Ցիկլոն ու արևադարձային տաք հոսանքներ. Սուրենյան

Հայաստանում օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով գերազանցում է կլիմայական նորման։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում` Արարատյան դաշտում և Երևանում, ցերեկային ժամերին ջերմաստիճանը հասնում է մինչև +20-22 աստիճանի, որը տարվա այս ժամանակահատվածի համար բավականին բարձր ջերմային ֆոն է»,–ասաց նա։

Սուրենյանի խոսքով` հենց այդ բարձր ջերմային ֆոնն էլ պատճառ է դարձել, որ մարտի 10-20-ին Հայաստանում ծիրանենիները համատարած ծաղկել են իրենց բնական ծաղկման շրջանից շուրջ 18 օր շուտ։ Ավելին` այս պահին արդեն սկսում է ծաղկել դեղձենին։

Հատկանշական է, որ անցյալ տարի մարտի նույն օրերին Հայաստանում օդի ջերմաստիճանը բավական ցածր էր, ու աննախադեպ առատ տեղումներ էին։

«Լոռու, Շիրակի, Սյունիքի որոշ հատվածերում ձյան ծածկն այս օրերին հասնում էր մինչև 1 մետրի։ Իսկ այսօր ՀՀ–ում ձյան ծածկը պահպանվում է միայն 2000 մետրից բարձր լեռնային գոտիներում։ Ձյան ամենաբարձր ծածկը այսօր Արագած բարձրլեռնային օդերևութաբանական կայանի տարածքում է, որը գտնվում է ծովի մակերևույթից 3229 մետր բարձրության վրա։ Ձյան ծածկի հաստությունն այսօր այնտեղ 1մ 18 սմ է»,–հայտնեց մասնագետը։

Սուրենյանը հայտնեց նաև, որ առաջիկա 5 օրերին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում։ Դա արտահայտվելու է հատկապես գիշերը և երեկոյան ժամերին։ Մարտի 25-29-ին հանրապետության առանձին շրջաններում գիշերը և երեկոյան սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Բայց ցիկլոնի հետ մեկտեղ Հայաստանը, ինչպես մարտ ամսվա ամբողջ ընթացքում, այնպես էլ առաջիկա օրերին, գտնվելու է հարավ–արևմուտքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության տակ։ Այնպես որ բարձր ջերմաստիճանը, Սուրենյանի խոսքով, կպահպանվի մինչև մարտի 29-ը` ներառյալ։

Ավանդական «պառվի ուլերը»` ուժեղ քամիների և առատ տեղումների տեսքով, Գագիկ Սուրենյանի խոսքով, առնվազն մինչև մարտի 29-ը Հայաստան չեն «գա»։

«Գարնանը` մարտ–ապրիլ ամիսներին, ՀՀ–ում ընդհանրապես մթնոլորտի շրջանառությունն այնպիսին է, որ նման երևույթները գրեթե միշտ առկա են։ Կա՛մ մարտին, կա՛մ ապրիլին գրեթե բոլոր տարիներին ունենում ենք այնպիսի օրեր, երբ լինում են և՛ ուժեղ քամիներ, և՛ առատ տեղումներ, և՛ ջերմաստիճանի կտրուկ անկում։ Պետք չէ բացառել, որ նույնը կլինի նաև այս տարի։ Բայց առաջիկա 5 օրերին` մինչև մարտի 29-ը` ներառյալ, մենք դեռևս ցուրտ օդի ներխուժումներ և շատ առատ տեղումներ հանրապետությունում չենք սպասում»,–ասաց նա։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալից նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք նման վաղաժամ ջերմացման պարագայում Երևանում իրականացվող համատարած ծառահատումները վտանգավոր չեն առաջիկա ամռան համար։

«Որքան շատ լինեն ծառերը, այնքան քիչ կլինի տվյալ տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացումը»,–պատասխանեց Սուրենյանը։

Ըստ նրա` բոլորը պետք է շահագրգռված լինեն, որ կանաչ տարածքները չկրճատվեն։

դիտվել է 2509 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am