Ներսից պայթյուն` օդի մեջ

Օրերս Ադրբեջանում ձերբակալվել է վերջին անկախ՝ «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը: Պաշտոնական «պատճառաբանությունը» Մեհման Ալիևը ձերբակալվել է հարկերից խուսափելու կասկածանքով: Մեհման Ալիևին մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու և լիազորությունների չարաշահման հոդվածներով։ Մեղքը ապացուցվելու դեպքում նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Փաստացի, ալիևյան բռնատիրություն հաստատելու ճանապարհին սա վերջին քայլն էր: Մինչդեռ իրավապահները պնդում են, որ լրատվական գործակալությունը պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 հազար դոլար: Գործակալության տնօրենի փաստաբանը հայտարարել է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել օրենքի խախտումներով, և այժմ սպասում են, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում այդ հարցով դատական նիստ կհրավիրվի։ Ավելի վաղ Մեհման Ալիևը «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում ասել էր, որ ընթացող նախաքննության պատճառով գործակալության բանկային հաշիվները սառեցվել են: Այսօր էլ «Թուրանի» անձնակազմը հայտարարել է, թե ստեղծված իրավիճակում ստիպված է սեպտեմբերի 1-ից դադարեցնել կամ սահմանափակել լրատվական կազմակերպության գործունեությունը: «Թուրանի» անձնակազմը նաև հայտարարում է, որ լրատվամիջոցին ուղղված մեղադրանքները շինծու են՝ դրանք համարելով «Ադրբեջանում ազատ մամուլի նկատմամբ ընդհանուր արշավի մաս»։ 1990-ից գործող «Թուրան» գործակալությունը Ադրբեջանի հատուկենտ անկախ լրատվամիջոցներից է: Թերևս, եզակիներից, որը շարունակում է քննադատել իշխող վարչակազմին: Հիշեցնենք՝ վերջին մի քանի տարիների ընթացքում «ֆինանսական խնդիրների պատճառով» փակվեց «Զերկալո» անկախ թերթը, բռնի միջոցների գործադրմամբ՝ փակվեց նաև «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության գրասենյակը: Վերջին ընդդիմադիր թերթը՝ «Ազադլիգը» իր գործունեությունը դադարեցրեց անցյալ տարվա սեպտեմբերին: Թերթի ղեկավարությունն ու անձնակազմը ստիպված հեռացավ երկրից, ֆինանսական տնօրենը, սակայն, բանտում է․ ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով նա դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման: Երբեմնի առաջատար լրատվական կայքերն Ադրբեջանում ևս արգելափակված են: Տասնյակ լրագրողներ էլ շարունակում են մնալ ճաղերի ետևում: Ադրբեջանը մամուլի ազատության ինդեքսում 180 երկրների շարքում զբաղեցնում է 162-րդ հորիզոնականը: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հերթական դատապարտող հայտարարություններն են տարածել՝ քննադատելով անկախ ԶԼՄ-ների աշխատանքը սահմանափակելու՝ Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը։ Լրագրողների պաշտպանության կոմիտեն, ընդգծելով, որ «Թուրանը» Ադրբեջանում գործող միակ անկախ լրատվական գործակալությունն է, պաշտոնական Բաքվին կոչ է արել «դադարեցնել լրատվամիջոցի աշխատակիցների դեմ հարձակումները»: Human Rights Watch-ն էլ Ալիևի վարչակազմին կոչ է արել չմիջամտել գործակալության աշխատանքին: «Իշխանությունները սաստկացնում են «Թուրանի» նկատմամբ ճնշումները, որովհետև չեն կարողացել ստիպել՝ համագործակցել»- իր հերթին հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Յոհան Բիրը: «Բաքու՝ 1937 թվականը 80 տարի անց» վերտառությամբ հոդվածում անդրադառնալով «Թուրանի» դեմ քրեական հետապնդումներին, ադրբեջանցի ռեժիսոր և հրապարակախոս Ալի Իսա Ջաբարովը գրել է. ««Թուրանի» լրագրողները պետության հանդեպ հավատը կորցրած մեր հայրենակիցների վերջին հույսն էին, դիմում էին «Թուրանին» որպեսզի գրեն իրենց խնդիրների մասին, մտածելով՝ միգուցե վերևներում կարդան և խղճան»: Ջաբարովը հիշեցնում է նաև երկրի մեծահարուստ փոխվարչապետի անվան հետ կապված աղմկահարույց պատմությունը: «Մեհմանին մեղադրում են ինչ-որ երեսունյոթ հազար մանաթի չափով հարկերից խուսափելու մեջ, այն դեպքում, երբ փոխվարչապետ Ալի Հասանովի թոռան մեքենաների հավաքածուն երեք միլիոն դոլար արժե: Նրա թոռն ընդամենը 2 ամսվա ազատազրկման է դատապարտվել ավտովթարի համար, իսկ պապիկը շարունակում է պաշտոնավարել, միայն հոնքն է փոքր-ինչ սպիտակել»,- հեգնում է հրապարակախոսը: Երեկ կոշտ հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Պետդեպը` կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել Turan գործակալության ձերբակալված տնօրեն Մեհման Ալիևին։ Այս մասին ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթի հայտարարությունում։ «Մենք խորապես անհանգստացած ենք Ադրբեջանում միակ անկախ ԶԼՄ-ի՝ Turan լրատվական գործակալության հայտնի գլխավոր խմբագիր Մեհման Ալիևին օգոստոսի 24-ին ձերբակալելու և երեք ամսով կալանավորելու որոշումից։ Turan-ի հանդեպ այլ սահմանափակող միջոցառումները, ներառյալ բանկային հաշիվների սառեցումն ու հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքները նույնպես անհանգստություն են առաջացնում»,-նշել է Նաուերթը։ Նրա խոսքով՝ իշխանությունների նման գործողությունները տանում են խոսքի և մամուլի ազատության սահմանափակման։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել Մեհման Ալիևին և բոլոր նրանց, ովքեր գտնվում են կալանքի տակ՝ իրենց տարրական ազատություններից օգտվելու համար»,-եզրափակել է Նաուերթը՝ հիշեցնելով ԵԱՀԿ-ի առջև Բաքվի պարտավորությունների մասին։ Այսպիսով, ալիևյան ռեժիմը վերջնականապես երկրում բռնատիրություն հաստատեց: Այդ երկրում չկա իշխանությանը քննադատող մամուլ, իրավապաշտպաններ, ընդդիմադիր փորձագետներ: Այս ամենը վկայում է` երկրում ճահճացման, նաև` ներքին լուրջ խնդիրների առկայության մասին: Ալիևի վախերը ոչ թե արտաքին ճնշումներն են, որոնք նա իբր ներկայացնում է արտաքին ուժերի կողմից երկրում անկայունություն հաստատելու փորձերի կանխարգելմամբ, այլ երկրի ներսում լուրջ ներիշխանական պայքարի առկայությամբ: Կան հաստատուն խոսակցություններ այն մասին, որ ալիևյան կլանի և նրա կնոջ` Մեհրիբան Ալիևի հորական` Փաշաևների կլանների մեջ սուր պայքար է ընթանում, որը առավել չսրելու պատճառով էլ Ալիևը կինը պաշտոն ստացավ: Ահա, այս ամենը քողարկելու, իշխանության ներսում պայթյուն թույլ չտալու վտանգի առջև, ահա, ալիևյան ռեժիմը շուրջ բոլորն ամայացրեց: Մետաքսյա Շալունց

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am