«Ապագա հայկականը» նախաձեռնությանը պետք է խոսենք նաեւ Արցախի ապագայի մասին, թե ինչ ակնկալիքներ ունի Սփյուռքը, Հայաստանի կառավարությունը, Հայաստանի ժողովուրդը: Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
«Ներկա խնդիրների վրա աշխատելով՝ լավ ապագա ես չեմ ակնկալել: Այս խնդիրները մեկ լուծում չունեն: Պետք է հասկանանք եւ տեսնենք՝ ով լավ ուղղությունը կկարողանա մեզ տալ»,- նշեց նա:
Անդրադառնալով Արցախի ինքնորոշման հարցին՝ Աֆեյանն ասաց. «Դա արցախցիների որոշումն է: Արցախի ինքնորոշումը եւ իրավունքը, կարողանան անկախ ապրել եւ իրենց ապագան իրենք որոշեն, ամենակարեւոր մարդկային իրավունքն է: Եվ այդ իրավունքի խախտելը սխալ է: Հուսով եմ, որ միջազգային ուժերը դա կհասկանան»:
Անդրադառնալով մարտի 5-ին տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիային եւ հարցին՝ արդյո՞ք միջազգային հանրության արձագանքն ադեկվատ էր, Աֆեյանը պատասխանեց. «Ադեկվատ չէ, իրենք էլ այդ գիտեն: Իրենք իրենց հաշիվներն ունեն: Եթե մի օր մեր հաշիվներն ավելի կարեւորեն, ապա իրենց մոտեցումն էլ կփոխվի: Այժմ իրենց հաշիվները կախյալ են Ադրբեջանի որոշումներից: Մենք պետք է աշխատենք, որ մեր կարեւորությունը բարձրանա: Ադրբեջանն ու Թուրքիան ապագայի վրա աշխատում են, իսկ մեր ապագա փափագները հայտնի չեն ինձ»:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը