Մենք միակն էինք տարածաշրջանում, որ ունեինք С-300-ի դիվիզիոններ, արդեն ձեռք էինք բերել մեծ հեռահարության հրթիռներ, ժամանակակից ՀՕՊ միջոցներ, նաև «Իսկանդեր», այլ հզոր զենքեր․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, թե ՀՀ ներկայիս իշխանությունները 2018-20 թվականներին ավելի շատ զենք են ձեռք բերել, քան դրան նախորդող 10 տարիներում է ձեռք բերվել։

«Այս պնդումը լկտի սուտ է՝ բնորոշ ներկա կառավարիչների գործելաոճին ու էությանը։Հայաստանի ներկա կառավարիչների ամենից «ուժեղ» կողմը ամոթ չունենալն է, և նրանք կարող են առանց ամոթի մի նշույլի՝ նայել դիմացինի աչքերի մեջ և ստել»,- ասաց Սերժ Սարգսյանը։

«Գործող իշխանությունները միայն երկու ճիշտ բան են ասել, սակայն այդ հայտարարությունները հանգեցրել են կործանարար հետևանքների։ Իմ կարծիքով՝ նրանք ընդամենը, որքան հիշում եմ, երկու ճշմարտություն են ասել, ավելի ճիշտ՝ երկու հայտարարություն են արել, որոնցով ղեկավարվել են։ Առաջինն այն էր, որ ասացին, որ իրենք իրենց «գժի տեղ կդնեն» և մադրիդյան սկզբունքները, կոպիտ բառ օգտագործեմ, վարի կտան, այդ սկզբունքներով չեն առաջնորդվի, ինչը և արեցին։ Եվ երկրորդը՝ պատերազմի առաջին օրը նրանք հայտարարեցին, որ ինչ էլ լինի՝ իրենք իրենց պարտված չեն համարելու։ Եվ այդ երկու, այսպես ասեմ, հայտարարությունները տեսաք, թե ինչ արհավիրքներ բերեցին մեր երկրին»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։

ՀՀ երրորդ նախագահը նշեց նաև, թե ինչ սպառազինություններ է ձեռք բերել Հայաստանը նախկինում։


«Ինչ վերաբերում է սպառազինություններին, ապա առանց շատ բան բացահայտելու ասեմ հետևյալը, որ իր նշած տարիներին մենք, երևի թե, մարտական պատրաստության վրա ավելի շատ զինամթերք են օգտագործել, քան իրենք ձեռք են բերել այդ երկու տարիների ընթացքում։

Ուզում եմ հիշեցնել նրանց, ովքեր կամ անտեղյակ են կամ հիշողության կորուստ ունեն, որ այդ ժամանակաշրջանում մենք միակն էինք տարածաշրջանում, որ ունեինք С-300-ի դիվիզիոններ, մենք ունեինք արդեն մեծ հեռահարության հրթիռներ, մենք այդ ժամանակահատվածում ձեռք ենք բերել 100-ից ավելի միայն ծանր զրահատեխնիկա, այդ ժամանակահատվածում մենք ձեռք ենք բերել հարյուրավոր ժամանակակից ՀՕՊ միջոցներ, մենք ձեռք ենք բերել տասնյակ հազարներով մեծ տրամաչափի զինամթերք, մենք հարյուր միլիոնից ավելի միայն հրազենային զինամթերք ենք ձեռք բերել, էլ չեմ խոսում «Իսկանդերի», այլ հզոր զենքերի մասին։

Իսկ իրենք ի՞նչ են ձեռք բերել․ 3 ինքնաթիռ, որոնք այդպես էլ որևէ օգուտ չտվեցին, մի քանի տասնյակ հին, իր արժեքը կորցրած Օսա-Ակա-ներ։ Ուրիշ ի՞նչ են ձեռք բերել»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով՝ յուրաքանչյուր գրագետ մարդ, ով տիրապետում է ռազմական գործին, շատ լավ գիտի, թե ինչպես կարելի է համեմատել սպառազինություններն ու ռազմամթերքը։

ՀՀ երրորդ նախագահն անդրադարձավ նար պաշտպանական ծախսերի համար հատկացվող միջոցներին՝ ընդգծելով՝ այստեղ կարևորն այն է, թե դրանք նպատակայի՞ն են օգտագործվել, թե՞ ոչ։

«Ճշմարտությունը հետևյալում է, որ այո, 2018-20 թթ․ տարեկան կտրվածքով ավելի շատ գումարներ են հատկացվել պաշտպանությանը, բայց արդյոք այդ հատկացված գումարները նպատակայի՞ն են օգտագործվել, թե՞ մսխվել են։

Ես միայն մի բան կարող եմ ասել, որ այո, 8-9 տարի առաջ, նաև դրանից առաջ, շատ ավելի փոքր հնարավորություններ ունեինք զուտ գնումներ կատարելու, բայց մենք նաև այլ մեծ հնարավորություններ ունեինք, և այդ հնարավորություններն օգտագործել ենք ռազմատեխնիկական աջակցություն ստանալու համար»,- խոսքն ամփոփեց Սերժ Սարգսյանը։

դիտվել է 824 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am