Սասնա Ծռերի ազատությամբ մեկնարկել Հայրենիքի ազատագրումը. Ժիրայր Սէֆիլյան

Դիմում եմ քաղաքական, հասարակական, քաղաքացիական, մշակութային և այլ ոլորտների հեղինակավոր գործիչներին, ովքեր գիտակցում են ստեղծված իրավիճակի օրհասականությունը և մտածում են կամ արդեն փորձում են ուղիներ գտնել վերահաս աղետը կանխելու համար։ Վերջին տարիներին ձևավորված անհույս ու գորշ մթնոլորտում Սասնա Ծռերին հաջողվեց գրավել մեր ժողովրդի սիրտը։ Եվ այսօր Սասնա Ծռեր խմբավորումը վայելում է ժողովրդի սերն ու անվերապահ վստահությունը։ Դա անգնահատելի ձեռքբերում է, համազգային նշանակության բարոյահոգեբանական արժեք ու ռեսուրս։ Ուստի հարկավոր է ոչ միայն աչքի լույսի պես պահպանել ու զարգացնել Սասնա Ծռերի նկատմամբ առաջացած սիրո ու վստահության ռեսուրսը, այլև այն լավագույնս օգտագործել հասարակական-քաղաքական ակտիվին համախմբելու, ժողովրդին ոտքի հանելու և պայքարի ասպարեզ բերելու համար։ Այդ պատճառով Սասնա Ծռերի ազատության պահանջը կարող է դառնալ և պետք է դառնա այն համախմբող ու կազմակերպող գործոնը, որը կմեկնարկի Հայրենիքի ազատագրման շարժումը։ Զուգահեռաբար՝ երկրորդ պահանջը կարող է դառնալ Ժողովրդի վստահության կառավարության կազմավորումը, ինչն այն կամ այն տարբերակով պետք է հանգեցնի Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ական վերնախավի հեռացմանն ու երկրում համակարգային փոփոխությունների կատարմանը։ Շատերիս, այդ թվում՝ Սասնա Ծռերի, առաջ քաշած համազգային օրակարգային հարցերը՝ Արցախի միացում, ապագաղութացում, Նոր (Կուր-Արաքսյան) Հանրապետություն, Անցումային փուլ, նոր Սահմանադրություն, առհասարակ՝ ժողովրդավարության և սահմանադրական կարգի հաստատում և այլն, կարող են համաձայնեցվել և լուծվել միայն Սասնա Ծռերի մասնակցությամբ և Ժողովրդի վստահության կառավարության համադրմամբ։ Ապստամբության իրավունքը և Սասնա Ծռերին օրենքի առաջ անպարտ ճանաչելը պարտադրելով՝ ճանապարհ կբացի նշված հարցերն ընդգրկող մեր ամենաընդհանրական օրակարգը՝ այս գաղութային համակարգը քանդելը և ազգային համակարգ ստեղծելը իրականություն դարձնելու համար։ Բնականաբար, այս գործընթացը կարող է կազմակերպվել բացառապես արտահամակարգային ձևաչափով։ Եթե հարկ լինի գաղութային համակարգի հետ գործ ունենալ, ապա միայն նրան կամք պարտադրելու ձևով ու նպատակով։ Առանց Սասնա Ծռերի ազատության որևէ ընդդիմադիր նախաձեռնություն ի վերջո ոչ մի արդյունք չի տալու և ծառայելու է գաղութային վարչակազմի ու համակարգի տիրապետության երկարաձգմանն ու նպաստելու է մեր գոյութենական պրոբլեմների խորացմանը։ Ասվածը հաշվի առնելով, կոչ եմ անում նախաձեռնել Սասնա Ծռերի ու բոլոր քաղբանտարկյալների ազատության և Ժողովրդի վստահության կառավարության կազմավորման օրակարգով համաժողովրդական շարժում սկսելու գործընթաց և այդ նպատակով առաջին հերթին ստեղծել կազմակերպական մարմին։ Գործընթացն սկսելուց հարկ կլինի աչքի առաջ ունենալ գաղութային վարչակազմին ժողովրդի կամքը պարտադրելու բոլոր հնարավոր մեթոդները և պատրաստ լինել ամեն տեսակ զարգացման, այդ թվում՝ բռնությանը բռնությամբ պատասխանելուն։ 29 օգոստոսի 2017թ․ Արմավիր ՔԿՀ

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան 28-ամյա վարորդը մահացել է Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am