Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն առաջին անգամ ասուլիս է տվել Երևանում:
Հավաքականի նորանշանակ մարզիչը խոսել է «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ հավաքական հնարավոր վերադարձի մասին մասին։
«Ես առաջին օրը, երբ եկա Հայաստան, ցանկացել եմ կապ հաստատել Հներիխ Մխիթարյանի հետ: Ես խնդրել եմ ղեկավարությանը, որ ինձ օգնեն նրա հետ կապի դուրս գալ, ցանկանում էի անձամբ նրա հետ խոսել։ Ես նույնիսկ փորձեցի նրա հետ կապի դուրս գալ «Շախտյորի» իր նախկին խաղընկերների միջոցով։ Նա հրաժարվեց ինձ հետ խոսել և փոխանցել էր, որ ինձ լավ է վերաբերվում, բայց ինքն արդեն որոշումը կայացրել է և փոխել չի ուզում։ Ես դիմեցի նաև իմ օգնական Ռոման Բերեզովսկուն, որպես իմ անձնական խնդրանք, որպեսզի նա խոսի իր նախկին խաղընկերոջ հետ։ Բերեզովսկին խոսել էր և Հենրիխն ասել էր, որ ուղղակի ավարտել է իր կարիերան հավաքականում, և մաղթել էր Հայաստանին հաջողություն։ Ես պատրաստ էի նույնիսկ մեկնել Միլան ու անձամբ հանդիպել Մխիթարյանի հետ, բայց նա չուզեց շփվել։ Այնպես որ, ես իմ կողմից նախաձեռնել եմ և արել եմ հնարավոր քայլերը, բայց Մխիթարյանը չուզեց ինձ հետ խոսել։ Ես կարծում եմ, որ մենք պետք է հարգենք Հենրիխի որոշումը: Նա եզակի ֆուտբոլիստ է Հայաստանի համար, որքան ինձ ասել են իր նախկին խաղընկերները՝ նա ազնիվ ու բարեխիղճ ֆուտբոլիստ է, ես անձամբ չեմ ճանաչում Հենրիխին, բայց շատ եմ լսել նրա մարդկային բարձր որակների մասին: Կարծում եմ, որ մենք պետք է հարգենք Մխիթարյանի որոշումը»,-ասել է Պետրակովը:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը