Բռնապետ-ահաբեկիչն արդեն արցախցիներին «դրախտ» է խոստանում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երեկ ելույթ ունենալով Բաքվի գլոբալ ֆորումի բացմանը, ղարաբաղցիներին «լավ կյանք» է խոստացել։ Նա ասել է, որ Ադրբեջանը հանդուրժողական, բազմադավան ու բազմազգ երկիր է, տարբեր կրոնների ներկայացուցիչներն ու էթնիկ խմբերն ապրում են խաղաղ ու արժանապատիվ։

Փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են Սահմանադրությամբ։ «Ուստի համոզված եմ, որ Ադրբեջանի Ղարաբաղյան շրջանում ապրող հայերի կյանքը շատ ավելի լավը կլինի, քան օկուպացիայի ժամանակ։ Յուրաքանչյուր հակամարտություն իր պատմությունն ունի, իր դինամիկան և իր վերջը։ Բայց կարևոր է, որ երկրների միջև վեճերը լուծվեն միջազգային իրավունքի հիմքի վրա, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չեն կարող ուժով փոխվել», - ասել է Ալիևը՝ վստահեցնելով, որ Հայաստանի հետ խաղաղության հասնելու խոչընդոտներ չկան։

«Այն, ինչ անցած տարվա հոկտեմբերին համաձայնեցվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև, մասնավորապես՝ միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու վերաբերյալ, գործնականում ցուցադրում է, որ խաղաղության հասնելու որևէ խոչընդոտներ չկան», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Բաքվում բացվել է 10-րդ Գլոբալ համաժողովը, որի նշանաբանն է «Աշխարհն այսօր. Մարտահրավերներ և հույսեր»: Համաժողովին մասնակցում են մի շարք օտարերկրացի գործող և պաշտոնաթող բարձրաստիճան ղեկավարներ, հանրային և քաղաքական հայտնի դերակատարներ, փորձագետներ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամբողջ ղեկավար կազմը, Արաբական պետությունների լիգայի և միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ: Ահա և Ալիևը բացման ուղերձում հիմնականում խոսել է ադրբեջանա-հայկական հակամարտության կարգավորման իր տեսլականի մասին:

Նա այս անգամ փորձել է փոքր-ինչ մեղմ խոսել, Հայաստանի հասցեին ավանդական սպառնալիքներից զերծ մնալ, փորձելով իրեն ցույց տալ որպես «խաղաղության» կողմնակից:

Նա ասել է, թե հակամարտությունները հնարավոր է լուծել երկու եղանակով՝ բանակցելով կամ ուժով: Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանն ի սկզբանե խաղաղ կարգավորման կողմնակից է եղել, բայց, Ալիևի որակմամբ, Հայաստանը դա չի գնահատել և մերժել է խաղաղության հնարավորությունը: Ալիևը հերթական անգամ քննադատել է Մինսկի խմբի գործունեությունը: «1992-ին, հենց ծագել է կոնֆլիկտը, ԵԱՀԿ-ն Մինսկի խումբն է ստեղծել, բայց այն 28 տարվա ընթացքում ոչ մի արդյունք չի ապահովել, և մենք համոզվել ենք, որ խումբը ցանկանում է առհավետ սառեցնել այդ հակամարտությունը»,- ասել է Ալիևը:

Նրա փոխանցմամբ, Ադրբեջանը չէր կարող մերվել նման իրավիճակի հետ և ստիպված էր ուժով լուծել հակամարտությունը: «Մենք արել ենք այն, ինչ ճիշտ ենք համարել, դիմել ենք ինքնապաշտպանության՝ գործադրելով ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ դրույթը և ազատագրել ենք մեր տարածքները»,- ասել է Ալիևը:

Այսինքն, բացառապես տարածքային ամբողջականության մասին խոսելով, Ալիևը նախ հատուկ մոռացության է տալիս «ազգերի ինքնորոշման» սկզբունքը:

Բացի այդ, արդեն որերորդ անգամ Ալիևը խոստովանում է, որ պատերազմ սկսող կողմն Ադրբեջանն է:

