Մարդասիրական աղետի առջև

Թուրքիայի հարավ-արևելքում իշխանությունների կողմից իրականացվող ոստիկանական գործողությունը տարածաշրջանում առաջացնում է մարդասիրական աղետ՝ հայտարարել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային տնօրենի տեղակալ Դենիս Կրիվոշեևը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ Թուրքական իշխանությունները դեկտեմբերին մի շարք քրդաբնակ շրջաններում պարետային ժամ հայտարարեցին։ Սուրում շարունակվում են ուժայինների և PKK-ի զինյալների միջև փողոցային բախումները։ Թուրքիայի Գլխավոր շտաբի տվյալներով՝ դեկտեմբերի կեսերից հակաահաբեկչական գործողության շրջաններում ոչնչացվել է մոտ 1000 քուրդ գրոհային։ Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հաստատում են, որ գործողության ընթացքում զոհվել են մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ։ «Մենք անհանգստությամբ հայտնում ենք այն մասին, որ Թուրքիայի հարավ-արևելքում ոստիկանական գործողությունը ըստ էության ռազմական է, անցկացվում է շուրջօրյա պարետային ժամի պայմաններում, երբ շաբաթներով մարդիկ չեն կարողանում դուրս գալ տանից՝ այդպիսով զրկվելով բժշկական ծառայությունների, սննդի հասանելիությունից. դա մարդասիրական աղետ է առաջացնում»,- հայտարարել է նա։ Ինչպես նշվում է զեկույցում՝ Թուրքիայում նաև հաճախակիացել են ձերբակալվածների հետ դաժան վերաբերմունքի և այլ անմարդկային և արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի ձևերի մասին հաղորդագրությունները PKK-ի դեմ ոստիկանական և զինվորական գործողությունների ընթացքում։ Ընդ որում, մարդու իրավունքների ոլորտում թուրքական իշխանությունների ներկայացուցիչների կողմից իրականացվող խախտումները մնացել են անպատիժ։ Նշվում է նաև, որ թուրքական ոստիկանությունը հալածել է և ծեծել լրագրողներին, ովքեր լուսաբանել են երկրի հարավ-արևելքում իրադարձությունները։

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը. «Հրապարակ» Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին. «Հրապարակ» Դատարաններում այսուհետ ուժեղացված հսկողություն կիրականացնեն. բացառիկ. «Ժողովուրդ» 1 ընտանիքից 3 հոգով ՊԵԿ-ում են աշխատում. ունեցվածքի հետքերով. «Ժողովուրդ» 600 հազար դրամանոց խորհրդատվություն Ստեփանավանի քաղաքապետի համար. «Ժողովուրդ» Պետական ապարատի աշխատակիցների 72 տոկոսը իր ձայնը կտա Քոչարյանին․ եվրոպացիները զարմացած են. Politic.am Որքա՞ն կլինեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պատվովճարների նոր չափերը․ «Փաստ» Ի՞նչ են դրդել Փաշինյանին արտաքին տերերը. «Հրապարակ» Մոսկվայի հայերը Փաշինյանին դիմավորել են «Մենք Էջմիածնի հետ ենք» ակցիայով. «Փաստ» Դավիթ Մինասյանը կալանավորվել է քաղաքական հրահանգով․ Արման Թաթոյան Պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկողներին․ Աշոտյան Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Իրանի շուրջ ճգնաժամը բորբոքելու մեջ Ողբերգական դեպք․ տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և բախվել պատնեշին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am