Նոր Հաճնում ծեծելով Ռուսաստանի քաղաքացու են սպանել. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են Նոր Հաճնում 60-ամյա տղամարդու մահվան հանգամանքները. ձերբակալվել է վերջինիս քրոջ որդին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից: 2017թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 09:30-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի կողմից նշված բնակարանի ննջասենյակներից մեկի անկողնում՝ անգիտակից վիճակում, հայտնաբերվել է Նոր Հաճն քաղաքի բնակիչը՝ ծնված 1957թ., ով հանդիսանում է ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ, և տեղափոխվել բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում: 60-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Օգոստոսի 25-ին բժշկական կենտրոնից վարույթն իրականացնող մարմինը տեղեկացվել է, որ 60-ամյա տղամարդը՝ ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են տղամարդու մահվան հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի քրոջ 31-ամյա որդին: Վերջինս ձերբակալվել է: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 22:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում, 31-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ՝ հայհոյելու պատճառով, վիճաբանել է իր մորեղբոր հետ, ծեծի ենթարկել նրան՝ ձեռքերով հարվածներ հասցրել նրա գլխին և մարմնին, ապա ձեռքով սեղմել պարանոցը: Բացի այդ, պարզվել է նաև, որ 31-ամյա տղամարդը պարբերաբար բռնություն է գործադրել քեռու նկատմամբ: Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:  

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am