ԱԳՆ-ն ստում է Թուրքիայի` ԵԱՏՄ-ին միանալու հնարավորության մասին. Սուտ.am

Ապատեղեկատվության կանխմամբ զբաղվող Սուտ.amկայքի նոր հրապարակումը Օգոստոսի 18-ին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է մաքսային համաձայնագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության հետ: «Մենք առաջարկ ունենք, որպեսզի Թուրքիան մաքսային համաձայնագրի ստորագրման վերաբերյալ բանակցություններ սկսի Եվրասիական տնտեսական միության հետ՝ չխախտելով համապատասխան համաձայնությունները Եվրամիության հետ: Թուրքիան ցանկանում է նաև այլ համագործակցություն հարթել ԵԱՏՄ-ի հետ», – «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Զեյբեկչին: Թեև, սա թուրք պաշտոնյայի առաջին հայտարարությունը չէր Թուրքիայի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության նման ձևաչափի ստեղծման հնարավորության վերաբերյալ, և դեռևս ընթացիկ տարվա մայիսին Սոչիում կայացած Էրդողան-Պուտին հանդիպումից հետո նախարարը հույս էր հայտնել, որ այն կնպաստի Թուրքիա-ԵԱՏՄ հարաբերությունների ավելի արագ զարգացմանը, սակայն Զեյբեկչիի վերջին հայտարարությունը դժգոհության հերթական ալիքը բարձրացրեց Հայաստանում: Հայտարարությունից մեկ օր անց հայկական լրատվական գործակալություններից մեկին տված մեկնաբանության մեջ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «զավեշտալի» էր որակել Թուրքիայի նման մտադրությունը: «Նախ, ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու հնարավորություն նախատեսված չէ ԵԱՏՄ պայմանագրով: Ավելին, զավեշտալի է, երբ ԵԱՏՄ մաքսային տարածքին միանալու մասին խոսում է Թուրքիան, որը միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը` միակ ցամաքային սահմանը Թուրքիայի և ԵԱՏՄ մաքսային տարածքի միջև», – ասել էր Քոչարյանը: Այս հայտարարությունն օգտագործեցին նաև մյուս բոլոր ԶԼՄ-ները, այդ թվում Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականը՝ շեշտելով, թե «Թուրքիան չի կարող միանալ ԵԱՏՄ-ին»: Սակայն ոչ պակաս «զավեշտալի» է Քոչարյանի այս հայտարարությունը, որը ակնհայտ ապատեղեկատվություն է պարունակում: ԵԱՏՄ պայմանագիրը ոչ միայն նախատեսում է այդ միության և երրորդ երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը՝ նույն, այսպես կոչված, մաքսային համաձայնագրի ստորագրումը («Եվրասիական տնտեսական միության մասին» պայամանգրի 35-րդ հոդվածով), այլև արդեն գոյություն ունի երկիր, որի հետ ԵԱՏՄ-ն ստորագրել է համապատասխան համաձայնագիրը: 2016 թվականի հոկտեմբերի 5-ին ուժի մեջ մտավ ազատ առևտրի մասին ԵԱՏՄ-Վիետնամ համաձայնագիրը, որով Վիետնամն արտոնյալ մուտք ստացավ ԵԱՏՄ անդամ 5 երկրների ընդհանուր շուկա: Ընդ որում, շուտով նմանատիպ խորհրդակցություններ կսկսվեն նաև Եգիպտոսի հետ: Օրեր առաջ Մոսկվայում Եգիպտոսի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել որ այդ խորհրդակցություններին կհաջորդեն «լիարժեք բանակցությունները»: Նույն տրամաբանությամբ, համապատասխան համաձայնության ձեռքբերման դեպքում այս միության հետ ազատ առևտրի գոտի կարող է ունենալ ցանկացած այլ երկիր՝ այդ թվում Թուրքիան, եթե դրան հավանություն տան ԵԱՏՄ անդամ երկրների խորհրդարանները: Հետևաբար, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, փորձելով իբր կոշտ դիրքորոշում արտահայտել, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածել ԵԱՏՄ պայմանագրի մասին: Միգուցե պաշտոնական Երևանը չստորագրի կամ չվավերացնի Թուրքիա-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը, սակայն ԵԱՏՄ պայմանագիրը, ի հեճուկս Քոչարյանի հայտարարության՝ նախատեսում է նմանօրինակ համաձայնագրերի ստորագրում:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան 28-ամյա վարորդը մահացել է Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am