Ավիատոմսերի գները սկսել են նվազել

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայաստանից Ռուսաստան ավիատոմսի գները սկսել են ավելի էական նվազում գրանցել, քան եվրոպական ուղղություններով ավիատոմսերի դեպքում: Եթե հուլիս և օգոստոս ամիսների սկզբին ավիատոմսերի գները կրկնապատկվել էին եւ եռապատկվել, ապա օգոստոսի վերջից դրանց գները աստիճանաբար նվազում են: «Airlanes» ընկերությունն օգոստոսի 30-ից սեպտեմբերի 6-ը ընկած ժամանակահատվածի համար Երևան-Մոսկվա և հակառակ ուղղությամբ էկոնոմ կարգի ավիատոմսի համար սահմանել է 157 հազար դրամ: Նույն ժամանակահատվածի համար «Ural Airline»-ն առաջարկում է 160 հազար դրամ արժողությամբ տոմսեր: Արդեն սեպտեմբերի 4-ից 11-ի համար, նույն «Ural Airline»-ն առաջարկում է 131 հազար դրամից սկսվող ավիատոմսեր: Եթե դա համեմատենք օգոստոսի 30-ից սեպտեմբերի 6-ի գների հետ, ապա մոտ 26 հազար դրամով նվազում է սպասվում: «UTair»-ը նույն ժամանակահատվածի համար առաջարկում է ավիատոմս սկսած 150 հազար դրամից: Հուլիս և օգոստոս ամիսներին գրեթե նույն գներն էր սահմանված, սակայն մի ուղղության համար, այսինքն՝ առանց ետադարձի Երևան-Մոսկվա ավիատոմսը սկսվում էր 150 հազար դրամից: Երևան-Վիեննա ուղղությամբ ավիատոմսը սեպտեմբեր ամսի առաջին շաբաթվա համար կարելի է ձեռք բերել սկսած 272 հազար դրամից: Այս ուղղությամբ առավելագույն գինը հատում է 392 հազար դրամի սահմանագիծը: Իսկ օրինակ, սեպտեմբեր ամսվա վերջին արդեն Երևան-Վիեննա ավիատոմս կարելի է ձեռք բերել սկսած 160 հազար դրամից: Նույն ժամանակահատվածի առավելագույն գինը հասնում է 400 հազար դրամի սահմանագծին: Երևան-Փարիզ ուղղությամբ ավիատոմսի արժեքը, եթե օգոստոսի սկզբին տատանվում էր 300 հազար դրամից մինչեւ 500 հազար դրամի սահմաններում, ապա սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթը ոչ թե նվազման է գնում, այլ ընդհակառակը՝ ավիատոմսի գինն ավելի է թանկանում: Այս ուղղությամբ ավիատոմսի գինը սկսվում է 360 հազարից և հասնում մինչև 570 հազար դրամի»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Նիկոլի խաղը չպետք է խաղալ․․․ իշխանափոխություն հնարավոր է․․․ Էդուարդ Շարմազանով (video) Եւ, վերջապես, Տիգրանաշենն անկլա՞վ է․ ինչու՞ է Google map-ով՝ որպես ադրբեջանական տարածք ներկայացված Ռուսաստանը ենթարկվել է ուկրաինական ամենախոշոր հարձակմանը 2026 թ. սկզբից ի վեր Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան հայտնաբերվել է «Սերունդներով բորոտի պես նռալու են»․ Արշակ Զաքարյան (video) Գրեթե բոլոր ստորգետնյա անցումների վիճակն անմխիթար է, իսկ դուք որոշել եք ջնջել հերոսների պատկերները Գլուխը պատին ա տվել, որ ռուսի հետ հակառակվել ա․ Հարցում (video) Դիմում եմ Արման Ծառուկյանին․․․ արցախցի Անաստաս Իսրայելյան (video) Քաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Արման Թաթոյանը սահմռկեցուցիչ պատմություններ է պատմում ադրբեջանցիների վայրագություններից (video) Հաղթանակ գյուղում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի Բացահայտումներ կլսեք, սպասեք. դատավորի անունը գիտենք․ Արամ Վարդևանյան (video) Ընդդիմադիր պայքարի հոգնեցնող պաթոսը պետք է փոխարինվի իրավիճակի համապարփակ գնահատմամբ․ Բադալյան «Արևմտյան Ադրբեջան» օպերացիայի ագրեսիվ փուլը սկսված է (video) Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պապյան Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն Ընդդիմության պատասխանը պետք է չուշանա․․․ Սուրեն Սուրենյանցի առաջարկը (video) Քարոզարշավի «գինը»․ ինչքան են ծախսել քաղաքական ուժերն ու ինչ «նվերներ» են ստացել. Factor Աբսուրդ է․ Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում․ Մարուքյան (video) ԱՄՆ-ը ծրագրում է 700 միլիոն դոլարի կnրծանիչների շարժիչներ մատակարարել Թուրքիային. Reuters Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղաuպանnւթյшն ճանաչումը և՛ բարոյական, և՛ պատմական պարտք է. Իսրայելի ԱԳ նախարար ԱԱ-2026․ Էկվադորի սենսացիոն հաղթանակը Գերմանիայի հետ խաղում․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երեք մասնակից Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am