշխատող անձիք:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը