Ծառերի համատարած սպանդ Երևանում, մինչդեռ Երևանի քաղաքապետը չտեսնելու է տալիս. ակնոցավոր «սապատավոր Շուռիկը» սպառնում էր հաշվեհարդար տեսնել. լուսանկարներ

Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարում են, թե մայրաքաղաքում ավելանալու են կանաչ տարածքները և կատավարությունն ու վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետի գլխավորությամբ մայրաքաղքում ավելացնելու են ծառերի խմբաքանակը, Երևանի սրտում՝ Ազատության պողոտայի հարևանությամբ գտնվող Մանումենտի այգում, ինչ-որ վանդալներ սկսել են մի իսկական ծառերի սպանդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ նկարահանում էինք, թե ինչ սպանդ է իրականացվում նշված հատվածում, Կորեյկոյի նման մի «ակնոցավոր Շուռիկ» սպառնում էր, թե տարածքը իմն է, ինչ կուզեմ՝ կանեմ և անխնա հրամայում էր տրակտորավարին, որպեսզի ծառերը արմատախիլ արվի: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այդ «պապկով Շուռիկը» սպառնում էր անգամ, որ հաշվեհարդար կտեսնի, մինչդեռ, երևի, մոռացել է «սպրիչով ուղեղը հանած սապատավորը», որ անցել են այդ ժամանակները: Կատարվածի մասին ֆոտոլրագրողը տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչության պետ Ավետ Մարտիրոսյանին, ով հայտնել է. «Տեղյակ ենք կատարվածի մասին և Բնապահպանության տեսչությանն ուղարկել ենք այնտեղ, ովքեր արձանագրել են և համապատասխան արձանագրությունը ուղարկելու են համապատասխան վայրեր, ովքեր զբաղվելու են»: Ա. Մարտիրոսյանը հայտնեց նաև, որ հայտնի ինչ-որ գործարար հայտարարել է, որ տարածքը իրենն է, իր սեփականությունն է, լավ է անում, որ ծառերի հերն անիծում է, իսկ երբ նրանից Բնապահպանության տեսչության աշխատողները պահաջել են սեփականության վկայական, այդ առեղծվածային գործարարը հայտարարել է, որ ինքը ոչ մի պռոբլեմ չունի, ինչ կուզի՝ կանի: Մինչ Բնապահպանության նախարարությունն էլ այս օրերին Խոսրովի անտառներում առաջացած հրդեհի աշխատանքների վերացման իր վերլուծություննն է ներկայացնում հանրությանը, մայրաքաղաքում վերանում է հերթական կանաչ զանգվածը: Հատուկ դեպքի վայրում իրեն սեփականատեր համարող կամակատար «սապատավորին» հայտնում ենք. «Ինչքան էլ փորձես օճառաջրով մտնես քո տերերի համապատասխան վայրեր, միևնույն է՝ թե՛ քո, թե՛ քո տերերի արածը բնության հանդեպ աններելի է»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան 28-ամյա վարորդը մահացել է Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am