Արտակարգ իրավիճակ «Ուռուխ» անցակետում. տնական օղու պատճառով 50 հայ ուղևորներ գիշերն անցկացրել են դրսում

Ուղեւորափոխադրում իրականացնող «Վագ տրանս» ընկերության ուղեւորները Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետությունում տհաճ իրավիճակում են հայտնվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նրանք ստիպված են եղել ավելի քան 10 ժամ սպասել, ապա շարժվել: Բանն այն է, որ Կաբարդինո-Բալկարիա Հանրապետությունում Ուռուխ կոչվող անցակետում «Վագ տրանս»-ի վարորդին կանգնեցրել են եւ ավտոբուսի բեռնախցիկը «պլոմբել» են:  «Վագ տրանս»-ի ներկայացուցիչ Վիգեն Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ «տնական օղիով» Լարսի անցակետն անցել են բարեհաջող: «Ուղեւորներից մեկն իր հետ ունեցել է 50 լիտր քաշած տնական օղի: Մեր մաքսակետում թույլատրել են, որ տանի: Բայց հասնում ենք Կաբարդինո-Բալկարիայի պետության Ուռուխ կոչվող անցակետ, մեր մեքենան կանգնեցնում են ու հայտարարում, թե բեռն անթույլատրելի է եւ չի կարելի տեղափոխել: Հետո ավտոբուսի բեռնախցիկը պլոմբում են: Բայց Ուռուխի անցակետի պատասխանատուն տեղի ոստիկանության ներկայացուցիչների հետ կոնֆլիկտ է ունենում: Ասում է ուղեւորները կապ չունեն այս ամենի հետ, եթե բեռն անթույլատրելի է, տարեք լաբորատոր փորձաքննության, բայց մարդկանց թողեք գնան: Բայց ոստիկանության աշխատողները ոչ բեռն են վերցնում եւ ոչ էլ մեքենան են բաց թողնում»,- պատմեց ընկերության ներկայացուցիչը: Այս ամենի արդյուքնում ավտոբուսի 50 ուղեւոր ստիպված են եղել գիշերել անցակետի մոտ: Ընկերության աշխատող Վիգեն հարությույանից տեղեկացանք նաեւ, որ ավտոբուսը երեկ 21.00-ից մինչեւ առավոտյան 10.00-ը կանգնած է մնացել անցակետի մոտ: Այսօր առավոտյան ժամը 10.00-ին է միայն ավտոբուսը շարժվել: «Իսկ տնական օղին էլ վերցրել են ուղեւորից: Այդ ավտոբուսի մեջ տարիքով կին է եղել, ում ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Այդ ժամանակ մյուս ուղեւորները սկսել են բողոքել, ինչից հետո միայն թույլ են տվել ավտոբուսը շարունակի իր ճանապարհը: Եթե այդ կինը չվատանար, հնարավոր է ժամերով պահեին մարդկանց անցակետում: Այդ հիսուն ուղեւորը կապ չունիեն տնական օղու հետ»,- ArmLur.am-ին ներկայացրեց «Վագ տրանս» ընկերության ներկայացուցիչը: Ապա փոխանցեց, որ իրենք այսօր առավոտյան դիմել են եւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական եւ արտաքին գործերի նախարարություններ: Սակայն անարձագանք. «Մենք մեր ուժերով կարողացանք խնդիրը կարգավորել»:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am