Ալիևը գործի է դրել նոր պլան. ՌԴ ՊՆ-ն առայժմ լուռ է

Արցախը արդեն ավելի քան 100 օր է շրջափակման մեջ է՝ և գոյատևում է մթերքի դեղորայքի և առաջին անհրաժեշտության պարագաների սղության պայմաններում: Մեկ ամիս է՝ Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտավորեցնում է բացել Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը։

Արցախի արտգործնախարարությունը երեկ երեկոյան հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ձևով ցույց են տալիս, որ մերժում են բանակցությունները՝ որպես որևէ խնդրի լուծում գտնելու միջոց: Ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը չի ավարտվում, Արցախի արտգործնախարարությունը արձանագրեց, որ Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն:

Արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծում է, որ Արցախի դեմ սանձազերծված բոլոր երեք պատերազմներն ուղեկցվել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներով և պատերազմական հանցագործություններով, այդ թվում՝ զանգվածային սպանություններով, տեղահանություններով, խոշտանգումներով և այլ անմարդկային արարքներով: Դրանք ոչ միայն խրախուսվել, այլ նաև ուղղորդվել են պետական մակարդակով:

Երեկ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ առաջարկելու ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ քննարկումներին նպաստելու գործում, հաղորդում է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:
«Պետքարտուղար Բլինքենը քաջալերեց չլուծված խնդիրներին լուծում գտնելը և ընդգծեց, որ չկա ռազմական լուծում: Նա վերահաստատեց կոմերցիոն և մասնավոր ավտոմեքենաների համար Լաչինի միջանցքի վերաբացման կարևորությունը: Պետքարտուղար Բլինքենն ասաց, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է շարունակական համագործակցություն խաղաղ գործընթացում», - ասված է պաշտոնական Վաշինգտոնի հաղորդագրությունում:

Միացյալ Նահանգների պետքարտուղարը հեռախոսազրույցի մասին գրել է իր թվիթերյան էջում՝ նշելով. - «Այսօր խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ փոխանցելու աջակցությունս Հայաստանի հետ կայուն խաղաղությանը և այդ ջանքերին նպաստելու մեր պատրաստակամությունը։ Ուղիղ բանակցությունները միակ ճանապարհն են՝ հասնելու տևական և կայուն խաղաղության»:

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Ալիևը Բլինքենի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը, պատճառաբանելով, թե հայկական կողմը շարունակում է ռազմական փոխադրումները Ղարաբաղ։ «Ճանապարհի շրջափակումը Հայաստանի կեղծ քարոզչությունն է», - պնդել է Ադրբեջանի նախագահը՝ հերթական անգամ մատնանշելով անցած 100 օրերին ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների անցումը Լաչինի միջանցքով։ Այդ մեքենաների թիվը, նրա հաշվարկներով, գերազանցում է 4 հազար 700-ը: Ադրբեջանի առաջնորդը հայտարարել է նաև, թե վերջին շաբաթներին հայկական կողմը, «չարաշահելով Եվրամիության առաքելության տեղակայումը, միտումնավոր սրում է իրավիճակը, խախտում հրադադարը»։

Ալիևն ասել է, որ պատրաստ է մոտ ապագայում ստորագրել խաղաղության համաձայնագիրը, որի տեքստը վերջին առաջարկություններով և փոփոխություններով արդեն ներկայացվել է հայկական կողմին։ Ադրբեջանի նախագահը նաև հիշեցրել է, որ Ղարաբաղի հայերը Բաքու այցելելու հրավեր են ստացել՝ «քննարկելու ինտեգրացիան և ենթակառուցվածքները»։

Ալիևը, ըստ էության, մերժում է Արցախի շրջափակմանը վերջ տալու ԱՄՆ կոչը...

Ալիևը ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ հեռախոսազրույցում դարձյալ ընդգծել է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը՝ պատճառաբանելով, թե հայկական կողմը շարունակում է ռազմական փոխադրումները Ղարաբաղ։
Նախօրեին էլ պետքարտուղարը զանգահարել էր Փաշինյանին, և ընդգծել Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը:

Բաքուն ակնհայտորեն անցել է քարոզչական հարձակման: Պարբերաբար հայկական կողմին մեղադրելով` Բաքուն հող է նախապատրաստում տարածաշրջանում հնարավոր լարվածության պատասխանատվությունը հայկական կողմի վրա գցելու համար։

Պաշտոնական Երևանը, իհարկե, բազմիցս հերքել է Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումները, սակայն ադրբեջանական կողմի վերջին օրերի պետական մակարդակով կեղծ քարոզչությանը ինչ-որ նոր գործընթացի նախապատրաստություն է: Մինչդեռ պաշտոնական Երևանը սահմանափակվում է` «չբացառելով» նոր սահմանային իրավիճակի սրացումը:

Եվ ինչ, այսպես ձեռքերը ծալած նստելու, սպասելու ենք, թե ո՞վ է սաստելու Ադրբեջանին չդիմել այդ քայլին... Ինչ քայլեր է ձեռնարկում Փաշինյանի իշխանությունը բացառելու Հայաստանի հանդեպ վարվող այս տեղեկատվական ահաբեկչությունը:

Իսկ թշնամին ձեռագիրը չի փոխում: Ադրբեջանական համացանցը ողողված է կասկածելի «տեսահոլովակներով», համաձայն որոնց, իբր Հայաստանից Արցախ զենք-զինամթերք է տեղափոխվում:

Երեկ էլ ուշագրավ միջադեպ է գրանցվել: Պարզվում է, մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն են դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։ Սյունիքի մարզպետարանը հայտնել է, որ նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից:

Ռուսական կողմն առայժմ չի արձագանքել երեկ երեկոյան տեղի ունեցածին, մինչդեռ տելեգրամյան ալիքներում երեկ երեկոյան արդեն հաղորդում էին, որ ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների հետ նախնական պայմանավորվածությունները խախտելով` կրակել է բացել ռուս խաղաղապահների ուղղությամբ:

Սպասենք ՌԴ ՊՆ-ի պաշտոնական արձագանքին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6701 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am