«Ինչ կայֆ է, չէ՞, առողջ մեռնելը...»

Երեկ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնաբանելով մամուլի տեղեկությունները, թե վաճառում է իր ընտանիքի բիզնեսները, NEWS.am-ի հետ զրույցում նշել է, թե ափսոսում եմ, որ օպտիմալացման ուղղված ցանկացած բիզնես-գործարք լուսաբանվում է կապիտալն արտահանելու համատեքստում: Նա, իհարկե, պարզաբանել է, թե պետական կառավարման համակարգում երկարամյա ծառայության ընթացքում դադարել էր զբաղվել գործարարությամբ. «Հիմա ժամանակ ունեմ, ունեմ շատ գաղափարներ ու աշխատում եմ դրանց իրականացման ուղղությամբ։ Իսկ թե բիզնես ծրագրերի կառավարման արդյունավետության բարձրացման իմ քայլերը ոնց են մեկնաբանվում, դա ուրիշ հարց է, և դրանում ես դեր չունեմ։ Ափսոսում եմ, որ օպտիմալացման ուղղված ցանկացած բիզնես-գործարք, չգիտես ինչու, անպայման լուսաբանվում է կապիտալն արտահանելու համատեքստում։ Դա նախ վատ ազդակ է մեր գործարար հանրությանը, և երկրորդ՝ անարդար է իմ հանդեպ՝ մարդու, ով մեկ անգամ չէ ապացուցել, որ մինչև վերջին բջիջը մեր հողի ու ջրի մասնիկն է»։ Հովիկ Աբրահամյանն, իհարկե, հարցազրույցում, ցույց է տալիս, թե ուրախ է «ակնհայտ ձեռքբերումներով»։ Նա նշում է դրանցից մի քանիսը` հիշեցնելով, որ իր ժամանակ են հիմքերը դրվել, թե՛ ռուսական ներքին անձնագրերով Հայաստան այցելելու որոշումը, թե՛ Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Սակայն, որքան էլ Հովիկ Աբրահամյանը փորձի ցույց տալ, որ ամեն ինչ նորմալ է, Հայաստանում ցանկացած մարդ գիտե, թե ինչ է կատարվում ներսում, իշխանական համակարգում, որը կարելի է ցանկացած կերպ անվանել` բացի քաղաքականից: Հայաստանում ամբողջ ֆինանսական ռեսուրսները կենտրոնացած են 4-5 ընտանիքի ձեռքում: «Ներդրումային բումերի», «սփյուռքից ներդրումների», «դրայվի» մասին ճառերը, ոչ այլ ինչ են, եթե որ անհաջող բաժակաճառեր, իսկ կատարողները քաղաքական համակարգի «Կեկելներ»: Իրականում, եթե ներդրումներ լինում էլ են դրսից` բացապես իշխանության «տանիքի» ներքո: Այսինքն` չկա հովանավորություն, չկա հնարավորություն, եթե կա «դաբրո»` ինչ-ինչ մարդկանց թույլ կտան «առաջ գնալ»: Հիմա, Սերժ Սարգսյանի վստահությունը վայելում են Սամվել Կարապետյանը, որի համար «ոսկե շրջանն» է «բարեգործության» տակ կատարել ինչ-ինչ գործարքներ կատարել Հայաստանում, և ևս մի քանի օլիգարխներ: Ու վերջ: Ընդ որում, եթե այս, կամ այն մարդը վայելում է Սերժ Սարգսյանի համակրանքն ու վստահությունը, դա նշանակում է կան նրա հետ կապված նաև քաղաքական «ծրագրեր»: Բայց այս մարդիկ կարող են փոխվել, ինչպես ընդունված է ասել` համակարգը մի օր կարող է «խժռել» նրանց: Վերցնենք` Հովիկ Աբրահամյանի, Սեյրան Օհանյանի, կամ մյուսիների օրինակը, նրանք զրկվում են պաշտոններից, մի որոշ ժամանակ անց մամուլում սկսում են տեղեկություններ հրապարակվել նրանց բիզնեսների վաճառքի մասին: Այսինքն, քանի դեռ այս մարդիկ իշխանական համակարգում էին` նրանց բիզնեսի «ծաղկման» համար արտոնություններ կային, բայց, երբ զրկվում են իշխանությունից` զրկվում են արտոնություններից: Այսինքն, ստեղծված է մի համակարգ, որում կարող ես գոյատևել, որտեղ պետք է դառնաս այդ արատավոր համակարգի մասնիկը` նույն խաղի կանոններով, բայց, երբ դադարես «ընտրյալ» լինել` զրկվելու ես ամեն ինչից, կամ այնպիսի պայմաններ կստեղծվեն, որ դու ինքդ կվաճառես ունեցվածքդ` գիտակցելով դրա փոշիացման վտանգը: Հակառակ դեպքում`ունեցվածքդ քո ձեռքից են վերցնելու: Նման մի վառ օրինակ էլ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» հսկան էր, որի սեփականատիրոջ փոփոխությամբ «լուծվեցին» բոլոր հարցերը, մի ձեռնարկություն, որը խոշոր հարկատու էր, պետության հիմնասյուն: Մեր իշխանությանը պետք չեն սկզբունքային, գաղափարական ընդդիմադիրներ, որոնք իշխանության համար գլխացավանք կլինեն: Դա է պատճառը, որ ամայացել է ողջ քաղաքական համակարգը: Մեր իշխանությանը պետք չեն օրենքով աշխատող մարդիկ, ձեռնարկատերեր, որոնք օրինապաշտ կմուծեն հարկեր, որովհետև դրանք կլինեն ազատ մարդիկ, իսկ ազատ մարդիկ կարող են իշխանության փոփոխության հարց բարձրացնել, բարձրաձայնել այնպիսի արատավոր երևույթների մասին, որոնց մասին ընդունված չէ խոսել: Իշխանությանը պետք են «դաբրոյի» ու «հովանավորչության» տակ աշխատողներ, որոնց կարող են ցանկացած պահի դուրս թողնել «կերակրատաշտից»: Բայց Հայաստանը, որ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում է, կարողանալո՞ւ է բոլոր մարտահրավերներին դիմակայել 4-5 ընտանիքներով... Առանձնապես խորանալու, կամ գույներն ավելորդ խտացնելու մտադրություն չունենք: Պարզապես պատկան մարմինները բոլորից լավ գիտեն թե՛ արտագաղթի տեմպերը, թե՛ ԲՈՒՀ-եր դիմողների ու բանակ զորակոչվողների թվերը և թող վերլուծեն թե՛ դրա պատճառները, թե հետևանքները ու սպառնալիքները: Հայաստանյան իրականությունը` «թե ամեն ինչ նորմալ է», «տնտեսական աճ կա» և այլն, մի դաժան անեկդոտ է հիշեցնում: Հիվանդին մեկ-երկու օր է մնացել ապրելու, բժիշկները ստուգումներ են անցկացնում, մեկն ասում է` «սիրտդ հոյակապ վիճակում է», մյուսը` «թոքերդ լավ վիճակում են», մյուս բժիշկը` «երիկամներդ լավ վիճակում են», և այսպես շարունակ, ինչին հիվանդը պատասխանում է. «Ինչ կայֆ է, չէ՞, առողջ մեռնելը...»: Թամար Բագրատունի

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am