Աննա Հակոբյանը նաև ընտրություններին է աջակցում

«Հրապարակ»-ը գրում է. «Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ այցելել է Սյունիքի մարզ։ Այցի թվացյալ նպատակն այն է, որ այսօր Մեղրիի մանկապարտեզներից մեկի վերաբացմանը մասնակցի, ասում են՝ մանկապարտեզի վերանորոգման համար նաեւ նրա ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամն է որոշակի աջակցություն ցուցաբերել, եւ մանկապարտեզի տնօրինությունը, ի նշան երախտագիտության, որոշել է կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահել Աննա Հակոբյանին։ Սակայն տիկին Հակոբյանը որոշել է բարեգործական միսիան համատեղել քաղաքական հարցեր լուծելու հետ ու այդ նպատակով էլ մեկ օր շուտ է մեկնել Սյունիքի մարզ, հանգրվանել Սիսիան քաղաքում, որպեսզի տեղում ծանոթանա քաղաքի նախընտրական անցուդարձին եւ օգնի, որ մարտի 26-ին նշանակված ՏԻՄ ընտրություններում հաղթի ՔՊ-ն՝ Արմեն Հակոբջանյանի գլխավորությամբ։ Հիշեցնենք, որ Հակոբջանյանը մի անգամ ձախողվել է՝ չի կարողացել 50+1 հավաքել, ուստի նոր ընտրություններ նշանակվեցին։ Ինչեւէ, վարչապետի կինն այնքան է ներգրավված քաղաքական գործընթացներին, որ իշխող կուսակցության մարզային ակտիվը հատուկ պատրաստվել է այս այցին։

Մեր աղբյուրներն ասում են, որ Հակոբջանյանի հովանավոր՝ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանն Աննա Հակոբյանի այցից առաջ խնդրել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին՝ այցն այնպիսի գրաֆիկով կազմակերպել, որպեսզի տիկինը ճաշի իր տանը։ Ասում են՝ պատգամավորը ճոխ հյուրասիրություն է պատրաստել վարչապետի կնոջ համար՝ հույս ունենալով, որ Աննա Հակոբյանին հաճոյանալով, կկարողանա վերականգնել իր եւ վարչապետ Փաշինյանի լարված հարաբերությունները։ Մենք քանիցս գրել ենք, որ Նիկոլ Փաշինյանը Կարեն Համբարձումյանին ներառել է իր սեւ ցուցակում՝ Սիսիանի նախկին ընտրությունները տապալելու համար։ Բացի այդ, մինչ օրս Սիսիանում չի ձեւավորվել ՔՊ տարածքային խորհուրդ, քանի որ ՔՊ-ականներն այստեղ թեւերի են բաժանված, իսկ Փաշինյանը հրահանգել է, որ խորհրդում ներգրավված լինեն բոլոր թեւերի ներկայացուցիչները։ Օրերս էլ գրեցինք, որ ոստիկանությունը նյութեր է հավաքել Սիսիանի կոմունալ բաժնի ղեկավարի վերաբերյալ՝ ուղարկելով դրանք Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ կոմունալի ղեկավարը Կարեն Համբարձումյանի մտերիմն է, այսինքն՝ Փաշինյանն անթաքույց ցույց է տալիս, որ Կարեն Համբարձումյանը չի արդարացրել իր հույսերը եւ արժանի է պատժի։ Իսկ քանի որ ՔՊ-ում լավ գիտեն, որ ստվերային վարչապետն Աննա Հակոբյանն է, որոշել են նրա միջոցով հարցերը լուծել»։

դիտվել է 549 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am