Ուրախ եմ, որ բարձրացրի Հայաստանի դրոշը. Գեորգի Կետոև

Ազատ ոճի Հայստանի հավաքականն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է Փարիզում ավարտված աշխարհի առաջնությունը: Հիշեցնենք` ազատ ոճի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկու բրոնզե մեդալ է նվաճել։ Երրորդ մրցանակակիրներ են դարձել Գեորգի Կետոևն (97 կգ) ու Լևան Բերիանիձեն (125 կգ)։ Բերիանիձեն իր խոսքում, մասնավորապես, նշել է, որ երրորդ տեղի համար պայքարում ինքը հոգեբանորեն շատ լավ էր տրամադրվել. «Քաշիս հետ կապված խնդիր չունեի, կարողացել էի այն պահել ու ինձ շատ թեթեւ էի զգում: Երրորդ տեղի համար պայքարում էլ հոգեբանորեն շատ լավ էի տրամադրվել: Մրցակիցս լավ ըմբիշ էր, բայց այդ պահին ես նրանից ուժեղ էի»,- նշել է Բերիանիձեն: Գեորգի Կետոևն էլ իր հերթին նշել է, որ շատ ուրախ է Հայաստանի դրոշը բարձրացնելու համար. «Ես շատ ուրախ եմ, որ երկարատեւ ընդմիջումից հետո մեդալակիր դարձա ու բարձրացրի Հայաստանի դրոշը: Այն ինձ համար երկրորդ հայրենիք է: Ցանկանում եմ լավ պատրաստված մոտենալ 2020 թվականի Օլիմպիական խաղերին: Կիսաեզրափակչում մրցակիցս աշխարհի լավագույն ըմբիշներից մեկն էր: Երրորդ տեղի համար պայքարում հաղթեցի այն ըմբիշին, որին զիջել էի Ռիոյում: Այս անգամ ես ավելի պատրաստ էի ու լավ էի զգում, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես»,- Կետոևի խոսքերն է փոխանցում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am