Սորոսանիկոլական պարեկների արկածները Հայաստանում

Գրեթե օր չի անցնում, որ ոստիկանական պարեկների հետ կապված մի արկածային պատմություն չհայտնվի լրահոսում և հանրության ուշադրության կենտրոնում: Չենք հասցնում ինչպես հարկն է՝ «խորանալ» այն զմայլելի տեղեկության վրա, որ այնինչ պարեկը այսինչ գյուղում բռնվել է գողություն կատարելու վրա և տանտիրոջ կողմից ենթարկվել թռիչքի՝ երկրորդ հարկի պատշգամբից: Հասկանալի է, բռնվել է: Եվ մեկ էլ, խնդրեմ, մեկ ուրիշ պարեկ ինչ-որ բյուրեղային թմրամիջոց տարածելու վրա է բռնվել: Մեկը՝ մյուսից գլուխգործոց են:

Կամ էլ մի 20-25 պարեկ-ոստիկանով Հանրապետության հրապարակում ընկնում են ավտոխուլիգանի ետևից ու... չեն կարողանում վնասազերծել: Կամ էլ հակառակը՝ մարզերից մեկի գյուղերից մեկում տանտերն ահազանգում է, որ գոմից գողություն են ուզում անել, պարեկները գալիս են ու ենթադրյալ գողին այնպես են վնասազերծում, որ նա արդեն հանգուցյալ է: Կամ էլ՝ ինչպես նախօրեին, էլի մարզերից մեկի գյուղամեջում ինչ-որ ծեծկռտուք է տեղի ունենում՝ էլի պարեկների մասնակցությամբ, ըստ պաշտոնական վարկածի, նրանց ինչ-որ մեկը հայհոյել է (հենց այնպե՞ս): Կամ գնում են, օրվա իշխանության քաղաքական հակառակորդների ետևից են ընկնում ճանապարհներին...

Քրդին քոլոզ չեկավ, Հայաստանին՝ պարեկ: Պարեկներն առօրյա խոսքուզրույցում արդեն անեկդոտային պերսոնաժներ են դարձել ու ընկալվում: Սոցցանցերը հեղեղված են պարեկների արկածներին վերաբերող սրախոսություններով, վրդովված արձագանքներով, ծաղրական դիտարկումներով:

Մեկ էլ իմանում ես, որ մի 5-6 ոստիկանով գնացել ու այգում գիրք կարդացող կնոջն են հակաօրինական կարգով փորձում խուզարկել, այսպես ասած՝ «անձնական զննության» անվան տակ: Կամ էլ տեղեկանում ես, որ ոստիկանները ծեծել են ծեծի ենթարկված քաղաքացու, որպեսզի իմանան, թե նրան... ով է ծեծել: Դե, քննության ժամանակ կարևորը սեփական «պոչի» վրա չկանգնելն է:

Եվ այս ամենը տեղի է ունենում մեր օրերում, մեր կողքին: Տեղի է ունենում այն պայմաններում, երբ դրսից ստացված գրանտային ու ոչ միայն ահռելի գումարներ են ուղղվել ոստիկանության այսպես կոչված «բարեփոխմանը»: Ահռելի միջոցներ են ծախսվել պարեկային ծառայություն հավաքագրելու և նախապատրաստելու վրա: Պետական միջոցներից ուղղակիորեն միլիարդներ են տրվել (շրջանառվում էր 9 միլիարդ դրամ թիվը) ոստիկանությանը, որպես պարգևավճար: Ավելին, շատ է խոսվում այն մասին, որ սորոսական շրջանակներն են հանձն առել ոստիկանության «բարեփոխման աշխատանքները»: Եվ՝ ի՞նչ: Սա՞ է արդյունքը: Նման «արկածներ», առհասարակ, առանց նման ծախսերի էլ կարելի էր ապահովել:

Ի դեպ, այսօր երկրում իշխանության է մի խումբ, որի կարկառուն ներկայացուցիչները՝ Փաշինյանի գլխավորությամբ, երբ դեռ ընդդիմություն էին «աշխատում», օրումեջ հայտարարություններ էին անում, թե՝ Հայաստանը ոստիկանապետության է վերածվել ու նման բաներ: Բայց հենց Նիկոլ Փաշինյանը գրավեց իշխանությունը, երկրում միակ կառույցը, որն անշեղորեն աճել ու բարգավաճել է, ոստիկանությունն է: Եվ բաշխվում էին պարգևավճարները, որոնցով Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ուղղակիորեն գնեց ոստիկաններին, որոնք կրծքով պաշտպանում էին փաշինյանական իշխանությունը: Հիմա էլ, ուրեմն՝ պարեկները: Արկածային:

Ո՞ւր են այն «ռոմանծիկները», որ, հիշո՞ւմ եք, «Հոկտեմբերյանից «քաշած» եկել էին» հրապարակ 2018-ին... Ա՜, նրա՞նք էլ են պարեկ հավաքագրվել: Դատելով արկածներից՝ միանգամայն հնարավոր է:

Անհամբեր սպասում ենք պարեկների մասնակցությամբ հերթական արկածին, ցանկալի է, իհարկե, առանց զոհերի ու վնասվածքների, առանց այդ էլ՝ Փաշինյանի իշխանության օրոք զոհերի ու մահերի մասին տեղեկությունները առօրյա են դարձել:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 966 անգամ
Լրահոս
Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է Մահացել է դերասան Թիմ Քարրին Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի փոխղեկավար է նշանակել Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի Meta-ն 1,7 մլրդ կվճարի ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության վերաբերյալ պատմական համաձայնագրի շրջանակում ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներին. փաստաբան Հերթական անգամ փորձում են դատել Արցախի և Հայաստանի հաղթանակած նախագահ Քոչարյանին․ Գալստյան Իսրայելցի պաշտոնյա․ «Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը չափազանց ցածր է» Վանքս էլ քանդես՝ ուրիշ տեղ կկառուցեմ․ Սիրուշոյի արձագանքը երկրի վարչապետի հայտարարություններին Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով և սպառնալիքներով․ Մայր Աթոռ Դուք մարդ չե՛ք, եթե էդքան կարող եք, եկեք ու իմ դիմաց դա ասեք․ Արամ Սարգսյանի կոշտ խոսքը (video) Հովիկ Աբրահամյանը խոսեց որդու մասին (video) Նիկո՛լ, հենց հիմա պատասխանիր՝ Գրիգոր Լուսավորիչը Աստծո հետ խնդիր ունի՞․ Անժելա Թովմասյան (video) Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու նոր որոշում է կայացվել Իրավիճակը սրվեց․ Լևոն Քոչարյանն արձագանքեց Ալեքսանյանին, երբ վերջինս Լևոն Քոչարյանի երեխաներից խոսեց (video) Արայիկ Հարությունյա՛ն, ձեր տրավմաների համար մենք մեղավոր չենք․Ագնեսա Խամոյանի սուր ու փաստերով խոսքը (video) Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ջրվեժի և Մինսկի-Միկոյան փողոցների հատվածում կփոխվի գլխավոր ճանապարհի նշանը Առուշ Առուշանյանի հետ այսօր կապ ունե՞ք․ Իրինա Յոլյանի պատասխանը (video) ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am