Սա կործանման ճանապարհ է

Արցախի ոստիկանությունը երեկ հաղորդեց, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում՝ Ստեփանակերտի Կրկժան թաղամասից դեպի Լիսագոր գյուղ ընկած հատվածում, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Հայկական կողմը հաղորդեց երեք զոհի, մեկ վիրավորի մասին:

«Ոստիկանության ծառայողները երթևեկում էին մարդատար մեքենայով՝ Արցախի կողմից դեպի մեր ոստիկանական կետը, մեքենայում զենք, զինամթերք կամ ռազմամթերք չի եղել ընդհանրապես», - սա Արցախի պաշտոնական հերքումն է ադրբեջանական պաշտպանական գերատեսչության տեղեկությունը, թե ոստիկանության մեքենաներով երեկ Հայաստանից Արցախ փորձ է արվել ռազմամթերք տեղափոխել։

Դա բացահայտ սուտ և միջազգային հանրությանը մոլորեցնելու, խաբելու փորձ է, երեկ հայտարարել է հայտարարել է պետնախարար Գուրգեն Ներսիսյանը. «Տեղի ունեցած դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավասու մարմինները ունեն անհերքելի ապացույցներ, տեսագրություններ ու լուսանկարներ, որոնք ամենակարճ ժամկետում մեր արտաքին գործերի նախարարության միջոցով կներկայացվեն միջազգային լսարանին»։

Եվ այսպես, երեկ 10։00-ի սահմաններում ադրբեջանական դիվերսիոն խումբը ներթափանցեց Արցախի տարածք և զինված հարձակում գործել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ոստիկանության 3 ծառայող զոհվեցին, մեկը ծանր վիրավորումով տեղափոխվեց հիվանդանոց ու գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։
Պետնախարար Ներսիսյանը շեշտել է նաև, որ վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը ակտիվություն են ցուցաբերել շփման գծի տարբեր ուղղություններով, թիրախավորել են հայկական բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրված տեսախցիկները, վնասել կամ ոչնչացրել դրանք։

Սա Ալիևի պատասխանն է Փաշինյանի «խաղաղության օրակարգին»: Ալիևն ցույց է տալիս, որ չի ենթարկվելու նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճռին նույնպես, ինչպես չի կատարում նաև Նոյեմբերի 9-ի հայտարարության պահանջները:

Սա Ալիևի պատասխանն է միջազգային հանրությանը: Ու նրա պատասխանի հիմքում ընկած է Փաշինյանի մեղքը:

Ո՞րն է Փաշինյանի իշխանության դիրքորոշումը... «Խաղաղության հաստատում», այն էլ այս ձևակերպմամբ` «լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար»:
Եվ ահա, Ալիևն էլ պարտադրում է իր լուծումն` անշեղորեն:

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնել է Ադրբեջան։ Նա հանդիպումներ կունենա Բաքվում՝ բարձր մակարդակի կանոնավոր խորհրդակցությունների շրջանակում։ Թվիթերում նա գրել է, որ ակնկալում է բովանդակալից հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ՝ Մյունխենի հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։

Կլաարը մոտ տասն օր առաջ Հայաստանում էր։ Հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, արտգործնախարարի հետ: Նրա այցին նախորդել էր Մյունխենում Փաշինյանի ու Ալիևի վերջին հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ։

Կլաարը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում այսօր տեղի ունեցած «մահացու միջադեպն ընդգծում է բանակցություններն առաջ մղելու հրատապությունը»:

«Վերադարձել եմ Բաքու: Անհամբեր սպասում եմ Ադրբեջանի իշխանությունների հետ առարկայական բանակցությունների` առաջ տանելու խաղաղության գործընթացը` Մյունխենում տեղի ունեցած հանդիպումներից հետո», - Թվիթերում գրել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը:

Կովկասյան բանակցային գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն այսօր ժամանել է Բաքու։ Ըստ դեսպանության՝ Բոնոն Բաքվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով։ «Բոնոն կընդգծի ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին նոր ուշադրությանը, այդ թվում՝ ուղիղ երկխոսության միջոցով», - ասված է հաղորդագրությունում: Կովկասյան բանակցային գծով ավագ խորհրդականը կլինի նաև Հայաստանում և Վրաստանում: Նա Բաքվում արդեն հանդիպել է Իլհամ Ալիևի հետ:

Որն է միջազգային հանրության պատասխանը Ալիևին: Բացի կոչերից` որևէ նշանակալի քայլ նույնպես չի արվում Ալիևի ագրեսիվ կեցվածքին վերջ տալու նպատակով:

Ռուսաստանն է գործնականում Արցախում իրավիճակի պատասխանատուն և արցախահայության անվտանգության պաշտպանը, սակայն մյուս կողմից Մոսկվան ձգտում է այս փուլում բացառել Արևմուտքի աջակցությամբ կազմակերպված Հայաստան-Ադրբեջան բանակցությունները, հնարավոր պայմանավորվածությունները:
Այս բարդ աշխարհաքաղաքական գործընթացներում Հայաստանի ու Արցախի քաղաքացիները զրկված են հայկական պետականությունը պաշտպանող իշխանություն ունենալու հնարավորությունից:

Ու սա կործանման ճանապարհ է...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4573 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am