«Սուտի գողականների» ու «իսպանական ամոթի» մասին

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Փաշինյանի գլխավորությամբ քպականները ինչպես ատելության ու թշնամանքի գեներացման հիման վրա իշխանության եկան, այնպես էլ ատելության ու թշնամանքի գեներացման միջոցով շարունակում են կառավարել։ Ավելի ստույգ՝ ավիրել: Այս գործում «ավանգարդ» դիրքերում են նաև իշխանական պատգամավորները, որոնք ոչ միայն անընդհատ անհեթեթություններ են դուրս տալիս, այլև հակված են վիրավորանքների, ատելության խոսքի ոչ կոռեկտ բառապաշարի օգտագործման։

Չնայած զարմանալի չէ, քանի որ այդ մարդիկ ընդունակ չեն բովանդակային քննարկումների մեջ մտնել կամ փաստերի հիման վրա կոնկրետ վերլուծություններ կատարել, իսկ երբ ընդդիմախոսներն իրենց ինտելեկտուալ կարողություններով գերազանցում են (այսօր քպականների ցանկացած ընդդիմախոս հաստատ «կիլոմետրերով» գերազանցում է) իշխանական պատգամավորներին, ապա նրանց այլ տարբերակ չի մնում, քան վիրավորանքների ու մեղադրանքների անցնելը։ Մյուս կողմից էլ, իրենց իսկ բառապաշարով ասած, Նիկոլի «ուսապարկերի» այսպիսի վարքագիծը պայմանավորված է իրենց քաղաքական առաջնորդ Փաշինյանի խրախուսմամբ։ Եվ պատահական չէ, որ անգամ նրա ներկայությամբ էր ԱԺ-ում քաշքշուկ ու ծեծկռտուք տեղի ունենում։ Այսինքն, եթե Փաշինյանը դատապարտեր իշխանական պատգամավորների սանձարձակ պահվածքը, ապա փողոցից խորհրդարանում հայտնվածներն ո՞վ էին, որ չենթարկվեին իրենց «շեֆին»։

Մյուս կողմից էլ՝ այս տիպի միջադեպերի միջոցով փորձ է կատարվում մարդկանց ուշադրությունը շեղել առկա ծայրահեղ ծանր իրադրությունից։ Դրան է միտված նաև այն գործելակերպը, որ որոշ պատգամավորներ փորձում են անհեթեթ հայտարարություններով անլրջացնել իրավիճակը՝ հաճախ դառնալով զավեշտի առարկա։ Ու իրավիճակի «բացառիկությունը» դրսևորվում է նրանով, որ եթե Արցախյան պատերազմից ու փաշինյանական խայտառակ պարտությունից հետո իշխանական պատգամավորներն անցել էին ընդհատակ ու «մկան ծակին հազար թուման էին տալիս», ապա հիմա ոչ միայն ընդհատակից դուրս են եկել, այլև տեսախցիկների առաջ իրենց այնպես են պահում, կարծես թե ոչ մի արտառոց երևույթ տեղի չի ունեցել, և իրենց իշխանության օրոք չէ, որ Արցախն ու Հայաստանը տրորվում են հակառակորդի ոտքերի տակ։

Եթե մի փոքր արժանապատվություն ունենային, ապա այդ մարդիկ գլխիկոր կշրջեին ու չէին կարողանա մարդկանց աչքերի մեջ նայել, բայց, ինչպես քանիցս համոզվել ենք, ամոթ հասկացությունը նրանց խորթ է։ Հնարավոր է՝ նրանք նույնիսկ ծանոթ չեն այդ բառին: Առավել ևս՝ «իսպանական ամոթ» հասկացությանը, որը զգում են մեր բազմաթիվ հայրենակիցներ իրենց փոխարեն: Հասկանալի է, որ ընդդիմության հիմնական խնդիրը հարցադրումներ կատարելն ու իշխանությունների բացթողումները մատնանշելն է, իսկ իշխանությունից հասնում է դրանք գլխիկոր լսելն ու, եթե չեն հեռանում, գոնե այդ քննադատություններից դասեր քաղելը: Բայց չէ, նրանք ամենագետ են, նրանց «պագոնները կընկնեն», եթե ընդդիմության դիտարկումները կյանքի կոչեն։ Նրանք ոչ միայն չեն կարողանում համակերպվել իրենց թերացումների բարձրաձայնման հետ, այլ նույնիսկ մուննաթ են գալիս ուրիշների վրա և մեղադրանքներ հնչեցնում։

Ավելին, այնպիսի բառապաշարով են հակադարձում, որ բակերի «բեսեդկաներում» երբեմն կամաչեին՝ մտածելով, թե գուցե այդ պահին կանայք ու երեխաներ անցնեն այդտեղով: Ազգային ժողովի լիագումար և հատկապես մշտական հանձնաժողովների նիստերում իշխանական պատգամավորներից շատերն իրենց «կիսագողականի» պես են պահում։ Միանգամից աքլորանում, բորբոքվում են, սանձարձակ պահվածք դրսևորում ու սկսում են քրեական ենթամշակույթին բնորոշ բառապաշարով հաշիվ պահանջել։ Հայտնի անձի խոսքերի հանգվույն անգամ ուզում ես հարցնել՝ հիմա դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական։ Ներողություն՝ «սուտի գողական»...

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 644 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am