Ճակատագրական թռիչքը տեւել է 13 րոպե. հայտնի են դեկտեմբերի 1-ի ավիաաղետի որոշ մանրամասներ

«Հետքը» գրում է․ «Նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտ տեղի ունեցած ավիացիոն աղետի մասնագիտական քննությանը ներգրավված ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտեն հրապարակել է միջանկյալ զեկույց, որում մի շարք հետաքրքիր մանրամասներ են ի հայտ եկել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Երեւան-Աստրախան ուղղությամբ թռչող «Beechcraft 95-B55 Baron» տիպի ինքնաթիռը, որը գրանցված էր Սլովակիայում (գրանցումը՝ OM-KVV), «Զվարթնոց» օդանավակայանից մեկնելուց շատ չանցած ընկել է Կոտայքի Ջրաբեր գյուղի մոտ, այրվել ու ավերվել, 2 օդաչուները՝ ՌԴ քաղաքացիներ Ալեքսեյ Պրոցենկոն (1979 թ.) ու Վիտալի Ռոգատկինը (1983 թ.), զոհվել են, հայտնաբերվել են նրանց մոխրացած դիերը:

Դեպքի առթիվ դեկտեմբերի 1-ին ՔՕ 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվում են քննչական եւ վարույթային գործողություններ՝ աղետի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննչական կոմիտեում ստեղծվել է քննչական խումբ:

Նախաքննության շրջանակներում նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատագենետիկական:

Բացի քրեական վարույթից՝ սկսվել է նաեւ աղետի մասնագիտական քննություն: Այդ նպատակով դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է հանձնաժողով, որը գլխավորում է ՏԿԵ նախարարը: ՀՀ օրենսդրությունը նշում է, որ այս հանձնաժողովը մասնագիտական քննությունը կազմակերպում ու վարում է համապատասխան շահագրգիռ օտարերկրյա պետությունների եւ, անհրաժեշտության դեպքում, Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) մասնակցությամբ՝ միջկառավարական համաձայնագրին համապատասխան: Սրա հիման վրա էլ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ին:

Ինչպես տեղեկանում ենք միջանկյալ զեկույցից, դեկտեմբերի 2-ին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը դիմել է ՄԱԿ-ին, ինչի հիման վրա վերջինս նշանակել է մասնագիտական հանձնաժողով, որն էլ հետաքննում է պատահարը: Ավիաաղետի մասին ՄԱԿ-ը ծանուցումներ է ուղարկել ԱՄՆ-ի (օդանավը նախագծած ու արտադրած երկրի), Սլովակիայի (օդանավի գրանցման երկրի), Գերմանիայի ու Չեխիայի (օժանդակ ինֆորմացիա ձեռք բերելու նպատակով) ավիացիոն իշխանություններին: ԱՄՆ-ն ու Սլովակիան լիազոր ներկայացուցիչներ են նշանակել՝ հետաքննությանը մասնակցելու համար: Այն սկսվել է դեկտեմբերի 2-ին: Դրան աջակցում են ՀՀ վարչապետի նշանակած հանձնաժողովը, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, ՀՀ քննչական կոմիտեն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 

դիտվել է 470 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am