Հետաքրքրիր է, ՄԱԿ-ի Կանոնադրության ո՞ր դրույթներն են հիմա Ալիևին թույլ տալիս ցեղասպանության մատնել Արցախի ժողովրդին, գրեթե 3 ամիս արդեն շրջափակման մեջ պահելով:

Կամ, անցյալ կիրակի օրը տեղի ունեցած ահաբեկչությունը 3 հայ ոստիկանների նկատմամբ: Դրանք էլ են ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներով պայմանավորված:

Ու իր երկրում բռնապետական գործողությունների առաջամարտիկը, Արցախի նկատմամբ ահաբեկչական գործողություններ կազմակերպողն ու իրականացնողը արցախցիներին «դրախտ» է խոստանո՞ւմ, ասելով. «Ես համոզված եմ, որ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերի կյանքը շատ ավելի լավը կլինի, քան օկուպացիայի տարիներին»:

Ինչևէ, Ալիևը ներկայացրել է հինգ սկզբունքները և հուսով է, որ միջազգային դերակատարները կփորձեն համոզել Երևանին չվատնել այս հնարավորությունը:

«Հայաստանը բաց է թողել հիրավի անկախ պետություն դառնալու շանսը և վերածվել է մի երկրի, հիմա գուցե արդեն մի քանի երկրների գաղութի»,- ասել է Ալիևը, նշելով, որ գուցե այս անգամ Հայաստանն, այնուամենայնիվ, կփորձի օգտվել խաղաղություն հաստատելու հնարավորությունից և «կսկսի գործել իբրև հարևան»:

Հիշեցնենք, մարտ 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության նիստում նշել է, թե բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց, ընդգծելով՝ անկախ դժվարություններից և կիրառվող տարբեր ճնշումներից՝ հավատարիմ են մնալու Արցախյան շարժման գաղափարներին և անկախության ճանապարհից հետնահանջի ոչ մի քայլ չի լինելու: Միևնույն ժամանակ, ըստ Արցախի նախագահականի, Հարությունյանը շեշտել է՝ դա չի նշանակում, որ խուսափելու են շփումներից՝ ենթակառուցվածքային և հումանիտար բնույթի խնդիրներ լուծելու համար:

«Իսկ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար, ինչպես հայտարարել եմ փետրվարի 23-ի իմ ուղերձում, անհրաժեշտ է ապահովել որոշակի պայմաններ ու միջազգային ձևաչափ»,- ասել է նախագահը:

Մի քանի ամիս շարունակ, Բաքուն հայտարարում էր, թե պատրաստ է քննարկել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը՝ պայմանով, որ բանակցողը չպետք է լինի Ռուբեն Վարդանյանը: Վերջին նման հայտարարությունն Ալիևն արեց Մյունխենում։ Իլհամ Ալիևի ներկայացրած պահանջից ուղիղ 5 օր անց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որից հետո Արցախի նախագահը ներկայացրեց Բաքվի հետ երկխոսելու Ստեփանակերտի «սկզբունքներն ու կարմիր գծերը»։

Իսկ անցյալ կիրակի Ադրբեջանը Արցախի տարածքում դիվերսիոն գործողություն իրականացրեց:

Ահա, սա է Արցախին «դրախտ» խոստացող Ալիևի խոստացած «ապագան»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1580 անգամ
Լրահոս
Վեհափառի դատավարությունը խախտում է եկեղեցու ինքնավարությունը Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեությունում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարը Արարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի «Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին. «Հրապարակ» «Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի TRIPP+ ֆոնդի միջոցները կրկնապատկվել են՝ հասնելով 402 մլն դոլարի. Hetq.am Երիտասարդ աղջիկն օրը ցերեկով հարձակման զոհ է դարձել Սասունցի Դավիթ կայարանի տարածքում Օգոստոսի 4-5 հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ» Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ ի՞նչ ունեցվածքով նա հեռացավ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին. «Հրապարակ» Իշխանության ընտրողական «եվրոպական չափանիշները». «Փաստ» Իշխանության վարքագծի մասին՝ սպառնալիքներ ու սկանդալներ. «Փաստ» Խլել, խլել մինչև… ո՞ւր. «Փաստ» Որ հանձնաժողովներն ում կհասնեն. «Հրապարակ» Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am