Ինչպիսի եղանակ է սպասում սեպտեմբերին

Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 150C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը: Սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար 130C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանն Արարատյան դաշտում և հարավ-արևելքում դեռևս կարող է հասնել 35...400C, նախալեռնային շրջաններում՝ 33...380C, լեռնային շրջաններում՝ 30...310C: Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիների (1997թ.) այն կարող է դիտվել նույնիսկ ամսվա առաջին կեսին: Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը 22...230C է, երկրորդում՝ 200C և երրորդում՝ 18...190C: Հանրապետության տարածքում տեղումները բաշխվում են անհավասարաչափ, միջինը դիտվում են 33մմ, Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Սյունիքի հովիտներում` 6-10մմ, Լոռիում` 50-60մմ, Սյունիքի նախալեռներում`60-65մմ: Բազմամյա տվյալներով 12 տարի Երևանում սեպտեմբերին տեղումներ չեն դիտվել և եղել է տարի (1932 թ.), երբ տեղումների քանակը կազմել է 86մմ, որը գերազանցել է նորման 9 անգամ: Առատ տեղումներով տարի է եղել նաև 2009թ. սեպտեմբերը, երբ ամսական տեղումների քանակը Երևանում կազմել է 70մմ, որն էլ գերազանցել է նորման 7 անգամ: Տաշիրում տեղումների առավելագույն քանակը եղել է 218մմ, իսկ նվազագույնը՝ 12 անգամ նորմայից պակաս՝ 5մմ (1950թ.): Տեղումներով օրերի թիվը ևս անհավասարաչափ է բաշխված՝ Լոռիում միջինը 12 օր, Արարատյան դաշտում` մինչև 4 օր: Բարձր լեռնային շրջաններում և Գեղարքունիքում ամսվա երրորդ տասնօրյակում կարող է առաջանալ ձյան ծածկ: Ամպրոպային գործունեությունը թուլանում է՝ միջինը դիտվում է 3-6 օր, չնայած առանձին տարիների հյուսիսային կեսում կարող է դիտվել 10-20 օր: Կարկուտ դիտվում է հազվադեպ: Սյունիքում հաճախակի դիտվում է մառախուղ՝ նախալեռներում` 6-11, իսկ լեռնային շրջաններում՝ 14-19 օր: Չնայած սեպտեմբերին որոշ չափով ավելանում է արևմտյան ուղղության քամիների կրկնելիությունը, սակայն դրանց արագությունն էապես չի փոխվում:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել․ Վարդան Օսկանյան Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է «Ընկեր Նիկո՛լ, խաղաղության ծրագիրը մարդակ**ների հետ չի լուծվի»․ Անժելա Թովմասյան (video) Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները Փաշինյանի լեգիտիմության խնդիրն ավելի սուր է արտահայտվելու․ Թանդիլյան Ռուբինյա՛ն, Քըլըչի շնորհավորանքին չխաբվես․․․ քեզանից էլ են ազատվելու․ Մանուել Մանուկյան (video) Չընտրված Ավինյա՛ն, ես քեզ գիտե՞ս՝ ուր կուղարկեմ․ Հովհաննես Շահինյան (video) ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Արա՛, երեկ ինչ իրավունքով նման բան ասեցիր․․․ դուք մեզ ձե՞ռ եք առնում․ քաղաքացի (video) Սեդա Սաֆարյանը անձնական վատ վերաբերմունք ունի Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ (video) Սեդա Սաֆարյանը ընտրությունների գործով ունի հստակ կողմնակալ վերաբերմունք կողմերից առնվազն մեկի հանդեպ (video) Ժողովու՛րդ, ձեր միրգ-բանջարեղենը վերցնում եք ու տանում էդ «թուրքի շան», մյուսի տան դիմաց․ Մանուկյան (video) Վերադարձ անցյալին չի լինելու․ Խուդոյանը հիշեցրեց Սեդա Սաֆարյանի խոսքերը (video) Արամ Վարդևանյանը Սեդա Սաֆարյանի վերաբերյալ նոր հիմքեր մատնանշեց (video) ՍԴ-ում իրավիճակը թեժացավ․․․ Փաշինյանի անունը հիշատակեցին (video) Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Ինչպես է Փաշինյանն անկլավների հարցը օրակարգ բերել․ Գոհար Մելոյանը՝ փաստերով (video) Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան Միացյալ Նահանգները կարող է ավելի ակտիվորեն զբաղվել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ. քաղաքագետ Ի՞նչ է սպասվում Ուկրաինային, եթե Մինսկը ներքաշվի հակամարտության մեջ Նիկոլի խաղը չպետք է խաղալ․․․ իշխանափոխություն հնարավոր է․․․ Էդուարդ Շարմազանով (video) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Եվրոպական հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է․ Տաթևիկ Հայրապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am