Կառավարությունը գլուխը կազատի ևս 2 պոլիկլինիկայից

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «2017-20 թվականներին վաճառքի հանված պետական մասնակցություն ունեցող առողջապահական 10-ից ավելի հաստատությունների թվում են «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» և «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունները: Երևանի երկաթուղու պոլիկլինիկան գտնվում է Երևանի Արցախի փողոց 8բ հասցեում, ստեղծվել է տրանսպորտի նախարարության 1998թ. հունիսի 29-ի որոշմամբ՝ «ՀՀ երկաթուղի» ՊՓԲԸ-ի «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» դուստր ձեռնարկության վերակազմավորման ճանապարհով: Ընկերության կանոնադրական կապիտալը 10 միլիոն 500 հազար դրամ է, որը կազմում է 210 սովորական անվանական բաժնետոմս: Իրականացնում է տրանսպորտի համակարգի աշխատողների բժշկական հետազոտում, ատամնաբուժական գործունեություն, կենցաղային սպասարկում, երկաթուղայինների բժշկական զննություններ, բժշկական փորձաքննություն և առողջական վիճակի գնահատում, ինչը կարևոր է ուղևորափոխադրման անվտանգության ապահովման տեսանկյունից: Կազմակերպությունը ֆինանսավորում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն: Պետությունը հատկացնում է կես միլիոն դրամից էլ պակաս պետպատվերի գումար: Պոլիկլինիկայի տնօրեն Միսակ Նահապետյանը մամուլին ասել էր, որ մեկ տարի առաջ տեղյակ է եղել հնարավոր մասնավորեցման մասին, սակայն իր կարծիքը հաշվի չեն առել: Տնօրենն ինքն էր առաջարկել միավորել իրենց պոլիկլինիկան Ուսանողական պոլիկլինիկայի հետ։ Չստացվեց: Պոլիկլինիկան աշխատում է վնասով: 2013 թվականին, օրինակ, վնասը կազմել է 379 հազար դրամ: 2015 թվականին վճարել է ընդամենը 14.062.6 հազար դրամ եկամտահարկ: Պոլիկլինիկայի մասնավորեցումն ուշագրավ է այնքանով, որ պետությունն առանց այդ էլ հաստատության վրա ներդրումներ գրեթե չի անում, ֆինանսական բեռը երկաթուղու ուսերին է: Իսկ Հարավկովկասյան երկաթւողին հատկացնում է ամսական 4 մլն դրամի կարգի գումար: ՀՀ տրանսպորտային համակարգի մասին խոսելիս մշտապես կարևորվել է վարորդների առողջական վիճակին մշտական ուշադրությունը: Այս պոլիկլինիկան, որն զբաղվում է հենց համակարգի աշխատողների առողջությամբ, խիստ կարևոր օղակ կարող էր դառնալ: Սակայն կառավարությունը հիմնարկի «առողջացման» ամենաուղիղ ճանապարհը բռնեց՝ մասնավորեցում: Մյուս առողջապահական հաստատությունը վաճառքի է ներկայացրել Գեղարքունիքի մարզպետարանը: Խոսքը «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի մասին է, որ գտնվում է Վարդենիս քաղաքի Երիտասարդության 15 հասցեում: Այս ընկերությունից կառավարությունը փորձում է ազատվել արդեն երկար ժամանակ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: 

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am