Վայ ձեզ, որ Ձեր մարմիններն եք մեծացնում՝ երկիրը փոքրացնելով. Բագրատ Սրբազան (video)

Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքից մի հատված։

«Չափազանց ծանր պատասխանատվություն է առաջնորդություն ունենալը, պաշտոն ունենալը։

Մեր երկրում պաշտոն ունենալը ձգտում է։ Ինչո՞ւ եք ուզում պաշտոն ունենալ։

Պաշտոն ունենալը նիհարելու մասին է, ոչ թե գիրանալու։

Պաշտոն ունենալը ծառայելու մասին է, ոչ ծառայեցնելու։

Պաշտոն ունենալը հոգս է, չափազանց մեծ հոգս, բայց դու դա սիրով ես ստանձնում, որպեսզի կարողանաս անանձնական ծառայություն ունենալ։

Պաշտոն ունենալն ազատությունից զրկվելն է, երբ չես կարող քեզ ամեն ինչ թույլ տալ, և ոչ թե հակառակը։

Մեր Տերը հենց սրանց մասին է ասում՝ եթե դուք սրանք չեք անելու, վա՜յ ձեզ։

Բավարար չէ դեռ, որ այդ հոգսի տակ եք մտնում, դեռ նաև քանդում եք, որովհետև չեք գիտակցում, որ հոգսի տակ եք, որովհետև չեք գիտակցում, որ դուք ծառայության եք։

Ո՞վ է այն խելագարը, որ ձգտում է պաշտոն ունենալու․ պաշտոն ունեցող մարդու ամեն ինչը կաշկանդված ու սահմանափակված է։

Բայց մեր երկրում ձգտում են։ Ինչո՞ւ։ Այդքան շա՞տ են ուզում ծառայել։

Պաշտոնում ծառայելը սիրուց է բխում։ Եթե մարդը չսիրեց այդ ծառայությունը, այն կդառնա միայն փող աշխատելու միջոց, լավ տներ ունենալու միջոց՝ իր համար, բայց ոչ ուրիշի։ Եթե պաշտոնի վրա ես, դու կոչված ես ուրիշին տուն պարգևելու, ոչ թե քեզ։

Վայ ձեզ, որ Ձեր մարմիններն եք մեծացնում՝ երկիրը փոքրացնելով։

Ձեր ամբողջ միտքը, սիրտը, հոգին, ապրումները սամիթի, անանուխի, չամանի, ասֆալտի, ճանապարհների, խողովակների, շուկաների, վաճառականության մասին է, բայց մոռացել եք արդարադատության մասին, ողորմության մասին, հավատքի մասին, ծառայության, նվիրումի, զոհաբերության, քաջության, ինքնության մասին, Հայրենիք ունենալու մասին, աստվածսիրության մասին, եղբայրասիրության մասին, հաշտության մասին։ Ասում է մեր Տերը՝ ձեզ համար ձեր մարմինն ու ճարպն է կարևոր։

Բայց դուք նման եք սիրուն, փայլուն գերեզմանների, որ դրսից գեղեցիկ են, ներսից՝ փտած, դրսից սպիտակացված են, ներսից՝ որթնոտած։ Մեր Տերն է ասում, ես չեմ ասում, ես կրկնում եմ»։

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Արա՛ Պապիկյան, բանակում նոր զոհ ունենք, էս ի՞նչ եք անում, արա՛․․․ Աշոտ Անդրեասյանը հունից դուրս եկավ (video) Թուրքիան 2,5 տրիլիոնանոց տնտեսությամբ նախաճաշին ծամելու է Հայաստանին․ քաղաքագետ (video) Արա՛, բա լեզուդ ու՞ր էր, արա՛․․․ Ալիևն ու Լուկաշենկոն ի՞նչ էին անում գլխիդ․ Աշոտ Անդրեասյան (video) Բանակում ինքնшսպшնությունների վերաբերյալ իմ խոսքից հետո Փաշինյանն իրար է խառնվել․․․ Ռուզան Ադանալյան (video) Զաքարյան․ Նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում «Արամ Սարգսյանի խայտառակությունը․ հայ կնոջը պետք է սպшնե՞ր, ի՞նչ եք ուզում»․ Ռուզան Ադանալյան (video) Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Հայաստանը զավթելու համար պարտադիր չէ սահման հատել. Հակոբյան Երեկ Թրամփն ու Պուտինը պատմական համաձայնության եկան, հուսամ՝ պատերազմի ավարտը մոտ է. Խաչատրյան ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ «Լուկաշենկոն խայտառակել է Փաշինյանին․․․ ամոթալի վիճակ» (video) Գերմանիայի դեմ խաղում չգիտեի, որ դա իմ վերջին խաղն է լինելու Հայաստանի ազգային հավաքականի կազմում․ Հենրիխ Մխիթարյան Պանամայում 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ Բանտում եղբայրս 25 օր է հացադուլի մեջ է․․․ վիճակը ծայրահեղ ծանր է․ քույրն ահազանգում է (video) Ես 2 երկու օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ «Նիկո՛լ, հայրական բնազդո՞վ մեր հարյուրավոր տղերքին զոհեցիր՝ Աշոտիկիդ փրկելու համար»․ Վահե Մովսիսյան (video) Ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ. սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը․ քաղաքագետ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Իշխանությունները թող չուրախանա՛ն․․․ի՞նչ են արձանագրել միջազգային կառույցները․ Էլինար Վարդանյան (video) Երևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշին Հայաստանում ամենակոմֆորտն իրենց ադրբեջանցիներն են զգում․ Տիգրան Աբրահամյան (video) Պուտինի «դաբրոն» ու Սամվել Կարապետյանի արձագանքը․․․ փակագծեր բացվեցին (video) Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am