«Մի ամբողջ մարզի` Արմավիրի մարզպետը դուրս է եկել իմ դեմ». Առավոտ

Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանը վստահեցնում է, որ Աշոտ Ղահրամանյանը ցանկանում է դպրոցի տնօրենի պաշտոնում «անցկացնել» իր հովանավորյալինԱրմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթը միտումնավոր հետաձգվում է: «Առավոտի» հետ զրույցում դպրոցի նախկին տնօրեն Հասմիկ Սրապիոնյանը, որը 7 տարի պաշտոնավարել է, նշեց, որ երեկ` օգոստոսի 28-ին եւս, տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը չի կայացել: Հիշեցնենք, որ այս խնդրին նաեւ անդրադարձել էր «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, կրթության մասնագետ Անահիտ Բախշյանը: Նա մասնավորապես այսպիսի բովանդակությամբ հայտարարություն էր տարածել. «ՀՀ վարչապետի ուշադրությունն եմ հրավիրում երկրում տարածված այս խնդրի վրա: Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Սրապիոնյանի հետ մարզպետի կնքած պայմանագրի ժամկետը լրացել է 2016թ. նոյեմբերի 15-ին: Տնօրենի ընտրության կարգի համաձայն՝ դպրոցի կառավարման խորհուրդը եռամսյա ժամկետում պետք է կազմակերպի եւ անցկացնի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը: Ըստ դպրոցի կառավարման խորհրդի որոշման՝ 2017-ի հունվարի 20-ին նշանակվել է մրցույթի օր: Նկատենք, որ դպրոցի կառավարման խորհրդում մարզպետն ունի երկու ներկայացուցիչ՝ Արմավիրի մարզի զորահավաքային նախապատրաստական բաժնի պետ Աշոտ Հակոբյանն ու մարզպետարանի աուդիտի բաժնի աշխատակից Վիգեն Խաչատրյանը: Հավելեմ, որ խորհրդի նախագահը հենց ԱԻՆ աշխատակիցն է, կասկածից վեր է՝ մարզպետի ցուցումով: Հունվարի 20-ին մրցույթին ներկայացել են դպրոցի կառավարման խորհրդի 5 անդամներ, չեն ներկայացել խորհրդի նախագահ Աշոտ Հակոբյանը, Վիգեն Խաչատրյանն ու ԿԳՆ-ի Հակոբ Հովասափյանը: Ըստ վերոնշյալ կարգի՝ մրցույթն իրավազոր է համարվում, եթե մասնակցում են խորհրդի 6 անդամներ: ԿԳՆ ներկայացուցիչն արձանագրել է մրցույթի ոչ իրավազոր լինելն ու հետաձգել է 5 աշխատանքային օրով: Հունվարի 27-ին կրկնվել է նույն պատմությունը. կրկին չի ներկայացել դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Հակոբյանը, ու քանի որ մեկ թեկնածու է եղել, գործող կարգի համաձայն՝ հայտարարվելու է նոր մրցույթ»:Տիկին Բախշյանի նաեւ Հասմիկ Սրապիոնյանի հավաստմամբ` սա մարզպետների կողմից կիրառվող շատ հայտնի մանիպուլյացիա է, երբ տարբեր պատճառներով, նաեւ կոռուպցիոն, նրանք ուզում են ազատվել գործող տնօրենից՝ հայտարարելով, ինչպես պարոն Ղահրամանյանն է ասել, տնօրենը չի համապատասխանում այդ պաշտոնին:Հասմիկ Սրապիոնյանը մեզ հետ զրույցում խոսեց մի շարք խախտումների մասին, օրինակ` այն, որ ըստ կանոնակարգի` մրցույթ պետք է հայտարարվեր եռամսյա ժամկետում, մինչդեռ հունվարի 20-ից հետո մրցույթ է