Ուժի կուտակում Հայաստանի սահմաններին մոտ

Ադրբեջանը Սու-25 գրոհիչների ուսումնամարզական թռիչքներ է անցկացել Նախիջևանում՝ Հայաստանի հետ սահմանին։ Թռիչքների տեսանյութը տեղադրված է Ադրբեջանի ՊՆ կայքում: Ի դեպ, այս տեղեկատվությունը մեծ թափով հայտնում էին ռուսաստանյան գրեթե բոլոր գործակալությունները։ «Ինքնաթիռները հաջող թռիչքներ են իրականացրել Նախիջևանի երկնքում»,-հայտնում էին ԶԼՄ-ները` հղում անելով ադրբեջանական ռազմական գերատեսչության մամլո ծառայությանը։ Նկատենք, որ արդիականացված Սու-25-երը նախատեսված են մարտի դաշտում օրվա ցանկացած ժամի, ցանկացած եղանակային պայմաններում ցամաքային ուժերին աջակցելու համար, ինչպես նաև տարբեր օբյեկտների ոչնչացման համար։ Ինքնաթիռները հանդերձված են հրանոթներով, ավիառումբերով, կառավարվող ու չկառավարվող «օդ-երկիր» դասի հրթիռներով։ Ինչու՞ է Ադրբեջանը նման ուժի ցուցադրություն իրականացնում Նախիջևանում... Ինչու՞ չեն Հայաստանը և Ռուսաստանը Նախիջևանում սպառազինության աճին որևէ կերպ արձագանքում: Թե՞ անհանգստանալու առիթ չկա... Օրերս այս թեմային անդրադարձել էր ամերիկյան EurasiaNet-ը: Նախիջևանի մարզում Ադրբեջանի իշխանությունները նկատելիորեն ավելացնում են սպառազինության քանակը՝ դրանով իսկ բարձրացնելով տարածքի ռազմավարական նշանակությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար: Նախիջևանը Ադրբեջանից բաժանված է Հայաստանի տարածքով, բայց սահմաններ չունի երկար տարիներ հակամարտության գոտի համարվող Լեռնային Ղարաբաղի հետ: Նախիջևանը ավելի մոտ է գտնվում Երևանին և Հայաստանի տարածքում գտնվող ռազմավարական այլ թիրախների: Նախիջևանում սպառազինության կուտակման ռազմավարական նշանակության ևս մի հանգամանք է այն փաստը, որ նախագահ Ալիևի ընտանիքը ծնունդով այդ տարածաշրջանից է: Ի դեպ, Ադրբեջանը Նախիջևանում նոր զորագունդ է ստեղծել, որ հայտնի է Միացյալ զինվորական խմբավորում անվամբ: Նախիջևանում տեղադրվել են նաև հակաօդային պաշտպանության և հրթիռահրետանային նոր համակարգեր, այդ թվում՝ «Սմերչ», T-300 և T-122: Գումարած այս ամենին` ամեն տարի այս տարածաշրջանում Թուրքիայի հետ միացյալ զորավարժություններ են անցկացվում: «Թշնամին պետք է իմանա, որ Նախիջևանը պաշտպանված է ամենաուժեղ բանակի կողմից»,- հայտարարել է վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը թուրք-ադրբեջանական վերջին զորավարժությունների ժամանակ: «Թշնամին պետք է իմանա, որ Նախիջևանի հանդեպ սադրանքի դեպքում մենք հզոր պատասխան կտանք, և մի քանի րոպեի ընթացքում հարձակման կենթարկվեն Հայաստանի խոշոր քաղաքները», ասել էր Հասանովը անցյալ տարի՝ ապրիլյան մարտերից հետո: «Նախիջևանի բանակը ունակ է կատարելու ցանկացած առաջադրանք»,- ասել էր Իլհամ Ալիևը հունվարին Նախիջևան կատարած այցի ժամանակ, որտեղ տեղակայված են ամենաժամանակակից զինատեսակներ և զինամթերք»: Իհարկե, Հայաստանում հայտարարում են, թե ուշադրությամբ հետևում են Նախիջևանում սպառազինության կուտակումներին, բայց միթե դա բավարա՞ր է... Սպառազինության հզորացումը Նախիջևանում սկսվեց մոտավորապես 2013թ.: Ներկայում այնտեղ գտնվում է մոտ 20 հազար զինվոր, մոտ 400 միավոր զրահամեքենա, ինքնաթիռ, հակաօդային և հրետանային համակարգեր: Ադրբեջանական զինուժի սպաներից մեկի խոսքով՝ սպառազինության շեշտը դրվում է ոչ թե քանակի ավելացման, այլ որակի բարձրացման վրա: Թերևս, բոլորն էլ անկասկած հասկանում են, որ մեկ պետության մայրաքաղաքի ռմբակոծությանը կհետևի ավերիչ հակահարվածը, այդ պատճառով էլ Նախիջևանից հարվածներ կիրականացվեն միայն ծայրահեղ դեպքում: Ըստ EurasiaNet-ի` Հայաստանի վրա Նախիջևանից հարձակում իրականացվելու դեպքում, մասնավորապես Երևանը կարող է պահանջել, որ համաձայն ՀԱՊԿ կանոնակարգի՝ Ռուսաստանը միջամտի հակամարտությանը՝ հօգուտ Հայաստանի, ինչից շատ է աշխատում խուսափել Բաքուն: «Հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանը հազիվ թե նախահարձակ լինի՝ օգտագործելով Նախիջևանում առկա իր ռազմական ներուժը»,- ասել է ադրբեջանցի վերլուծաբան Ֆուադ Չիրագովը: Նկատենք, որ օրերս հերթական ուշագրավ տեղեկությունն ի հայտ եկավ ռուսաստանյան ԶԼՄ-ներից: Ադրբեջանը նորագույն ռուսական զենիթա-հրթիռային С-500 «Պրոմեթեյ» և «Անթեյ-4000» համակարգերի հնարավոր գնորդներից մեկն է։ Այս մասին «Իզվեստիայի» հետ հարցազրույցում հայտարարել է հայտնի ռազմական փորձագետ, «Սպառազինությունների արտահանում» ամսագրի գլխավոր տնօրեն Անդրեյ Ֆրոլովը։ Հավելենք, որ այս համակարգերն առաջին անգամ օտարերկրացի ռազմական ոլորտի մասնագետներին են ներկայացվել օրեր առաջ «Բանակ-2017» ֆորում-ցուցահանդեսի ժամանակ։ Այստեղ նաև ցուցադրվել է զենիթա-հրթիռային «Բուկ-Մ3» համալիրը՝ թարմացված սպառազինությամբ։ Փորձագետները կարծում են, որ Ռուսաստանի օդատիեզերական պաշտպանության միասնական ազգային համակարգի հիմք դարձած նորույթները մեծ հետաքրքրություն կառաջացնեն օտարերկրացի գնորդների մոտ։ С-500-ը, «Պրոմեթեյն» ու «Անթեյ-4000»-ը հանդիսանում են Ռուսաստանում ստեղծվող օդատիեզերական պաշտպանության միասնական ազգային համակարգի գլխավոր տարրեր։ Սակայն դրանց իրական հնարավորությունների մասին պաշտոնական տեղեկություն դեռևս չկա։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am