Երևանում շտապօգնությունը 2 ոտքերն անդամահատված անօթեւան կնոջը տեղափոխել ու թողել է փողոցում

3 օր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշական կենտրոնում տարեց կինը վիրահատվել էր, ինչի արդյունքում նրա 2 ոտքերը, որոնք ցրտահարվել էին, անդամահատվել են։ Վիրահատությունից օրեր անց շտապօգնությունը անօթեւան կնոջը տեղափոխել եւ թողել էր փողոցում: Հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկանության աշխատակիցները, «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները կարողացան օգնության ձեռք մեկնել 3 օր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից հիվանդանոցից դուրս գրված տարեց կնոջը՝ 63-ամյա Աննա Եսոյանին, և նրա ժամանակավոր կացարանի հարցը կարգավորեցին։

Աղբյուրի հետ զրույցում, 2 օր փողոցում հայտնված, անդամահատված, անօգնական վիճակում գտնվող կինն ասում էր․ «Որոշ ժամանակ առաջ ոտքերս ցրտահարվել էր։ Ինձ տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Շատ գոհ եմ այնտեղի գրեթե բոլոր բժիշկների վերաբերմունքից։ Նրանք ինձ ոչ միայն անվճար վիրահատեցին, այլ նաև փրկեցին իմ կյանքը։ Բայց դե՝ արդեն լավացել էի։ Ու շտապօգնության ավտոմեքենան ինձ բերեց էստեղ, իջեցրեցին, նստեցրին դրսում եղած աթոռի վրա ու գնացին։ 2 օր է՝ գիշերում եմ փողոցում։ Չնայած 10 տարուց ավելի մնացել եմ այս կիսակառույց շենքում։ Հիմա ինչ-որ մեկը ինձ դուրս է արել այդտեղից ու դուռը կողպել վրաս։ Եվ թույլ չի տալիս, որպեսզի ապրեմ։ Այս վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներից էլ եմ շատ գոհ։ Նրանք այս 2 օրը ինձ սնունդ են բերում։ Սակայն ուզում եմ՝ կա՛մ օգնեն, որ էլի մնամ այս կիսակառույցում, կա՛մ ինձ տեղափոխեն խնամքի կենտրոն։ Բայց դրա համար էլ ինձ ասում են՝ տեղեկանքներ բեր, թղթեր բեր։ Այն դեպքում՝ երբ ես անգամ անվասայլակ չունեմ»։

Երեկ անօգնական տիկնոջը անհրաժեշտ սնունդով օգնել են Երևանի գնդի պարեկները, «Նորքի տուն-ինտերնատի» անձնակազմը։ Վերջիններս կարող էին, ըստ օրենքի՝ չընդունեին նրան իրենց մոտ, քանի որ նա համարվում է Վարդաշենում հայտնի «Ծերերի խնամքի կենտրոնի» շահառու։ Սակայն նրանք անօգնական ու հաշմանդամ կնոջը չթողեցին բախտի քմահաճույքին։

 

դիտվել է 593 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am