«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղաքական էլիտան սեպտեմբերի 3-ին պատրաստվում է մեծ շուքով նշել ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանի 50-ամյակը։
Գեներալը որոշել է «չաղ ու բախտավոր» խնջույք կազմակերպել, որին ներկա կլինի իշխանական ողջ էլիտան, հյուրեր արտերկրից։ Սեյրան Սարոյանի հարազատներն արդեն մոտ մեկ ամիս է՝ նախապատրաստվում են այդ օրվան։
Թեև նրանք ասում են, որ դեռևս հայտնի չէ, թե որտեղ է նշվելու գեներալի ծնունդը, հյուրերի թիվը կհստակեցվի՝ նոր կընտրեն վայրը, սակայն մենք տեղեկացանք, որ ոմանց ասվել է նշելու վայրը՝ «Փարավոնում», և մասնակցելու է նաև Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Սարոյանը 2007 թվականից պատգամավոր է, իսկ ԱԺ, որպես կանոն, հաճախում է իր «զույգի»՝ գեներալ Մանվելի ուղեկցությամբ»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը