Կոչ` մարզադաշտում գտնվող ֆուտբոլասերներին և մեր ֆուտբոլիստներին

Եվրո 2024 ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա խաղին ընդառաջ իրավիճակն ավելի է լարվում։ Ազգային արժանապատվության ու սպորտային մրցակցության իրար խառնված զգացումը թույլ չի տալիս անտարբեր մնալ։ Ավելացնեմ, որ այս ֆոնի վրա մտահոգիչ էին մեր հավաքականի մարզիչ Պետրակովի ասուլիսին հնչեցրած մտքերը։ Մինչ այժմ լռություն էի պահպանում՝ սպասելով, որ ՀՖՖ-ից գոնե մեկը կունենա արժանապատվություն ու կպատասխանի Լեոնիդ Բուրյակին, կարծում էի այդ պատասխանը կհնչի մարզիչի մամուլի ասուլիսին հենց մարզիչի շուրթերից, բայց ավաղ, ևս մեկ անգամ համոզվեցի, որ անարժանապատիվ, անբարո ոչնչությունները, ինչպիսիք ՀՖՖ ղեկավարներն ու նրանց շուրջը պոչերը թափահարելով պտտվող քութիկներն են, սովոր չեն պատասխանել միջազգային մակարդակով իրենց գործերին կոպտորեն միջամտողներին, իսկ ներսում կարող են առյուծ կտրել և ոհմակով հարձակվել իրենց քննադատող ցանկացածի վրա։ Որպեսզի Բուրյակին չթվա, որ իրեն իրավունք է վերապահված իր ցանկացած տոնով ու ամբարտավանությամբ միջամտել մեր ներքին հարցերին և Հայաստանում բոլորը ՀՖՖ ղեկավարության նման են՝ օտարի առջև կզող, թուլակամ, անինքնասեր, կպատասխանեմ ես. Պարոն Բուրյակ, անցյալում մեծ ֆուտբոլիստ լինելն ամենևին թույլ չի տալիս Ձեր երկար ու սուր քիթը խոթել մեր ներքին գործերի մեջ։ Առանց այդ էլ ձեր երկիրը բազմաթիվ լրջագույն  խնդիրներ ունի և ճիշտ կլինի զբաղվեք ձեր սեփական խնդիրներով։ Մենք ի զորու ենք մեր խնդիրները լուծել առանց Ձեր մարազմատիկ մտքի գոհարների և կանենք այնպես, ինչպես մեզ է հարմար և բխում է մեր շահերից։


Որպես նախկին ֆուտբոլիստ կարող եմ փաստել, որ միշտ մեծ կարևորություն են ունեցել «Նևթչիի» դեմ խաղերը, ելնելով ազգային արժանապատվության նկատառումներից,  այժմ էլ նույն կարևորությունն է ստացել մեր հավաքականի առաջիկա հանդիպումը նույն մտածողությամբ։ Սակայն ունենք մի իրողություն, երբ ազգային վեհ գաղափարներն ու արժանապատվությունն ուր, գործող դավաճանական, կոլաբորանտ իշխանական թիմի անդամ՝ Շահբազ Գուլիևի ու Դիլհամ Ասկերովի պաշտպան թրքամոլ ոչնչություն նիկողոսյանմելիքբեկյաններն ուր։ Չեմ զարմանա, որ այս թրքահաճո ոջիլները լռության րոպե նախաձեռնեն և փորձեն մեր ֆուտբոլիստներին սև թևկապներով խաղադաշտ դուրս բերել, պետք է չէ հերթական առիթն օգտագործել իրենց թրքահարճ լինելը թուրքերին և ողջ աշխարհին ցուցադրելու համար։

Ուղղակի կոչ կանեմ մարզադաշտում գտնվող մարզասերներին և մեր արժանապատիվ ֆուտբոլիստներին՝ չենթարկվել դավաճանական որևէ հերթական նախաձեռնության, որը կոտնահարի մեր ազգային արժանապատվությունը։ 

Անկախ մրցակցի ուժեղության աստիճանից, մեր ֆուտբոլիստներին մաղթում եմ ուժ, կորով, աննկուն կամք, հավատ սեփական ուժերին և, որ ամենակարևորն է՝ ՀԱՂԹԱՆԱԿ։

Հովհաննես Պողոսյան, Երևանի Արարատի նախկին ֆուտբոլիստ

 

դիտվել է 586 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am