Ալիևին ճնշում են. ԱՄՆ-ի խոստովանությունը, Իրանի նուրբ խաղը, Մոսկվա-Անկարա զրույցները

Ադրբեջանի ուղղությամբ ուժգին ճնշումներ են իրականացվում` զերծ պահելու Հայաստանի նկատմամբ ագրեսիայի գործադրելուց, և առհասարակ ամբողջ տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ ստեղծելու առումով:

Ալիևի նկատմամբ կիրառվող ճնշումները, կարելի է ասել, չորս կողմից է:

Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Հուլուսի Աքարի միջև:

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության մամլո հաղորդագրության համաձայն, նախարարներն ի շարս այլ հարցերի անդրադարձել են Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորմանը:

Բացի այդ, նրանք խոսել են Սև ծովով պարենի փոխադրման ծրագրի մասին: Աքարը նշել է, որ «հացահատիկի գործարքի նախաձեռնության» շարունակումը կարևոր նշանակություն ունի միջազգային պարենային ճգնաժամի կարգավորման համար»:

Նշվել է նաև, որ նախարարները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Մի քանի օրից Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն է այցելելու Մոսկվա։

Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ երկու երկրների արտգործնախարարները շարունակելու են մտքեր փոխանակել միջազգային հրատապ հարցերի շուրջ։ Նա Լավրով-Աբդոլլահիան հանդիպման օրակարգի մի շարք հարցեր է թվարկել, այդ թվում՝ Անդրկովկասն ու կասպիական խնդիրը։

Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներում ելույթ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը ուշագրավ հայտարարություններ է արել:
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել։ «Կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում ուռճացնել, բայց հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը»:

«Ես հանդիպել եմ Փաշինյանի և Ալիևի հետ Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ։ Արտգործնախարարները վերջերս Վաշինգտոնում էին։ Ակնկալում եմ, որ նրանք կվերադառնան։ Աշխատել ենք [համաձայնագրի] տեքստի վրա»,- ասել է Բլինքենը։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ինքն ակտիվորեն զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման խնդրով՝ նպաստելով, որ կողմերը «հասնեն խաղաղ համաձայնագրի ձեռքբերմանը, որը կկարգավորի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները», ինչպես նաև կվերաբերի «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներին և պաշտպանությանը», «սահմանի սահմանազատմանը և այլն»։

«Մենք դա չենք պարտադրում Հայաստանին: Մենք արձագանքում ենք Հայաստանի արտահայտած մեծ ցանկությանը, որը ցանկանում էր տեսնել, թե արդյոք մենք կարող ենք օգնել նրանց՝ հասնել համաձայնության, որը գոնե հիմնականում վերջ կդնի ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտությունը», - ասել է Բլինքենը:

Միաժամանակ նա մատնանշել է «Լաչինի միջանցքում իրական խնդիրները», ու ուշագրավ խոստովանություն արել. «Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ այս շաբաթ, որպեսզի վերաբացվի այս միջանցքը, մենք աշխատում ենք դրա վրա»:

ԱՄՆ-ի պետքարտուղարն այնուհետև հավելել է. «Առանց չափազանցության, ես կարծում եմ, որ այժմ կա բարենպաստ պահ, որը խորապես կհամապատասխանի Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի շահերին»։

Իրան, ԱՄՆ-ը, ԵՄ երկրներն այսպիսով, աշխատում եմ` թույլ չտալու նոր էսկալացիան: Այստեղ իհարկե հետաքրքիր է Մոսկվայի դիրքորոշումը, որը ցանկանում է մնալ Հայաստանին ու Ադրբեջանին պահել եռակողմ ֆորմատում:

Իրանի հետ բանակցությունները Հարավային Կովկասի հարցով միանշանակ են` սահմանների փոփոխություններ չեն կարող տեղի ունենալ, և այս դիրքորոշումը զսպող գործոն է ոչ միայն Բաքվի ու Անկարայի համար, այլև` Մոսկվայի:

Առաջիկա օրերը խիստ վճռորոշ են լինելու Հայաստան-Ադրբեջանի խնդիրների, ինչու չէ` ողջ հարավկովկասյան տարածաշրջանի ապագայի համար: Այս օրերին վճռվում է մեր տարածաշրջանի ապագան:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2902 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am