հայտարարվել միայն օգոստոսի 20-ին: Տիկին Սրապիոնյանը նաեւ տեղեկացրեց, որ եթե մյուս դպրոցներում նախկին տնօրենն է նշանակվել պաշտոնակատար, իրենց դպրոցում ինքը չէ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար. «Ինձ հանեցին, ես սովորական մանկավարժ եմ աշխատել: Հետո փոխտնօրենին նշանակեցին ժամանակավոր պաշտոնակատար, հետո պատմության ուսուցչին, ի վերջո, երկուսին էլ հանեցին, Արմավիրից ֆիզկուլտուրայի ուսուցչի` Էդվարդ Սարգսյանին բերեցին պաշտոնակատար, որին էլ ուզում են անցկացնել: Ինքն էլ հայտարարում է, թե վայելում է մարզպետի հովանավորությունը»: Տիկին Սրապիոնյանն ասաց, որ երբ հանդիպել է մարզպետարանի կրթության վարչության պետին` Գայանե Սայադյանին, նա բացահայտ ասել է, որ մարզպետը չի ցանկանում իր հետ աշխատել: Ակնարկել են, թե «մարդ կդնենք քո դեմ, ինքն էլ կանցնի»:Անդրադառնալով երեկ նշանակված մրցույթին` տիկին Սրապիոնյանն ասաց, որ դրա ժամանակ եւս, ինչպես նախորդների դեպքում, քվորում չի ապահովվել. «Մարզպետարանի երեք ներկայացուցիչներն էլ եկան, բայց տեսա, որ խորհրդի նախագահը փոխված է, զարմացա` պատճառաբանեցին, թե նախկին նախագահը գնացել է Սանկտ Պետերբուրգ, մարզպետն ուրիշին է նշանակել: Հետո տաս րոպե անց այդ երեք ներկայացուցիչներն ասացին`պարզ է, որ քվորում չի ապահովվի, հինգ րոպե նստենք, գնանք. պարզ չէ՞, որ խորհրդի մյուս անդամները չեն գա: Հարցրի` կարո՞ղ է տեղյակ չեք պահել, ասացին, թե մեկ ամիս առաջ տեղեկացրել են: Ես էլ զարմացա` գուցե մոռացե՞լ էին: Ակնհայտ էր` իրենց ձեռք չի տալիս, որ մրցույթ անցկացնեն: Ավելին, ըստ կանոնակարգի` պետք է մրցույթ անցկացվի հինգ օր հետո, բայց ինձ ասացին, որ մեկ ամիս անց է լինելու: Սա էլ է խախտում»:Տիկին Սրապիոնյանից հետաքրքրվեցինք` ինչո՞վ է նրանց ձեռնտու, որ մրցույթները հետաձգվեն, նախկին տնօրենը պատասխանեց. «Իրենք համոզված են, որ խորհրդի անդամներից հինգն էլ ինձ են ընտրելու, դրա համար ձգձգում են: Խորհրդի անդամներն էլ են ասում, որ մարզպետը հայտարարել է, թե կբռնի, խորհրդի հինգ անդամներին էլ կփոխի: Ես էլ ասացի, թե մարզպետը նման իրավունք չունի, ամեն օղակ ինքն է դա որոշում»:Մեր այն հարցին` որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը, տիկին Սրապիոնյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ`մի ամբողջ մարզի` Արմավիրի մարզպետը դուրս է եկել իմ դեմ, իմ հույսը միայն լրատվամիջոցերն են. ես ի՞նչ կարող եմ անել: Այսպես մրցույթը ձգձգելով` մարզպետն ուզում է խորհրդում այնպիսի մարդիկ դնել, որ իրենց թեկնածուին անցկացնեն: Հետո էլ կասի, թե՝ բա որ իր գյուղացիներն իրեն չընտրեցին, ես մեղավո՞ր եմ»: «Առավոտ»

դիտվել է 50 անգամ
Լրահոս
65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան 28-ամյա վարորդը մահացել է Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am