Չեմպիոնները՝ Սերժ Սարգսյանի մոտ. տեսանյութ

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալներ նվաճած աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին և աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը և սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է մարզիկներին փայլուն արդյունքներով հայրենիք վերադառնալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել իրենց հաղթանակով մեր ամբողջ ժողովրդին ուրախության և հպարտության պահեր պարգևելու, բարձր տրամադրություն հաղորդելու, ինչպես նաև մեր ժողովրդին աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու համար: Նախագահը կարևորել է նաև այն հանգամանքը, որ հաղթանակած մարզիկներն իրենց օրինակով ուղենիշ են դառնում երեխաների և այլ երիտասարդների համար, ովքեր ոգեշնչվում են, ձգտում նմանվել նրանց, դառնում է՛լ ավելի աշխատասեր ու նպատակասլաց: Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանից և գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանից հետաքրքրվել է հանրապետությունում ըմբշամարտի զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման աշխատանքների ընթացքով և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել այդ աշխատանքները ժամանակին և պատշաճ իրականացնելու համար: Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել Հանրապետության Նախագահին սպորտի զարգացման և մարզիկների նկատմամբ մշտական ուշադրություն ու հոգածության համար՝ ընդգծելով, որ դա ամեն անգամ ավելի է ոգևորում և պարտավորեցնում հասնել նոր հաջողությունների:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ» ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am