Արա Զոհրաբյանն ի պաշտպան Մարինե Թովմասյանի. փաստաբանը հղի է

Այն ինչ կատարվում է փաստաբան Մարինե Թովմասյանի նկատմամբ (բնակության վայրում պիկետ, պատիվն արատավորող լուսանկարների տարածում), անթույլատրելի է բոլոր տեսակետներից: Չի կարելի թույլ տալ, որ փաստաբանին՝ իր մասնագիտական գործունեության կապակցությամբ ճնշման ենթարկեն և կապ չունի ճնշումը պետական մարմինների կողմից է, թե՝ հասարակության որոշ հատվածների: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է փաստաբանի գործունեության երաշխիքներ: Ընդ որում, արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21 հանձնարարականի 1-ին սկզբունքի 1-ին կետի համաձայն՝ հարկավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունը առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության կողմից անիրավաչափ միջամտության, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո: Փաստաբան Մարինե Թովմասյանի նկատմամբ ճնշման նախաձեռության հեղինակների ետևից գործող, կամ այս ճնշումներից հաճույք ստացող որոշ փաստաբաններ լավ չեն պատկերացնում, որ այս վատ նախադեպից առաջինը իրենք են տուժելու: Վաղը կարող են ձեր գործերով հակառակորդ կողմի հարազատները բողոքի ակցիաներ կազմակերպել ձեր բնակավայրերում և ձեզ վարկաբեկել, ինչը մեր մասնագիտությունը կդարձնի խոցելի: Եթե փաստաբանն իր մասնագիտական գործունեության ընթացքում խախտում է օրենքը կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջը, ապա դրա լուծման միակ օրինական ճանապարհը, փաստաբանների պալատին հաղորդում ներկայացնելն է: Հ.Գ. Ի գիտություն փաստաբան Մարինե Թովմասյանի նկատմամբ ճնշումների հեղինակներին, Մարինե Թովմասյանը հղի է և սպասում է երեխայի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում ՍԴ-ն կվավերացնի՞ կեղծված ընտրությունները (video) Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունը․ «Փաստ» Երբ մարդկանց մի մասին հանում են մյուսի դեմ, հաղթում է ոչ թե որևէ կողմ, այլ քաոսը․ քաղաքագետ Մոսկվան սպասում է Երևանին Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել Ռումինիայի պատգամավորների պալատը Սենատ է ուղարկել Մոլդովայի հետ միավորման նախագիծը. Արտակ Զաքարյան 28-ամյա վարորդը մահացել է Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման համար Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am