Արմավիրի մարզպետարանում չգիտե՞ն, որ մարզպետն օրենք է խախտել. Հրապարակ

Արմավիրի մարզպետարանից երեկ պարզաբանում էին ուղարկել «Հրապարակ» օրաթերթի երեկվա համարում տեղ գտած «Արմավիրի մարզպետը՝ ընդդեմ սփյուռքի փոխնախարարի եւ նրա քրոջ» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ։ Հոդվածը, հիշեցնենք, վերաբերում է սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի քրոջ՝ Հասմիկ Սրապիոնյանի վերընտրման դեմ հարուցված արհեստական խոչընդոտներին, որպեսզի Սրապիոնյանը չհաղթի Արմավիրի մարզի Արտաշար գյուղի դպրոցի տնօրենի մրցույթում։ Հ․ Սրապիոնյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ միտում կա իր դեմ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եւ մարզի կրթության վարչության պետի կողմից։ Նրա կարծիքով՝ ինքը, ըստ երեւույթին, չի արդարացրել մարզպետի ակնկալիքները, դրա համար էլ որոշել են իր փոխարեն մեկ ուրիշին առաջադրել որպես մրցակից եւ օրենքի խախտմամբ անցկացնել։ Իսկ օրենքի խախտումները մի քանիսն են, ինչին անդրադարձել է մարզպետարանն իր պարզաբանման մեջ, որով, սակայն, ակամա խոստովանել է, որ օրենք են խախտել։ Խոսքը, մասնավորապես, դպրոցական խորհրդի կազմում մարզպետի որոշմամբ փոփոխություն կատարելու եւ խորհրդի նախագահին փոխելու մասին է, որն օրենքով չի թույլատրվում։ Ահա պարզաբանումը․ «Ի պատասխան «Հրապարակ» օրաթերթում հրապարակված «Արմավիրի մարզպետը` ընդդեմ սփյուռքի փոխնախարարի եւ նրա քրոջ» վերտառությամբ հոդվածի` հայտնում ենք, որ Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրությունն օգոստոսի 28-ին չի կայացել, քանի որ մրցույթին ներկա են եղել խորհրդի անդամներից 5-ը (մրցույթին չեն ներկայացել մանկավարժական խորհրդի մեկ եւ ծնողական խորհրդի երկու ներկայացուցիչ): Ինչ վերաբերում է խորհրդի կազմում ՀՀ Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչ եւ խորհրդի նախագահ Արտակ Առաքելյանի` մրցույթին չներկայանալուն, ապա տեղեկացնում ենք, որ նա երկարատեւ արձակուրդի եւ առողջական խնդիրներով պայմանավորված երկրից բացակայելու պատճառով խնդրել է դադարեցնել դպրոցի կառավարման խորհրդի կազմում իր անդամակցությունը: Այդ հանգամանքով պայմանավորված` ՀՀ Արմավիրի մարզպետի համապատասխան որոշմամբ խորհրդի կազմում կատարվել է փոփոխություն, եւ խորհրդի նոր անդամ է նշանակվել Գեւորգ Մուրադյանը: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանի կողմից Արտաշար գյուղի դպրոցի տնօրենի մրցույթի կազմակերպմանը որեւէ միջամտություն մինչ այժմ չի եղել, ավելին՝ ՀՀ Արմավիրի մարզպետի կողմից հանձնարարվել է մրցույթն անցկացնել օրենքի տառին համապատասխան»։ Այս առնչությամբ զրուցեցինք ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի հետ՝ խնդրելով հայտնել, թե օրենքով որ դեպքում մարզպետն իրավունք ունի խորհրդի կազմում փոփոխություն կատարել։ «Մարզպետն իրավունք ունի իր ներկայացուցչին հետ կանչել միայն հիմնավորված հետկանչի դեպքում։ Մի դեպքում չի կարող, եթե դպրոցի տնօրենի թափուր տեղի մրցույթ է հայտարարված»,-ասաց պարոն Արշակյանը։ Իսկ այս դեպքում հենց դպրոցի տնօրենի թափուր տեղի մրցույթ է հայտարարված։ «Դա արդեն «Հանրակրթության մասին» օրենքի խախտում է։ «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է՝ խորհրդի անդամի փոփոխություն չի կարող լինել տնօրենի թափուր տեղի մրցույթ հայտարարելու օրվանից մինչեւ ավարտը, բացառությամբ, եթե տվյալ անդամը ծնողական խորհրդի ներկայացուցիչ է եւ այլեւս դպրոցում երեխա չունի կամ տվյալ դպրոցի ուսուցիչ է եղել եւ ազատվել է աշխատանքից։ Այդ երկու բացառություններն են»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է խորհրդի նախագահին փոխելուն, ապա Աշոտ Արշակյանն ասաց․ «Խորհրդի նախագահին փոխել-չփոխելու լիազորությունը մարզպետի լիազորություն չէ, դա խորհրդի լիազորություն է, խորհուրդն ինքն է ընտրում իր նախագահին եւ ներկայացնում լիազոր մարմնի հաստատմանը»։ ՀՀ ԿԳՆ վարչության պետը նաեւ հավելեց, որ եթե խորհրդի անդամը տվյալ խորհրդի նիստերին երեք անգամից ավելի չի ներկայացել, դա կարող է հիմք հանդիսանալ խորհրդի տվյալ անդամին հետկանչ անելու, նոր անդամ առաջադրելու․ «Բայց սա, նորից եմ կրկնում, եթե տնօրենի թափուր տեղի մրցույթ է հայտարարված»։ Այսինքն՝ այս պարագայում օրենքի կրկնակի խախտում է եղել․ նախ մարզպետարանի ներկայացուցիչ Արտակ Առաքելյանը, ըստ Հասմիկ Սրապիոնյանի, այդ խորհրդի նիստերին երեք անգամից պակաս քանակով է բացակայել։ Երկրորդ․ անկախ այդ ամենից՝ այդ անդամին հետ են կանչել տնօրենի թափուր տեղի մրցույթ հայտարարված ժամանակ։ Այսքանից հետո հետաքրքիր է, որ Արմավիրի մարզպետարանում ոչ միայն տեղյակ չեն այս մասին, այլեւ «Հանրակրթության մասին» օրենքի վերաբերյալ տարրական գիտելիքներ չունեն եւ մեր հրապարակումից հետո էլ իրենց սխալը չեն թաքցնում։ Թե՞ լավ էլ գիտեին, բայց գիտակցաբար խախտել են՝ կոնկրետ նեղ-անձնական շահերից ելնելով։  

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ԿԸՀ-ն Գագիկ Ծառուկյանին կզրկի՞ անձեռնխելիությունից (video) Մկրտի՛չ Սրբազան, Դուք վատ մարդ չեք, կներե՛ք, եթե ինչ-որ բան պատշաճ չեմ ասել ձեր անձի հանդեպ (video) Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել․ Վարդան Օսկանյան Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է «Ընկեր Նիկո՛լ, խաղաղության ծրագիրը մարդակ**ների հետ չի լուծվի»․ Անժելա Թովմասյան (video) Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները Փաշինյանի լեգիտիմության խնդիրն ավելի սուր է արտահայտվելու․ Թանդիլյան Ռուբինյա՛ն, Քըլըչի շնորհավորանքին չխաբվես․․․ քեզանից էլ են ազատվելու․ Մանուել Մանուկյան (video) Չընտրված Ավինյա՛ն, ես քեզ գիտե՞ս՝ ուր կուղարկեմ․ Հովհաննես Շահինյան (video) ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Արա՛, երեկ ինչ իրավունքով նման բան ասեցիր․․․ դուք մեզ ձե՞ռ եք առնում․ քաղաքացի (video) Սեդա Սաֆարյանը անձնական վատ վերաբերմունք ունի Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ (video) Սեդա Սաֆարյանը ընտրությունների գործով ունի հստակ կողմնակալ վերաբերմունք կողմերից առնվազն մեկի հանդեպ (video) Ժողովու՛րդ, ձեր միրգ-բանջարեղենը վերցնում եք ու տանում էդ «թուրքի շան», մյուսի տան դիմաց․ Մանուկյան (video) Վերադարձ անցյալին չի լինելու․ Խուդոյանը հիշեցրեց Սեդա Սաֆարյանի խոսքերը (video) Արամ Վարդևանյանը Սեդա Սաֆարյանի վերաբերյալ նոր հիմքեր մատնանշեց (video) ՍԴ-ում իրավիճակը թեժացավ․․․ Փաշինյանի անունը հիշատակեցին (video) Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Ինչպես է Փաշինյանն անկլավների հարցը օրակարգ բերել․ Գոհար Մելոյանը՝ փաստերով (video) Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան Միացյալ Նահանգները կարող է ավելի ակտիվորեն զբաղվել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ. քաղաքագետ Ի՞նչ է սպասվում Ուկրաինային, եթե Մինսկը ներքաշվի հակամարտության մեջ Նիկոլի խաղը չպետք է խաղալ․․․ իշխանափոխություն հնարավոր է․․․ Էդուարդ Շարմազանով (video) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am