Պարզվել է Սախարովի հրապարակում «յաշիկի» և Renault-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի վարորդների և վիրավորների ինքնությունը. տեսանյութ

Ճանապարհային Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է օգոստոսի 23-ին Նալբանդյան, Պուշկին և Վարդանանց փողոցների խաչմերուկում՝ Ա. Սախարովի անվան հրապարակում, տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վթարում հայտնված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցի բնակիչ՝ 36-ամյա Զոհրաբ Թորոյանը, Renault-ն վարել է Երևան քաղաքի Վարշավյան փողոցի բնակիչ՝ 63-ամյա Ավագ Ավետիսյանը։ Բախումից հետո Mercedes-ը բախվել է նշված հատվածում կայանված «Հայբիզնեսբանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության բաժնի պետ, Երևան քաղաքի Արաբկիրի 27-րդ փողոցի բնակիչ՝ 48-ամյա Ստեփան Գրիգորյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենային, այնուհետև կողաշրջվելով՝ բախվել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական բաժնի պետ, 53-ամյա Կարեն Նալբանդյանին պատկանող, թույլատրելի հատվածում կայանված Mercedes-ին։ Վթարի հետևանքով վարորդներից Զ. Թորոյանը, նրա ուղևորներ՝ 10-ամյա Սիլվի Թորոյանը և 12-ամյա Մկրտիչ Թորոյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիններս վարորդ Զ. Թորոյանի երեխաներն են։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Սախարովի հրապարակում բախվել էին Mercedes G500 մակնիշի 35 FG 602 համարանիշի և Renault Logan մակնիշի 516 ՕZ 61 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետանքով «յաշիկը» կողաշրջվել էր՝ ընթացքում էլ բախվելով «Հայէկոնոմբանկ»-ի առջև կայանված Mercedes E200 մակնիշի 20 ՍԼ 421 համարանիշի և Mercedes ML 320 մակնիշի 19 ՕՕ 594 համարանիշի ավտոմեքենաներին։ Վթարի հետանքով «յաշիկի» 2 անչափահաս ուղևորներ տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ օղակի հրամանառտար Ռոման Մարգարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման խումբը՝ խմբի պետ Գարիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վիրավորներին առաջինը օգնության էին հասել «Հայբիզնեսբանկ»-ի աշխատակիցները, մինչդեռ դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ «Հայէկոնոմբանկ»-ի աշխատակիցներն էլ դռնից նայում էին, թե ինչպես են «Հայբիզնեսբանկ»-ի աշխատակիցներն օգնում վիրավորներին։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Գևորգ Գրիգորյանն ու տեսուչ Մարատ Մկրտչյանը, ովքեր դեպքի վայրը պահում էին, որպեսզի հետաքննիչն աշխատեր։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութ

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան 28-ամյա վարորդը մահացել է Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am