Տիգրան Ավինյանն իր աշխատանքային ժամերի քանի՞ տոկոսն է ծառայեցնում ԱՆԻՖ-ի կառավարման համար. «Փաստինֆո»

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) և Տիգրան Ավինյանը հայցադիմում են ներկայացրել ընդդեմ «Փաստինֆո»-ի պահանջելով հերքել, իբր, գործարար համբավն արատավորող տեղեկությունները, գրում է «Փաստինֆոն»:

«Փաստինֆո»-ն հայցադիմումը դեռ չի ստացել ու տեղյակ չենք, թե կոնկրետ ո՞ր հոդվածն են ԱՆԻՖ-ն ու Տիգրան Ավինյանը գնահատել որպես գործարար համբավն արատավորող, առավել ևս, երբ հրապարակված որևէ հոդվածի կապակցությամբ նախկինում չենք ստացել հերքման պահանջ։


Կայքերից մեկում հրապարակված նյութից հետևում է, որ Տիգրան Ավինյանին ու ԱՆԻՖ-ին չեն գոհացրել միմյանց հետ անհամատեղելի երկու տարբեր՝ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի ու քաղաքապետի տեղակալի պաշտոններում Ավինյանի պաշտոնավարելու մասին «Փաստինֆո»-ի հրապարակումները։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից հաստատել էին մեր տեղեկությունները, որ Տիգրան Ավինյանը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում սեպտեմբերի 23-ին նշանակվելուց հետո շարունակում է զբաղեցնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ-խմբ) տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Նկատենք, որ Տիգրան Ավինյանը հանդիսանում է իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու։

Նախքան հրապարակումը՝ «Փաստինֆո»-ն, գործելով բարեխիղճ, հարցումներ էր ուղարկել թե Տիգրան Ավինյանին, թե ԱՆԻՖ-ին։

Տիգրան Ավինյանից խնդրել էինք տեղեկություն տրամադրել, թե արդյոք ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի ու անդամների համար աշխատավարձ սահմանված է, թե ոչ։ Եթե այո, ապա ըստ կանոնադրության, հաստիքացուցակի որքան է դրույքաչափը։ Արդյոք ինքը՝ Տ.Ավինյանը հրաժարվել է աշխատավարձից, եթե այո, ապա՝ երբ։ Սույն հարցումն Ավինյանին ուղարկել ենք 2023 թվականի փետրվարի 7-ին, սակայն առևտրային կազմակերպությունում ղեկավար ու միաժամանակ բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Ավինյանը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները ու չի պատասխանել հարցմանն առ այսօր։

ԱՆԻՖ-ին ուղարկված հարցմամբ՝ խնդրել էինք տեղեկացնել, թե ԱՆԻՖ-ի աշխատակիցների հաստիքացուցակն, աշխատավարձերի դրույքաչափը ով է սահմանում, իրավական կամ նորմատիվ ինչ ակտով, տնօրենների խորհրդի նախագահի ու անդամների համար աշխատավարձ նախատեսված է, թե ոչ, եթե այո, ապա որքան է։ Տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված անձանցից որևէ մեկը հրաժարվե՞լ է աշխատավարձից թե ոչ, եթե այո, ապա քանի հոգի և որ երկրի քաղաքացի են հանդիսանում։ Տնօրենների խորհրդի նախագահի փոփոխություն նախատեսված է, թե ոչ։

Այս հարցերին ԱՆԻՖ-ը հրաժարվել է պատասխանել՝ պատճառաբանելով, թե անհատական տվյալ է։ ԱՆԻՖ-ը հրաժարվել էր տրամադրել նաև կանոնադրությունը, ինչը «Փաստինֆո»-ն ձեռք է բերել օրենքով սահմանված կարգով՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից։

Ըստ այդմ՝ պարզվեց, որ ԱՆԻՖ-ը հանդիսանում է շահույթ հետապնդող առևտրային կազմակերպություն, ինչն ամրագրված է Կանոնադրության 1.2 կետում։ Իսկ կառավարվող մարմինները երեքն են՝ բաժնետերերի ընդհանուր ժողովը, ընկերության տնօրենների խորհուրդը և գործադիր մարմինը՝ ի դեմս տնօրենի։

Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետը, ինչպես արդեն նշեցինք, արգելում է քաղաքապետի տեղակալներին պաշտոն զբաղեցնել առևտրային կազմակերպություններում, ինչը, մեր կարծիքով, խախտել է Տիգրան Ավինյանը։ Վերջինս, ի հեճուկս, ՀՀ օրենսդրության, ոչ միայն պաշտոն է զբաղեցնում առևտրային կազմակերպությունում, այլև ղեկավարում է այն։

Հաստատված փաստ է, որ Տիգրան Ավինյանն է՝ որպես ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ, պատասխանատու խորհրդի աշխատանքների կազմակերպման համար, նա է վարում խորհրդի նիստերը, նախագահում ընդհանուր ժողովն ու ստորագրում, թե ընդհանուր ժողովի, թե խորհրդի որոշումները, դրանցով հաստատված փաստաթղթերը։ Համենայն դեպս, կանոնադրության 16.2-րդ կետը հենց այս պարտականություններն է ամրագրել խորհրդի նախագահի համար։

Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա մեր նախորդ հրապարակմամբ ուշադրություն էինք հրավիրել այն հանգամանքի վրա, որ թե ԱՆԻՖ-ը, թե Տիգրան Ավինյանը խուսափում են հայտարարել, թե երբվանից է նա հրաժարվել ստանալ աշխատավարձ, սակայն, ինչպես նշեցինք այս պարագայում դա չէ կարևորը, այլ այն, որ նա ղեկավարում է առևտրային կազմակերպություն, ինչն ուղղակիորեն արգելված է օրենսդրությամբ։ Բացի այդ՝ հարց է նաև առաջանում՝ Ավինյանը ամբողջ դրույքաչափո՞վ է նշանակվել քաղաքապետի տեղակալ, թե՞ ոչ, քանզի ստացվում է, որ նա քաղաքապետի տեղակալի իր աշխատանքային ժամերի հաշվին կատարում է ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահի պարտականությունները, սակայն աշխատավարձ ստանում քաղաքապետարանից։

Արձանագրենք, որ բարձրացված հարցերի վերաբերյալ ոչ Ավինյանը, ոչ ԱՆԻՖ-ը պարզաբանումներ չէին ներկայացրել, այդ թվում հրապարակումից հետո չէին պարզաբանել, թե փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը օրական քանի ժամ է ծախսում ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պարտականությունները կատարելու համար։

Իրավասու մարմինները խուսափում են բարձրացրած հարցերի մասին տեղեկություններ տրամադրելուց, հարցերին պատասխանելուց, փոխարենը դատի են տալիս լրատվամիջոցին, ինչը գնահատում ենք ոչ միայն որպես քաղաքական կոռուպցիայի դրսևորում, այլ նաև լրատվամիջոցին լռեցնելու փորձ։ Հասարակությունն իրավունք ունի տեղեկանալու, թե իր հարկերից վարձատրվող պաշտոնյան ինչպես է տնօրինում աշխատանքային ժամերը, առևտրային կազմակերպություններում ինչ շահեր ունի, արդյոք դրանք չի օգտագործում, ծառայեցնում քաղաքական ու խմբային շահերի համար։

Ի դեպ, կոռուպցիայի դեմ պայքարելու մասին հայտարարություններով հանդես եկող իրավապահները ևս այս մասով պարապուրդի են մատնվել, որպիսի անտարբերություն դրսևորել են նաև Արարատ Միրզոյանի ու Սուրեն Պապիկյանի թանկարժեք բնակարանների ձեռքբերման աղբյուրները պարզելու հարցում։ Ի դեպ, դատախազության, հակակոռուպցիոն կոմիտեի անտարբերությունը դրսևորվում է միայն քաղաքական իշխանության մաս կազմող պաշտոնյաների նկատմամբ, այսքանից հետո արդյոք իրավունք ունենք կարծելու, որ գործ ունենք նաև իրավապահների կողմից հովանավորչության հետ, եթե, իհարկե, կարծիք ունենալու իրավունքը դեռ գոյություն ունի Հայաստանում»։

դիտվել է 211 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am