Արմավիրի մարզպետը՝ ընդդեմ սփյուռքի փոխնախարարի և նրա քրոջ. Հրապարակ

Արմավիրի մարզի Արտաշար գյուղի դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանը, ով, ի դեպ, սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանի հարազատ քույրն է, տեւական ժամանակ է՝ խոչընդոտների առաջ է կանգնել։ Նա մինչեւ 2016-ի նոյեմբերի 7-ը գյուղի դպրոցի տնօրենն էր։ Հիմա այնտեղ սոսկ ուսուցիչ է աշխատում։ Երբ ավարտվել է նրա պաշտոնավարման ժամկետը, ու հայտարարվել տնօրենի թափուր տեղի համար մրցույթ, տիկին Սրապիոնյանը, ինչպես կարգն է, նորից է դիմել, որ մասնակցի մրցույթին ու պահպանի իր պաշտոնը։ Սակայն մարզային իշխանությունները՝ ի դեմս մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եւ մարզպետարանի կրթության եւ սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի, արհեստական խոչընդոտներ են հարուցել նրա առաջ։ Սրապիոնյանը համոզված է, որ հատուկ միտում կա նրանց կողմից, որ իր փոխարեն իրենց ուզած մարդուն անցկացնեն մրցույթում ու դարձնեն տնօրեն։ Սկզբնական շրջանում միայն ինքն է եղել թեկնածու, հետո մի հոգի էլ է ավելացել՝ արմավիրցի մի ֆիզկուլտուրայի ուսուցիչ՝ Էդգար Սարգսյանը, որին այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էին նշանակել։ «Հունվարի 20-ին մրցույթի անցկացման օրն էր։ Դպրոցի կառավարման խորհրդի 8 անդամներից 3-ը, որոնք մարզպետարանի ներկայացուցիչներն էին, չեկան։ Օրենքով, գոնե 6 հոգի պիտի լինեն, որ քվորում ապահովվի, եւ մրցույթը կայանա։ Ամսի 20-ին չեկան, մրցույթը չկայացավ։ Ըստ կանոնակարգի՝ դրանից 5 օր հետո նորից պիտի անցկացվեր մրցույթը։ Հինգ օր հետո իրենք նորից չեկան։ Զանգում եմ՝ անհասանելի են, ոչ մի բացատրություն։ Երբ ես մոտեցա կրթության վարչության պետին եւ հարցրի՝ ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ չեն գալիս, ասաց՝ դե, ես ի՞նչ իմանամ, անդամները կարող է պատճառներ են ունեցել, չեն եկել։ Հետո նա ինձ հասկացրեց, որ ինձ համար արհեստական խոչընդոտներ կստեղծեն։ Ասաց՝ էդ դեպքում, ուրեմն, մենք էլ քո դեմ մարդ կդնենք, ինքը կանցնի։ Ակնհայտորեն, իրենք ինչ-որ «սպասելիքներ» ունեին, բայց երբ հասկացան, որ ես էդ սպասելիքները չեմ արդարացնի, պարզ հասկացրին, որ դեմս կդնեն մեկ այլ հավակնորդի, որին պաշտոնակատար կտան եւ կօգնեն, որ նա անցնի»,- պատմեց տիկին Հասմիկ Սրապիոնյանը։ Նրա խոսքով՝ օրենքը նախատեսում է, որ նորից մրցույթ պետք է հայտարարվի եռամսյա ժամկետում, բայց ժամկետի խախտում են կատարել՝ հունվարից ի վեր անցել է 8 ամիս, երեկ նոր մրցույթ են հայտարարել․ «Մարզպետարանի երեք ներկայացուցիչները եկան, բայց արդեն խորհրդի նախագահն էր փոխված։ Երբ ես հարցրի՝ ո՞ւր է Արտակը Առաքելյան (նախորդ նախագահը), այդ տղան՝ Մուրադյան Գեւորգը (նոր նախագահն է), ասաց, որ իրեն մարզպետն է նշանակել։ Ասացի՝ տղա ջան, կանոնակարգը թույլ չի տալիս նշանակել, նախագահին ընտրում են։ Ասաց՝ դե, հիմա, ես չգիտեմ՝ ինձ նշանակել են, ես եկել եմ, էդ հարցերով դիմեք մարզպետին։ Բացի այդ, հիմա էլ այդ երեք անդամները եկել էին, էն հինգը չկային։ Եվ հիմա էդ մարդիկ հայտարարեցին, որ քանի որ անդամները չեն եկել, մենք ցրում ենք խորհրդի անդամներին, նոր անդամներ ենք ընտրելու։ Ես ասացի՝ նման օրենք գոյություն չունի, խորհրդի անդամին որեւէ մեկն իրավունք չունի ցրելու, մանավանդ, երբ ընթանում է տնօրենի մրցույթ։ Հինգ աշխատանքային օր հետո դուք պարտավոր եք նորից անցկացնելու էս մրցույթը, իսկ հետո յուրաքանչյուր անդամ ազատվում է միայն էն ժամանակ, երբ տարվա մեջ երեք նիստի չի մասնակցում»։ Դպրոցի կառավարման խորհուրդը բաղկացած է ութ անդամից, որոնցից երեքին նշանակում է մարզպետարանը, մեկին՝ գյուղապետարանը, ծնողկոմիտեից երկու ծնողի են առաջադրում, եւ մանկավարժական խորհրդից՝ երկու մանկավարժի։ Սրապիոնյանի խոսքով՝ ինքն այս ամենում միտում է տեսնում մարզային իշխանությունների կողմից։ Դրա համար վերջին մրցույթում իր դեմ նոր հավակնորդ են առաջադրել ու փորձում են ճնշումներ գործադրել խորհրդի անդամների վրա, որ իրենց մարդու օգտին քվեարկեն։ Մինչդեռ, Հասմիկ Սրապիոնյանը վստահ է, որ մարզպետարանի երեք ներկայացուցիչներից զատ՝ մյուս հինգ անդամներն իր օգտին կքվեարկեն, եթե քվորում լինի։ «Բայց տարբեր ձեւերով զանգել՝ ճնշում են գործադրել էդ հինգ անդամների վրա։ Օրինակ՝ նրանցից երկուսը նպաստառու են, իրենց կանչել են, ասել են՝ էնպես չանեք, որ ձեզ նպաստից կտրենք»,- ասաց նա։ Հարցին՝ դիմե՞լ է մարզպետին, փորձե՞լ է նրա հետ զրուցել, հասկանալ, թե որն է խնդիրը, ինչո՞վ ինքը՝ որպես տնօրեն, «ձեռք չի տալիս» նրանց, Հ․ Սրապիոնյանն ասաց․ «Հենց մարզպետի պատվերն են իրենք կատարում։ Ես ի՞նչ դիմեմ, ինքն ընդհանրապես չի ուզում իմ անունը լսել։ Նույն այդ մարզպետը զանգել է գյուղապետին, ասել է՝ գործից կհեռացնեմ, եթե քո ներկայացուցիչը մասնակցի։ Այսինքն՝ ինքն է, ոչ թե վարչության պետը։ Վարչության պետը կատարում է նրա պատվերը»։ Զանգահարեցինք նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին եւ փորձեցինք նրա մեկնաբանությունն էլ ստանալ իր կողմից գործադրվող ճնշումների, 8 ամիս ձգվող մրցույթի եւ դպրոցի տնօրեն նշանակելու հարցում իր շահագրգռության մասին։ «Հարցեր ունեք՝ դիմեք, ես Ձեզ կպատասխանեմ, հիմա ես զբաղված եմ»,- ասաց Ղահրամանյանը։ Երբ նկատեցինք, որ հենց դա էլ անում ենք՝ դիմում ենք իրեն, որ պատասխանի մեզ, մարզպետն ասաց․ «Գրավոր գրեք, ես Ձեզ կպատասխանեմ։ Իսկ ինչ որ մնացել է որեւէ մեկի նկատմամբ ճնշում գործադրելուն, նման բան չկա։ Էդքան բան կարող եմ ասել»։ ՀԳ․ Մենք պարզեցինք, որ փոխնախարարի քրոջ դեմ արշավը նախապատմություն էլ ունի: Բանն այն է, որ ժամանակին՝ Արմավիրի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, Սերժ Սրապիոնյանը մարզպետ Ղահրամանյանի դեմ ելույթներ է ունեցել: «Ես հստակ չգիտեմ, որ ինքն ինձ նկատի ունի իմ քրոջ հետ կապված խնդիրներում, բայց հստակ է, որ իմ քույրը չի բավարարում մարզպետի գրած-դրած էն օրենքներին, որոնք որեւէ գրքում օրենսդրորեն չեն ամրագրված: Ընտրությունների ժամանակ, այո, մենք եղել ենք հակադիր կողմերում, եւ ես չեմ կարծում, որ Ղահրամանյանը նման փաստերը մոռացության է տալիս»,- մեզ հետ զրույցում ասաց փոխնախարարը։ «Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզը վերածել է իր հոր սեփական բոստանի, կամայականություններ է իրեն թույլ տալիս` հաշվի չառնելով ո՛չ օրենք, ո՛չ մարզպետի դիրք: Մինչեւ էսօր 10 տարվա մարզպետ է, որեւէ դրական բան մարզում չի արել, իսկ դպրոցների կոռուպցիայի, դրանց վիճակի մասին կպատմի ուզածդ գյուղացին»: Տեղեկացանք, որ այս հարցի մասին տեղեկացված են նաեւ ՀՀԿ ղեկավարությունը, կառավարությունը, կրթության եւ գիտության նախարարը, անգամ՝ ՀՀ նախագահը, սակայն ոչ մեկը չի փորձում օրինականություն հաստատել եւ պաշտպանել դպրոցի տնօրենի շահերը, որի միակ մեղքն այն է, որ չի «արդարացրել» մարզպետի անօրինական ակնկալիքները։ hraparak.am

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am