ՀՅԴ-Ն դե՞մ է

«Հրապարակը» գրում է, որ Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում պատրաստվում է առաջադրվել նաեւ «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թեւանյանը: Թեւանյանը մեզ հետ զրույցում, ըստ էության, չէր հերքել իր մտադրության մասին լուրերը, նշել էր, որ չի բացառում այդ հնարավորությունը, բայց դեռեւս կոնկրետ քննարկում չի եղել։ Ինչ վերաբերում է կոնկրետ իր թեկնածությանը, ասել էր․ «Այդ հարցին դեռ չեմ անդրադարձել, երբ գա ժամանակը, հանրությանը կտեղեկացնենք»: Թեւանյանի խոսքով` ցանկացած ընտրություն քաղաքական պրոցես է: «Երեւանը Հայաստանի կեսն է` թե՛ բնակչության եւ թե՛ տնտեսական առումով: Տնտեսական մասով կարող ենք ասել, որ մեծամասնություն հենց Երեւանն է կազմում: Երեւան քաղաքի ընտրությունները պետք չէ դիտարկել միայն մենեջերի ընտրություններ: Դա քաղաքական ընտրություն է, քաղաքական ուժերի պայքար: Քաղաքական պրոցեսներն այստեղ կարող են զարգանալ»: Նա նաեւ ասել էր, որ ինչքան համախմբվածությունը լայն լինի, այնքան ավելի լավ․ «Քաղաքապետի ընտրությունները պետք է վերածել իշխանափոխության գործընթացի»:

Հարցազրույցի հրապարակումից հետո ընդդիմադիր շրջանակներից մեզ ասացին, որ Թեւանյանի՝ առաջադրվելու մտադրությունը ընդդիմության մեջ եւ անգամ «Հայաստան» դաշինքում շատերը չեն խրախուսում, ավելի կոնկրետ` դաշինքի դաշնակցական թեւը դեմ է արտահայտվել Թեւանյանի՝ քաղաքապետի թեկնածություն առաջադրելու առաջարկին։  Անդրանիկ Թեւանյանն էլ իր հերթին նշել է, որ եթե խմբակցությունն իրեն չսատարի առաջիկա ընտրություններում, ապա դուրս կգա խմբակցությունից՝ դառնալով անկախ պատգամավոր, եւ ընտրություններին կմասնակցի որեւէ այլ կուսակցության ցուցակով, օրինակ, իր ընկեր Երվանդ Բոզոյանի «Համախմբում» կուսակցությամբ:

Մենք այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Թեւանյանից, սակայն նա այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց: Զրուցեցինք դաշնակցականներ Գեղամ Մանուկյանի եւ Արծվիկ Մինասյանի հետ: Գեղամ Մանուկյանն ասաց, որ դեռեւս կոնկրետ քննարկում խմբակցությունում չի եղել, այս պահին Հայաստանում կան ավելի կարեւոր հարցեր, քան քաղաքապետի ընտրությունները։ Ապա զարմացած բացականչեց. «Ո՞վ է ուզում առաջադրվել», եւ լսելով Անդրանիկ Թեւանյանի անունը, նորից հարց տվեց. «Որտե՞ղ չի բացառել Անդրանիկ Թեւանյանը»: «Ես չեմ իմանում, թե ինչ ա ասել Անդրանիկ Թեւանյանը, բայց մենք հայտարարել ենք, որ այդ մասին խոսելը վաղ է: Ցանկացած մարդ հիմա պետք է ավելի շատ անհանգստանա Հայաստանի անվտանգության վիճակով, Արցախով»:

Արծվիկ Մինասյանը եւս նշեց, որ այդ մասին դեռ կոնկրետ որոշում չունեն:

Մենք զրուցեցինք նաեւ Երվանդ Բոզոյանի հետ, հասկանալու համար՝ եղե՞լ է արդյոք նման առաջարկ, քննարկում Թեւանյանի հետ, եթե այո, ապա ինչո՞ւ հենց «Համախմբում» կուսակցությունը:

- Պարոն Բոզոյան, Անդրանիկ Թեւանյանի հետ ունեցե՞լ եք քննարկում այն մասին, որ քաղաքապետի առաջիկա ընտրություններին նա կարող է առաջադրվել Ձեր կուսակցությամբ:

- Անկեղծ ասած, նման խոսակցություններ լսել եմ, սակայն ոչինչ չեմ բացառում, այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ ոչինչ բացառել պետք չէ:

- Ումի՞ց եք նման խոսակցություններ լսել:

- Տարբեր տեղերից: Անկեղծ ասած՝ չեմ կարող ոչինչ պնդել, սակայն կարծում եմ, որ, անկախ ամեն ինչից, այդ ընտրություններին պետք է ակտիվ մասնակցել, որովհետեւ եթե իրավիճակը մնա նույնը, ապա Հայաստանին լուրջ վտանգ է սպառնալու: Երեւանի քաղաքապետի ընտրությունն ունի քաղաքական բնույթ: Ամբողջ աշխարհում քաղաքապետի ընտրությունները համարվում են քաղաքական լուրջ ընտրություններ: Հասարակությունն այս ընտրություններին պետք է վերաբերվի ոչ թե որպես քաղաքապետի ընտրություն, այլ քաղաքական ընտրություն:

- Իսկ ինչո՞ւ է Թեւանյանը հենց Ձեր կուսակցությամբ ցանկանում առաջադրվել, եթե, իհարկե, «Հայաստան» դաշինքի հետ ընդհանուր հայտարարի չգա:

- Ես մտերիմ եմ Անդրանիկ Թեւանյանի հետ, ունեմ շատ լավ հարաբերություններ նրա հետ, սակայն դա ոչ մի կապ չունի այդ ամենի հետ: Ես լրացուցիչ ոչ մի այլ ինֆորմացիա չունեմ:

- Եթե ընդդիմադիրները, ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որոշեն մասնակցել ընտրություններին` առաջադրելով իրենց թիմից որեւէ մեկին, արդյոք սա չի՞ դառնա նորից սեւ ու սպիտակի պայքար, ու արդյունքում սպիտակը չի՞ շահի:

-  Տրամաբանական է, սակայն պահը հասունացել է, եւ մեր հասարակությունն իսկապես պետք է նոր ընտրություն կատարի: Մարդիկ տեսնում են, որ այս իշխանությունները Հայաստանի անվտանգությունն ապահովել չեն կարողանում, Ղարաբաղի մասին խոսք անգամ չկա, ուստի հասարակության մոտ մտահոգությունները մեծանում են, եւ նման մարդիկ դուրս են սեւ-սպիտակ պայքարից: Նրանք պայքարում են իրենց պետության կայունության եւ անվտանգության համար: Քաղաքապետի ընտրությունները շատ կարեւոր ընտրություններ են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթում»

դիտվել է 415 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am